05:52:00 25.02.2026
Անդրանիկի 161-ամյակի կապակցությամբ հիշում ենք, որ նա ոչ միայն ազատամարտիկ էր և ազատամարտիկների զորավար, այլև հայ ազատագրական պայքարի խորհրդանիշը։ Անդրանիկը այնպիսի մարդ էր, որ երբեք չէր կասկածում մեր ազգի ներուժին՝ քաջ գիտակցելով, որ երբ հայ ազգը միասնական ու զինված է լինում, անհաղթահարելի է դառնում։ Նա ցույց տվեց, թե ինչի է ընդունակ հայությունը, երբ անձնական շահերի մասին մտածելու փոխարեն մտածում է ողջ ազգի ու հայրենիքի շահի մասին։
Այդ խառնիճաղանջ ժամանակներում Անդրանիկը միշտ անկոտրում էր մնում, որովհետև ուներ շատ պարզ գաղափարախոսություն․ հողն ու ջուրը պահում են միայն նիզակն ու թուրը։ Մեր Զորավարը տեսավ, որ միայն թղթե շերեփը երկաթե շերեփ դարձնելով՝ հայ ազգը կկարողանա պայքարել իր իրավունքների և անկախության համար, քանի որ անատամ երկրին միշտ անօգուտ խղճում են, իսկ ատամնավորի հետ՝ միշտ հաշվի են նստում։
Եկել է ժամանակը, որ Անդրանիկի ոգով ու մեր բազկի ուժով գրենք նոր պատմություն, որտեղ միայն մեր հաղթանակի շեփորն է հնչում։
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
Մի՛շտ Հայ
«Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ:» - Զորավար Անդրանիկ Օզանյան
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ