10:41:00 26.10.2026
19-րդ դարից սկսած՝ Ռուսական կայսրության ռուսական վերնախավի ներկայացուցիչներ, ինչպիսիք էին օրինակ Նիկոլայ Դանիլևսկին, Կոնստանտին Լեոնտևը և Ֆյոդոր Դոստոևսկին, տարածում էին համասլավոնականության և ռուսական կայսերական մեծապետականության գաղափարները, իսկ նույն ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության թուրքական վերնախավում սկսեցին տարածվել պանթուրանականության և պանթյուրքիզմի գաղափարները։ Առաջին հայացքից թվում էր, թե այդ շահերը պետք է բախվեին ու հակասեին միմյանց, բայց արի ու տես, որ 1920-ականներից սկսած՝ երբ Ռուսաստանում իշխանության եկան ռսաջհուդ բոլշևիկները, իսկ Թուրքիայում՝ թրքաջհուդ քեմալականները, պարզ դարձավ, որ 19-րդ դարում ռուս և թուրք մտավորականների կողմից առաջ քաշված գաղափարներն ունեին նաև համընկնող նպատակներ։ Դրանց արդյունքում երկու պետությունների միջև ձևավորվեց համագործակցություն՝ ընդդեմ Հայաստանի և հայ ազգայնականության, որոնք կարող էին խոչընդոտել տարածաշրջանում նրանց ռազմավարական հավակնությունների իրականացմանը։ Անկախ, միացյալ ու հզոր հայկական պետության կերտումը լուրջ խոչընդոտ կդառնար այդ հավակնությունների ճանապարհին. այն ոսկոր կլիներ նրանց շնչափողին։
Երկու պետություններն էլ ձգտել են ընդլայնել իրենց ազդեցությունը՝ արևմուտքից արևելք ձգվող աշխարհաքաղաքական տարածքներում, հաճախ՝ փոքրաթիվ ազգերի ինքնորոշման և ազգային պետությունների շահերի հաշվին։ Նրանց միջև առկա մակերեսային մրցակցությունը, սակայն, չի բացառել փոխշահավետ համագործակցությունը, երբ երկու կողմերի ռազմավարական շահերը համընկել են։
Այդ է պատճառը, որ Թուրքիայի և Իսրայելի քաղաքական շրջանակների դիրքորոշումների հետ մեկտեղ անհրաժեշտ է քննության առնել նաև Ռուսաստանի հակահայկական քաղաքականությունը։ Ռուսաստանը բազմիցս գործել է Հայաստանի անկախ պետականության շահերին հակասող ձևով՝ նպաստելով այնպիսի իրավիճակի պահպանմանը, որտեղ Հայաստանը շարունակում է կախված մնալ Մոսկվայից և աստիճանաբար սահմանափակել իր ինքնիշխանությունը։ ԴԴրա ամենախոսուն օրինակներից մեկը Արցախի հարցն է, որի շուրջ Ռուսաստանի քաղաքականությունը 1991 թվականից ի վեր բազմիցս ոտնահարել է մեր ազգային շահերը՝ նպաստելով այնպիսի իրավիճակի ստեղծմանը, որի արդյունքում Արցախի հարցը լուծվեց ի վնաս մեզ և հօգուտ մեր թշնամիների, ինչպես տեսանք 2020 թվականին։ Եթե այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը, որը կապված է պանթուրանական հավակնությունների հետ, այդքան հակասում է Ռուսաստանի շահերին, ինչպես պնդում են Հայաստանում գործող ռուսոֆիլ նեոբոլշևիկները, ապա ինչո՞ւ ռուս պաշտոնյաները հրապարակայնորեն չեն դատապարտում Բաքվի բռնապետական իշխանությունների այդ հռետորաբանությունը։
Եկեք հիշենք, թե Սերգեյ Լավրովն ինչ ասաց 2019 թվականին, երբ Ստեփանակերտից հնչեցին «Արցախը Հայաստան է և վերջ» խոսքերը։ Նա հայտարարեց. «Կողմերը բավականին լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում՝ այն մասին, որ Ղարաբաղը Հայաստան է։ Իհարկե, դա չի նպաստում քաղաքական գործընթացի վերսկսման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»։ Այսինքն՝ Արցախի վերաբերյալ հայկական կողմի այդ հայտարարությունն անհանգստացնում էր Կրեմլին։ Սակայն երբ Բաքվի հանցավոր ռեժիմը պետական մակարդակով շարունակում է առաջ մղել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը և Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ ներկայացնել, Մոսկվայի արձագանքը համարժեք չի թվում։ Պատկերացրեք, թե ինչպիսի վայնասուն կբարձրացներ Կրեմլը, եթե այսօր Հայաստանում ազգային իշխանություն ունենայինք, որը պետական մակարդակով հայտարարեր, թե Ադրբեջանն Արևելյան Հայաստան է։
Դաժան իրականությունն այն է, որ մեր նենգ ու ոխերիմ «դաշնակիցը»՝ Ռուսաստանը, բազմիցս համագործակցել է թուրքերի հետ՝ ի վնաս Հայաստանի անկախության, ինչպես դա տեղի ունեցավ նաև 1920 թվականին։ Այս անգամ ցանկանում են ի սպառ վերացնել հայկական պետության վերականգման սպառնալիքը՝ ահաբեկչական պետություն Ադրբեջանին օգտագործելով որպես պրոքսի։ Հայաստանը հայտնվել է ռուս-թուրք-սիոնիստական աշխարհաքաղաքական շահերի բախման և համընկնման կիզակետում, իսկ հայ ժողովուրդը կանգնած է իր ազգային իրավունքների ու անվտանգության պահպանման լուրջ և օրհասական մարտահրավերների առջև։ Կարճ ասած՝ մեր Հայրենիքը դրված է զոհասեղանին, իսկ մեր ազգը կանգնած է նոր ցեղասպանության եզրին։ Միմիայն ռսաջհուդական կայսրության գալիք հերթական՝ երրորդ ու վերջնական փլուզումը և, իր հերթին, Հայաստանում գործող նեոբոլշևիկյան համակարգի ինքնակործանումը կարող են մեզ համար հնարավորություն ստեղծել՝ վերջնականապես ազատվելու այս ողորմելի ռուս-թուրքական վանդակից և վերջապես կերտելու լիարժեք ինքնիշխան ու անկախ պետություն՝ Ցեղակրոն Հայաստան, որը մեր բոլոր թշնամիների համար կդառնա մեծագույն մղձավանջը։
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը
«Ռուսական բոլշևիզմի և թուրք-թաթարական պանիսլամիզմի մերձարևելյան նպատակները զուգադիպում և համերաշխում են իրար։ Այդ դիվային ծրագրերի իրականացման զոհ է բերվում հայ երկիրը»։ - Գարեգին Նժդեհ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ