07:00:00 23.02.2026
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» նախկինում որոշ լավ գործեր արել է, և ունեցել ենք բազմաթիվ հերոսներ, որոնք այդ կուսակցության անդամ են եղել։ Թեպետ զգալի մասը դուրս է եկել, ինչպես օրինակ Անդրանիկը՝ 1908 թ․-ին, երբ տեսավ, թե ինչպես էր Դաշնակցությունը հոժարակամորեն աջակցում Երիտ թուրքերին (ինչպես 110 տարի անց՝ 2018 թ․-ին, ջանասիրաբար աջակցեցին ժամանակակից «Երիտ թուրքերին»)։ Նժդեհն էլ, իհարկե, դուրս եկավ 1937 թ․-ին, երբ տեսավ, թե ինչ սխալ և հակազգային քաղաքական դիրքորոշում էր որդեգրել Դաշնակցությունը, այն դեպքում, երբ աշխարհում այդ օրերին, իր ասածով, «մահու և կենաց պայքարի մեջ են ազգավեր մարքսիզմն ու ցեղային գաղափարաբանությունը, վերստեղծվում են աշխարհն ու մարդը» (սա գրել էր «Ռազմիկ» թերթում՝ 1943 թ․-ին)։ Դրա համար Նժդեհը դուրս եկավ ՀՅԴ-ից և միացավ Եվրոպայում աճող ազգայնական ու հակակոմունիստական շարժումներին։
Նման այլ օրինակներ շատ կարելի է բերել, բայց դիտարկելով Դաշնակցության ընդհանուր գործունեությունը՝ կտեսնենք, որ այն ավելի շատ վնաս է տվել հայ ազգին, քան օգուտ, հատկապես այս վերջին 35 տարում, երբ դե յուրե անկախություն ենք ունեցել։ Դաշնակցությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում փաստացի, անուղղակիորեն կամ ուղղակիորեն, քարոզում է լիբերալ և ապազգային արժեքներ, և դրա վառ օրինակը այն է, թե ինչպես Ամերիկայում Նժդեհի կողմից հիմնադրված «Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը» (AYF) վերածվել է մի նողկալի կազմակերպության, որը պարզապես առաջ է տանում ջհուդների օրակարգը։ Իսկ Հայաստանում, իհարկե, բացի Կրեմլի շահերը սպասարկելուց, այլ բան չի արել, և ներկայիս ազգադավ իշխանության հետ նրանց մատն էլ լավ խառն է եղել Արցախի դեմ դավաճանության գործում։ Եթե Անդրանիկն ու Նժդեհը հարյուր տարի առաջ տեսել են, թե որքան կոռումպացված է այդ կուսակցությունը, ապա պատկերացրեք, թե հիմա ինչ կարծիք կունենային։ Նրանք կգային այն նույն եզրահանգմանը, որին մենք ենք հասել՝ որ ՀՅԴ-ն ոչ միայն ապազգային կուսակցություն է, այլև դավաճանական ու հակահայկական։
Հետևաբար, մեր պատկերացրած ու երազած ազգային պետությունը, որը ապագայում կերտվելու է, պարտավոր կլինի Հայաստանը մաքրել և պատմության աղբանոցը նետել բոլոր կուսակցություններին ու աղանդներին, և, անշուշտ, Դաշնակցությունը այդ թիրախից դուրս չի մնալու...
«Դաշնակցությունը, իր աշխարհայացքի անորոշության, քաղաքական անիրազեկության և պատասխանատվության զգացումի բացակայության հետևանքով դարձել ու շարունակում է մնալ քայքայիչ և խորտակիչ ուժ....Դաշնակցությունը, ինչպես նաև նրա քաղաքական հակառակորդները՝ հնչակներն ու ռամկավարները, անուղղակիորեն խթանում են հայերի, մասնավորապես, նրա երիտասարդ սերնդի ուծացումը...Այսպես կոչված հայասեր քարոզչության համար Դաշնակցությունը ոչինչ չի արել: Ժամանակ չուներ: Նա զբաղված էր Անդրանիկին սևացնելու անշնորհակալ գործով: Անդրանիկին վարկաբեկելու համար, Դաշնակցության պատվերով հրատարակվեց նրա դեմ ուղղված մոտ 1000 էջանոց երկհատոր աշխատություն:» - Նժդեհ, 1947թ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ