ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Սա ուզում եմ ուղղել բոլոր նրանց, ովքեր...

09:45:00 02.03.2026

Սա ուզում եմ ուղղել բոլոր նրանց, ովքեր...

Սա ուզում եմ ուղղել բոլոր նրանց, ովքեր, տեսնելով իմ քաղաքական գործունեությունը՝ որպես այս դավաճանական համակարգից ամբողջությամբ դուրս գործող, առայժմ «մարգինալ» քաղաքական գործիչ, ասում են՝ «հերիք է միայն խոսեք, գործ արեք»։ Այսպիսի տհասների մասին նախկինում անդրադարձել եմ, բայց կարծում եմ՝ պետք է ևս մեկ անգամ անդրադառնամ, որպեսզի թյուրիմացություն չլինի։

Նախ սկսենք նրանից, որ զրոյից, առանց որևէ աջակցության, մեն-մենակ կազմակերպություն հիմնադրել՝ որպես անհայտ հայրենադարձ ու շարքային զինվոր, և տարիների հետևողական աշխատանքով ձեռք բերել մի խումբ անդամներ, ինչպես նաև աշխարհով մեկ հազարավոր աջակիցներ ու համակիրներ՝ այո՛, հերոսություն չէ, բայց հաստատ «միայն խոսել» էլ չէ։ Նրանք, ովքեր այս ամենը տեսնում են որպես «միայն խոսել», պարզապես տգետ են, քանի որ ոչինչ չեն սովորել պատմությունից և պատմության մեջ գոյություն ունեցած հեղափոխական շարժումներից, որոնք երկար ժամանակ «մարգինալ» են եղել, իսկ հետո՝ ճիշտ հանգամանքներում ու պայմաններում, քվանտային թռիչք են ունեցել և դարձել կենտրոնական ուժ կամ հասել իշխանության։

Ես չեմ կարող լուրջ ընդունել մարդկանց, ովքեր, նույնիսկ մատը մատին չտալով, ինձ քննադատում են «գործ չանելու» մեջ։ Նման մարդիկ ոչ միայն տգետ են, այլև անողնաշար, վախկոտ, կարճատես սրիկաներ, և նրանց նմանները չափազանց մեծ մեղքի բաժին ունեն նրանում, թե ինչու ենք այսօր այս վիճակում։ Նրանք կարծում են, թե ես իրենց զվարճացնելու համար պետք է գնամ «գործ անեմ», իսկ իրենք առցանց նայեն ու մի քանի գովասանական մեկնաբանություն գրեն։

Տասը տարի առաջ եղան մարդիկ, ովքեր նրանց ասած «գործը» արեցին և այսօր բանտում են։ Խոսքը, իհարկե, ՊՊԾ գնդի գրավումն է «Սասնա Ծռերի» կողմից։ Շատ լավ հիշում եմ, թե այդ օրերին քանի տասնյակ հազարավոր հայեր աջակցում էին նրանց։ Ես այն ժամանակ դեմ եմ արտահայտվել այդ գործողությանը (որի արդյունքում շատերը նաև իմ դեմ արտահայտվեցին), և մինչև այսօր էլ կարծում եմ, որ դա սխալ քայլ էր, հատկապես այն պատճառով, որ ընդհանրապես չեմ վստահում ու չեմ ընդունում այդ շարժման վերին խավին։ Ամեն դեպքում, վստահ եմ՝ դուք էլ եք հիշում, թե ինչպես էին սոցցանցերը հեղեղված Պավլիկ Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի նկարներով՝ նրանց աջակցություն ցույց տալու համար։ Իսկ այսօր ո՞վ է հիշում նրանց։ Այն տասնյակ հազարավոր հայերը, որոնք Պավլիկի ու Վարուժանի նկարներն էին օգտագործում իրենց պրոֆիլներում, այսօր ինչ-որ բան անո՞ւմ են նրանց կամ նրանց ընտանիքների համար, երբ նրանք շարունակում են իրենց օրերը բանտում անցկացնել։ Գնացին «գործ» արեցին․ ինչո՞ւ է ժողովուրդը ամբողջությամբ մոռացել նրանց ու նրանց գործունեությունը։

Հետևաբար, նորից կրկնեմ հատկապես այն ձրիակեր ու ծույլ դեգեներատների համար, ովքեր ինձ «միայն խոսող» են համարում․ ես ապերախտ ամբոխի համար ոչ պատրաստ եմ գլադիատոր լինել, ոչ էլ՝ էշ նահատակ։ Թող իմանան՝ ում ինչ են ասում կամ ինչի մեջ են մեղադրում։ Ես շարունակելու եմ իմ կամքի ուժով, հաստատակամությամբ և հետևողական նվիրված աշխատանքով զարգացնել իմ հիմնադրած ու առաջնորդած շարժումը, որպեսզի մի օր այն ճանաչվի ողջ հայության կողմից՝ որպես Հայաստանի միակ ազգայնական քաղաքական շարժումը, որի միջոցով հնարավոր կլինի ստեղծել ազգային պետություն և կերտել ազգային ապագա։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Մի՛շտ Հայ

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։