03:25:00 01.05.2026
Այս նկարը գուցե հնաոճ թվա շատերի համար, բայց հատուկ է արված։ Այս տեխնոլոգիական դարում ու տնտեսական անարդարությունների օրեցօր աճի արդյունքում տեսնում ենք՝ չափազանց իջել է աշխատասիրության մակարդակը։ Սակայն, որքան էլ տեխնիկապես զարգանա աշխարհը, առողջ հասարակության ու զարգացող պետության համար ամենաարժեքավոր ռեսուրսը արժանապատիվ աշխատավոր մարդն է՝ հատկապես բանվորն ու գյուղացին, ովքեր իրենց թափած քրտինքի կաթիլներով սնուցում են մեր Հայրենիքը:
Մայիսի մեկը աշխարհով մեկ ճանաչվում է որպես աշխատավորների օր, բայց այն իրականում կապ չունի Սովետի և, առհասարակ, ազգերին դասակարգերի բաժանող կոմունիզմի հետ։ Իսկական աշխատավորների տոնը իր բնույթով պետք է ազգային լինի, քանի որ աշխատանքով ենք մենք ամեն օր ծառայում նախ և առաջ մեր ազգին։
Այս օրը մեզ հիշեցնում է, որ Հայրենիքին ծառայելը միայն 2 տարի բանակում ծառայելով չի սահմանափակվում։ Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուրիս կյանքի գործընթացը պետք է լինի։ Պետք է գիտակցենք, որ Հայրենիքին չեն ծառայում միայն հրացանով, հրասայլով, թնդանոթով և կործանիչներով, այլև մուրճով, կացինով, գերանդիով ու բահով։ Պատերազմի ժամանակ ծառայում ենք զենքերով, իսկ խաղաղության ժամանակ՝ գործիքներով:
Մենք՝ որպես Ցեղակրոններ, ցանկացած արդար աշխատանքի մեջ տեսնում ենք գեղեցկություն ու վեհություն, որը չպետք է թերագնահատենք։ Մենք չենք կարող իրական ազգային պետություն ունենալ, եթե մեր հասարակության մեջ հիմնովին չփոխենք աշխատանքի հանդեպ մեր մոտեցումները։ Ոչ թե աշխատանքն է «համբալություն» ու ստորություն, այլ ձրիակեր մակաբույծ լինելը։ Հայ ազգայնականի համար աշխատանքը մեր ուժն ու պատիվն է։ Միասին կկառուցենք ու կշենացնենք մեր երկիրը:
Փա՛ռք բոլոր հայ աշխատավորներին
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ