ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Բրետոն Վուդսի համակարգը ստեղծվել է 1944 թվականի հուլիսին...

04:25:00 27.04.2026

Բրետոն Վուդսի համակարգը ստեղծվել է 1944 թվականի հուլիսին...

Բրետոն Վուդսի համակարգը ստեղծվել է 1944 թվականի հուլիսին՝ ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգի Բրետոն Վուդս քաղաքում անցկացված միջազգային համաժողովի ընթացքում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից առաջ։ Համակարգի հիմնական նպատակն էր ստեղծել կայուն համաշխարհային դրամական և առևտրային համակարգ, որտեղ յուրաքանչյուր երկրի արժույթ ուներ ֆիքսված փոխարժեք դոլարի նկատմամբ, իսկ դոլարի արժեքը կապվում էր ոսկու հետ ֆիքսված փոխարժեքով (35 դոլար = 1 ունցիա ոսկի)։ Ինչպես գիտենք, «ոսկու ստանդարտը» ԱՄՆ-ում սկսել էր գործել 1900 թվականից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի կործանարար ավարտից հետո դոլարը դարձավ կենտրոնական արժույթ, քանի որ ԱՄՆ-ն ուներ աշխարհի ոսկու մեծ մասը, նրա տնտեսությունն ամենաուժեղն էր, իսկ Եվրոպան ու Ասիան՝ ավերված։ Սակայն 1971 թվականի օգոստոսի 15-ին այդ համակարգը տապալվեց, երբ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը դադարեցրեց դոլարի փոխարկելիությունը ոսկու նկատմամբ։ Համակարգը այլևս չէր կարող գործել, քանի որ օտար երկրները սկսեցին պահանջել ոսկի՝ իրենց դոլարների դիմաց, իսկ 1960–70-ականներին ԱՄՆ-ի ոսկու պաշարները սկսեցին չբավականացնել։

Այնուհետև ԱՄՆ-ին անհրաժեշտ էր միջոց՝ պահպանելու դոլարի համաշխարհային պահանջարկը։ Դրա համար ուշադրությունը կենտրոնացվեց «սև ոսկու»՝ նավթի վրա, որի արդյունքում 1973–1974 թվականներին ԱՄՆ-ն սերտ համագործակցեց Սաուդյան Արաբիայի և OPEC-ի այլ անդամների հետ։ Նավթի գները սկսեցին ամբողջ աշխարհում սահմանվել դոլարով, իսկ դրա դիմաց ԱՄՆ-ն տրամադրում էր ռազմական պաշտպանություն և ռազմավարական աջակցություն։ Այս համակարգի արդյունքում դոլարը սկսեց կոչվել նաև «պետրոդոլար»։ Նավթի վաճառքը օրենքով պարտադիր չէ դոլարով ամբողջ աշխարհում, սակայն գլոբալ շուկան կառուցված է այնպես, որ դոլարով գնագոյացումը դարձել է դե ֆակտո ստանդարտ։ Դրանից դուրս գալը հնարավոր է, բայց թանկ և ռիսկային։

Ոսկու ստանդարտի ավարտից հետո ԱՄՆ-ն նավթային համակարգի միջոցով կարողացավ պահպանել դոլարի գերիշխող դիրքը աշխարհում։ Սակայն հարկ է նշել, որ 1971 թվականից ի վեր ԱՄՆ-ում և՛ ինֆլացիան, և՛ արտաքին պարտքը աճել են զգալիորեն, որովհետև անդադար փող է տպում ԱՄՆ-ի Ֆեդերալ Ռեզերվը, որն իրականում չի էլ ենթարկվում ԱՄՆ-ի կառավարությանը: Այդ է պատճառը, թե ինչու է տարեցտարի դոլարը արժեզրկվում:  

Եվ հիմա, տեսնելով, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, դժվար չէ ակնկալել, որ, ինչպես Բրետոն Վուդսի համակարգը տապալվեց 55 տարի առաջ, այնպես էլ պետրոդոլարի համակարգն է տապալվելու մոտ ապագայում, ինչը կհանգեցնի համաշխարհային մեծ տնտեսական ճգնաժամի՝ ճգնաժամ, որը շատ ավելի մեծ կլինի, քան 1929 թվականին սկսած ճգնաժամը։ Դոլարի անխուսափելի անկումը, ամենայն հավանականությամբ, այն քամին է, որը թղթե տնակի պես քանդելու է այս ամբողջ ջհուդական աշխարհակարգը։

#Այս_Անգամ_Աշխարհը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։