01:59:00 06.03.2026
Որևէ կասկած չունեմ, որ Բաբելոնից Արարատ երկիր վերադարձած Հայկ Նահապետի ու բռնակալության դեմ նրա ապստամբության պատմությունը հնագույն աշխարհի ամենահետաքրքիր ու փառավոր պատմությունն է եղել:
«Ըստ Ղևոնդ Ալիշանի հաշվարկների՝ Հայկը Բել-Նեբրովթին հաղթել է մ.թ.ա 2492թ.: Սա այն ժամանակաշրջանն է, երբ սեմական ցեղերն արդեն հաստատվել էին Միջագետքի հարավային մասերում, ստեղծել էին Աքադ պետությունը և փորձեր էին անում ներխուժել նաև Հայկական միջագետք ու Հայկական լեռնաշխարհ: Այդ արշավանքներից մեկի ժամանակ, ըստ հայոց ավանդազրույցի, նրանց դեմ դուրս է եկել Հայկը, առաջանորդելով հայոց միացյալ ուժերը: Ճակատամարտում Հայկը նետահարել է Բելին ու ապահովել հայոց հաղթանակը: Հայկի գործողությունների մասին Աղթամար վանքի դիվանատան կամ մայր կոնդակի մեջ գրված է, որ նրան երկնքից են ներշնչել պատերազմի ու քաջության գաղափարը՝ «թե երկնքից Հայկին երազով էին ցույց տրվել աղեղն ու նետը, ինչը և շինել է նա ու դրանցով հալածել թշնամուն»: Այս ճակատամարտում նշանակությունը շատ մեծ է: Այս ճակատամարտում հայկական-արիական աշխարհը հաղթեց ու թույլ չտվեց, որ օտար, այս դեպքում սեմական ցեղերը ներխուժեն իր տարածքներ:» - Անժելա Տերյան, «Հայոց հնագույն դիցարանը» գրքից
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ