ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ #17՝ անգլերեն ենթագրերով - «Հոսանք»-ի երրորդ համաժողովում (20-12-2025)

07:00:00 20.12.2025

Հայկ Նազարյան - Ճառ #17՝ անգլերեն ենթագրերով - «Հոսանք»-ի երրորդ համաժողովում (20-12-2025)

Ճառ #17
Երրորդ Համաժողովում

Հարգելի՛ գաղափարակից հայրենակիցներ,

Արդեն չորս տարի է անցել այն օրվանից, երբ հիմնադրեցի «Հոսանք»-ը, և այս չորս տարվա ընթացքում բավականին մեծ էվոլուցիա ապրեց մեր նորաստեղծ երիտասարդ շարժումը: Այսքան ճառ ասել եմ մեր ժողովների ու հավաքների ժամանակ և այսքան գրառումներ արել մեր գաղափարների մասին, բայց երբեք այս հարթակով հստակ չեմ պատմել, թե կոնկրետ որն է եղել պատճառը, որ ես՝ որպես անհայտ հայրենադարձ ու հասարակ շարքային զինվոր, որոշեցի պատերազմից վերադառնալուց մեկ տարի հետո, զրոյից, առանց որևէ օգնության ու մեն-մենակ հիմնադրել մի կազմակերպություն՝ հանդգնելով դեմ գնալ մի ամբողջ հակահայկական համակարգի, որը կարծես թե մեր երկրում անհաղթահարելի է թվում:
Քանի որ նշում ենք մեր շարժման չորրորդ ամյակը կարծում եմ՝ ճիշտ պահ է, որ պատմեմ նրա ծագումնաբանության մասին: Շատերը գուցե կարծեն, որ ես միշտ ցանկացել եմ լինել առաջնորդ, ու դա է եղել պատճառը, որ ես ոչ մեկին չմիացա ու որոշեցի անկախ մի բան ստեղծել: Ես հասկանում եմ, որ Հայաստանում շատ տղաներ ունեն էգոյի հետ կապված խնդիրներ և ենթագիտակցորեն կարծում են, որ ուրիշին հետևելը իբր ինչ-որ նսեմացուցիչ բան է, հատկապես, եթե այդ մարդը քեզնից տարիքով փոքր է կամ նույնիսկ եթե հասակակից է: 
Սակայն, խնդիրը ամենևին դա չի եղել, թե ինչու որոշեցի իմ սեփական ճանապարհով գնալ: Ընդհակառակը, ես ընդհանրապես միտում չունեի առաջնորդ լինելու: Հայաստան տեղափոխվելուց հետո ես միշտ փնտրել էի մի անկախ, ազգային քաղաքական կազմակերպություն՝ իրական ազգային գաղափարներով, որին կարող էի միանալ ու իմ հնարավորության սահմաններում օգուտ տալ, բայց որքան շատ էի հանդիպում տարբեր խմբավորումներին, այնքան ավելի շատ էի հիասթափվում ու հուսահատվում: 
Պատերազմից վերադառնալուց հետո նորից փորձեցի նման մի կազմակերպություն գտնել, բայց նույնպես չհաջողեցի: Վերջապես հասկացա, հատկապես՝ 2021թ․-ի խայտառակ ընտրություններից հետո, որ կոռումպացված են ոչ միայն իշխանական ուժերն ու գլխավոր ընդդիմադիրները, այլև՝ վերից վար մեր ամբողջ քաղաքական համակարգը: Այս աղտոտված համակարգը պարբերաբար սիրում եմ անվանել նեոբոլշևիկյան ճահիճ, որովհետև դրանից ավելի լավ բնութագրում մեր քաղաքական դաշտի համար կարծում եմ՝ գոյություն չունի: 
Այս համակարգի ու այդ համակարգում գործող խամաճիկների մասին բազմիցս ենք խոսել, և փաստերով ապացուցել նրանց կոռումպացվածության աստիճանը, դրա համար կարծում եմ այսօր՝ մեր շարժման տարեդարձի օրը պետք չէ մանրամասն կրկին խոսել նրանց մասին: Ուղղակի ուզում եմ պարզ հասկանաք, թե ինչու որոշեցի ինքս արմատապես նոր մի կազմակերպություն ստեղծել, և դրանից մեկ տարի հետո՝ Ցեղակրոն ուխտերի 90 ամյակին, հեռարձակման ժամանակ հայտարարել, որ մեր շարժման նպատակն է մինչև 100 ամյակին՝ 2033թ․-ին, հասնենք իշխանության ու կերտենք ցեղակրոն պետություն: Սակայն, բազմիցս նշել եմ, որ իշխանության հասնելը ու ցեղակրոն պետություն ստեղծելը մեզ համար միայն միջոց է Մեծ Հայքի ճանապարհը բացելու համար: 
Ես դա չարեցի ու նման խոսքեր չասացի, որպեսզի ինքնահաստատվեմ և ինձ դնեմ այսպես ասած լավ, հայրենասեր տղայի տեղ: Հասկացել էի, որ, եթե իրոք ազգային պետություն ենք ուզում, պետք է հիմնադրենք ու զարգացնենք ազգային քաղաքական շարժում, որից կարող է ծնվել իրապես հայկական պետություն՝ իրագործելով Գարեգին Նժդեհի երազանքը: Իմ քայլն արեցի, որովհետև այն ժամանակվանից հասկացել էի, որ մեր պետականությունը փրկելու ու նոր հայոց ցեղասպանություն կանխելու ուրիշ ձև ու ճանապարհ չի կարող լինել: 
Սկզբում ամեն ինչ շատ մութ էր, որովհետև, բնականաբար կասկածներ առաջանում էին ինձ մոտ, թե արդյո՞ք կարող եմ միայնակ պայքարել այս մի ամբողջ հակահայկական համակարգի դեմ, որն ինձնից հազար անգամ ավելի շատ ռեսուրսներ ունի: Այդ կասկածանքները սկսեցին աստիճանաբար վերանալ, երբ կամաց-կամաց ազգային գաղափարներ կրող երիտասարդներ սկսեցին արձագանքել իմ գրառումներին ու հեռարձակումներին: Այդտեղից սկսեցի համոզվել, որ ես իրոք ճիշտ ուղու վրա եմ, քանի որ այն շարժումը, որը ներգրավում է երիտասարդությանը տիրում է ապագային: Միայն այսպես կարող ենք ձևավորվել ու կառուցել մի քաղաքական շարժում, որն ընդհանրապես ոչ մի կապ չի կարող ունենալ նախկին ու ներկա աղբանոցի հետ և, որի անդամները կոռումպացված չեն լինի աղտոտված նեոբոլշևիկյան ճահիճի հետ առերեսվելու հետևանքով:  
Սկզբում արձագանքը բավականին մեծ եղավ, բայց, ինչպես տեսնում ենք 2023թ․-ի Արցախի հայաթափումից հետո, մեր ազգը սուզվել է խորը թմբիրի մեջ և ամբողջությամբ անտարբեր է դարձել: Սա իրականում նորմալ երևույթ է, երբ ժողովուրդը կամ նույնիսկ անհատը մի մեծ տրավմա է ապրում: Սկսում են գլուխը ավազի մեջ խրած ջայլամի պես ապրել ու մնալ պատրանքների մեջ, քանի որ չեն ուզում ընդունել դառը իրականությունը և չեն ուզում լսել մեզ նման մարդկանց, ովքեր ուզում են իրենց դուրս հանել այդ պատրանքի միջից: Մեր ժողովրդի մեծամասնությունը հիմա նախընտրում է ստերը ու խաղաղության կեղծ օրակարգի բարբաջանքները լսել, քան՝ ճշմարտությունը: 
Հակահայկական ուժերը այս ամենը լավ գիտակցում են, դրա համար շարունակում են մեր ժողովրդին ավելի շատ հիպնոսացնել՝ պառակտելով և իրար դեմ կռվեցնելով մեր հայրենակիցներին, որպեսզի մեզ շեղեն մեր առանցքային, գլխավոր խնդիրներից: Այս նեոբոլշևիկյան պիղծ համակարգը ոչ թե տարեցտարի է ավելի աղտոտվում, այլ՝ օրեցօր, և հետզհետե բոլորին դա ավելի ակնբախ է դառնում: Մեզ ուզում են շեղել այն պարզ ու դաժան իրականությունից, որ մեր անկախ պետականությունը բառիս բուն իմաստով կանգնած է կործանման եզրին ու մեր Հայրենիքը՝ համընդհանուր մասնատման ճանապարհին, քանի որ ռուս-թուրք-սիոնիստական դաշինքը և նրանց հետ համագործակցող հայադավները ուզում են անել ամբողջ Հայաստանի Հանրապետությանը այն, ինչ արեցին Արցախի Հանրապետության հետ: 
Այս համակարգը ուզում է, որ մեր հայրենակիցները պաշտպանեն և սատարեն խաբեբա դավաճաններին ու սրիկաներին, և անտեսեն՝ իսկական ազգայնականներին՝ նրանց պահելով քաղաքական ծայրամասերում: Ժողովրդի մեծ մասը, ինչպես արդեն ասացի, իրականում ուզում է լինել այս հիպնոսի տակ, ու դրա համար լուրջ չեն ընդունում, այսպես ասած՝ «մարգինալ», «ծայրահեղական» քաղաքական գործիչներին, ովքեր դուրս են այդ դավաճանական համակարգից: Նրանք ամեն ինչ անում են, որ չառերեսվեն դաժան իրականության հետ, բայց ուզեն թե չուզեն, առերեսվելու պահը կամաց-կամաց մոտենում է:
Եվ այս ամենն իմանալով՝ մենք չենք կարող անտարբեր մնալ: Մենք վաղուց հասկացել ենք՝ ճշմարտությունն իմանալու հետ գալիս է մեծ պատասխանատվություն և, եթե ոչինչ չենք անում այս ամենն իմանալուց հետո, ուրեմն իրականում դավաճանում ենք ոչ միայն մեր Հայրենիքին, այլև՝ մեր նախկին ու ապագա սերունդներին, և, իհարկե, նաև ինքներս մեզ: Ուստի՝ մենք այլընտրանք չունենք. պետք է անձնական պատասխանատվություն կրենք ու գնանք մեր առանձին ճշմարիտ ուղով, որպեսզի կարողանանք մեր պայքարը, և իր հերթին մեր արիական արժեհամակարգը առաջ տանել՝ հասցնելով նոր բարձունքների:
Եվ ահա այդ է պատճառը, որ ես հաստատակամորեն շարունակեցի զարգացնել մեր շարժումը: Այդ է պատճառը, թե մենք ինչու ենք շարունակում մեր գաղափարները քարոզել, երիտասարդներին ներգրավել, փոքրաթիվ ժողովներ ու հավաքներ կազմակերպել մեր սակավաթիվ ռեսուրսներով, այն պարագայում, երբ ժողովրդի մեծամասնությունը դեռ չգիտի մեր մասին, քանի որ մեր երկրում տիրող ազգադավ մեդիան շարունակում է մեզ ամբողջությամբ անտեսել: 
Սակայն այս անապատային տարիներին, որտեղ մագլցելով վերև ենք փորձում բարձրանալ, նկատում ենք, որ մեր երկրում մարել է հայրենասիրության ոգին ու չափազանց քչացել են հայրենասերները: Թվում է, թե այս պայմաններում պետք է ավելի ակնհայտ լիներ հայրենասիրությունը ու այդ «հայրենասերները» ավելի ակտիվ պետք է լինեին, բայց պարզվում է՝ հակառակն է ստացվել: Հակառակն է ստացվել, որովհետև ինչպես ասել եմ նախկինում՝ 44-օրյա դավադիր պատերազմի պարտությունից հետո լիքը դիմակներ պատռվեցին: Այդ «հայրենասերները» հօդս ցնդեցին, քանի որ հայրենասեր լինելը շատ հեշտ է, երբ քո երկիրը հաղթանակած է, բայց չափազանց շատ դժվար, երբ պարտված է ու շարունակվում է անպատվել ոսոխի կողմից: Սակայն, հենց այս պայմաններում պետք է լինենք հայրենասեր, որովհետև հենց այս վիճակում մեր Հայրենիքը ունի մեր հայրենասիրության կարիքը: Հենց այս օրհասական օրերին մղված պայքարն է, որ յուրաքանչյուր հայրենասեր, հայ մարդուն տալիս է ապրելու իմաստ: Մենք շարունակում ենք պայքարը, որովհետև իրական հայրենասերը իր հայրենիքի կողքին պետք է կանգնի ծանր օրերին, ինչպես իրական ընկերը քո կողքին է կանգնում դժվար ժամանակներում: 
Մենք ուզում ենք ու պարտավոր ենք կանգնել մեր հայրենիքի կողքին, անկախ նրանից, թե ինչ վիճակում է այն գտնվում: Մենք մեր հայրենիքը սիրում ենք, այնպես, ինչպես սիրում ենք մեր ծնողներին, քանի որ մեր հայրենիքը բոլորիս ծնողն է: Հայրենիքի կողքին ենք ուզում կանգնել, բայց ոչ հայրենիքում գործող որևէ այլ քաղաքական կուսակցության կամ ուժի կողքին, քանի որ գրեթե բոլորը ինչ-որ չափով և ինչ-որ ձևով աղտոտված են: 
Որպեսզի ապագայում թյուրիմացություն չլինի, հիմիկվանից պարզ հայտարարում եմ․ ոչ մի «կլոր սեղանների» շուրջ չենք նստելու այն քաղաքական գործիչների հետ, որոնց գաղափարակից չենք համարում, և ոչ էլ այսպես ասած «համագործակցելու» ենք մեզնից ֆինանսապես ու նյութապես ավելի մեծ ռեսուրսներ ունեցող ուժերի հետ, ովքեր ցանկանում են մեր շարժումը պարզապես ներսից պղծել, «կուլ տալ» կամ մեզ օգտագործել որպես խամաճիկ։ Դա պարզապես ամեն առումով բացառվում է: 
Մենք չենք պղտորելու մեր շարժման մաքրությունը և բիծ չենք դնելու մեր անվան վրա՝ հանուն գումարի կամ մի փոքր ավելի հայտնի դառնալու։ Չենք կարող դավաճանել մեր գաղափարներին, մեր սկզբունքներին և մեր առաքելությանը։ Հետևաբար, այլևս թող ոչ մեկը չփորձի մեզ ներքաշել իրենց խաղերի մեջ, քանի որ մեզ համար կոմպրոմիսը անհնար է։ Սա ո՛չ «գոռոզություն» է, ո՛չ էլ՝ «անիրատեսություն», այլ միակ ճշմարիտ դիրքորոշումն է անկախ ու ազգայնական քաղաքական շարժման համար, որն ուզում է մաքուր մնալ և աճել այս կոռումպացված նեոբոլշևիկյան քաղաքական ճահիճում՝ ի վերջո հաղթելով այդ համակարգի բոլոր դավաճանական խմբավորումներին։
Մենք ապրում ենք օրհասական ժամանակներում և պարտավոր ենք լինել վճռական ու անզիջող։ Թող ուրիշները նստեն «կլոր սեղանի» շուրջ, բանավիճեն ու դատարկաբար բողոքեն, որքան ուզում են։ Իսկ մենք շարունակելու ենք մեր վճռական կամքով ու հաստատակամությամբ ոգևորել, քաղաքականության մեջ ներգրավել և համախմբել ազգայնական երիտասարդությանը։ Այս ամենաանգութ պայքարում մենք պետք է լինենք ամենաանողոքը: 
Ճշմարիտ քաղաքական շարժումը, որը ցանկանում է մաքուր ու անկախ մնալ՝ իրեն հեռու պահելով աղտոտված ճահիճից, բացարձակապես չի կարող զիջումների գնալ այդ ճահիճից առաջացած աղտոտվածների հետ։ Հայաստանում դավաճան նեոբոլշևիկները իրենց ներքին քաղաքականությունը վարում են հենց այնպես, ինչպես իրենց արտաքին քաղաքականությունը՝ զիջելով ամեն ինչ հանուն փողի ու պաշտոնի։ Այդ է պատճառը, թե ոնց հաղթանակած պետությանը տարան խայտառակ պարտության և հիմա էլ մեր ամբողջ երկիրն են տանում կործանման: 
Այնուամենայնիվ, Նժդեհը շատ լավ հասկանում էր, որ հաղթանակներին հասնելու համար մեր պայքարում պետք է անզիջող լինենք՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին հարաբերություններում։ Նա ասում էր՝ «Ո՜չ մի զիջում: Հանցա՛նք է զիջելը: Զիջել՝ նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել»: 
Մենք միշտ ասում ենք, որ պետք է լինել հայամետ ու մնալ Հայաստանակենտրոն, բայց մարդիկ ասում են, թե դա «հնարավոր չէ»՝ մոռանալով, որ մեր պատմության բոլոր անվանի հերոսները նախ և առաջ եղել են հայամետ, այլ ոչ թե` ռուսամետ, թրքամետ կամ արևմտամետ։ Մեր քաջարի նախնիները ցույց են տվել, որ վերջում հենց այդ անզիջող, հայամետ դիրքորոշումն է հաղթում։ Միայն ճշմարտության հանդեպ անզիջող լինելը կարող է թրի պես կտրել մեր թշնամիների խառը կապած «Գորդյան հանգույցը»՝ բացելով նոր ու փառավոր էջ մեր պատմության համար։
Մեր հայրենակիցները և առհասարակ արդեն քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը քաղաքականության մեջ սովոր են տեսնել մեծ գումարներ, զիջումներ և դավաճանություն, բայց, երբ տեսնում են մի շարժում որն ունի կամք, տեսլական, հաստատակամություն, նվիրված է վեհ գաղափարին և ամբողջությամբ անկախ է՝ անսովոր ու «տարօրինակ» են համարում: Նրանց համար այնքան տարօրինակ է նման երևույթը, որ նրանք ավելի լավ է շարունակեն աջակցել ինչ-որ մի խաբեբա, դավաճան ու փողատեր քաղաքական ուժի, քան սատարել մի իրական, ազգային քաղաքական շարժման, որն առայժմ փոքրաթիվ է: Այնքան են խաբվել ու խաբկանքի մեջ ապրել, որ չեն իմանա ճշմարտությունն ու իրական ազգայնականությունն ինչ է, եթե նույնիսկ այն արծաթե սկուտեղի վրա իրենց մատուցվի: 
Իսկական ու արմատական փոփոխություն են ուզում, բայց շարունակում են անել նույն բաները, որը հենց խելագարության սահմանումն է, ոչ թե՝ ողջամտության: Մեր հայրենակիցների զգալի մասը փոփոխություն է ցանկանում և բողոքում է այս համակարգից, բայց շարունակում է տարբեր դիմակներով նույն մաշված դեմքերին աջակցել՝ բողոքելով, որ «նոր մարդ չկա», կարծես թե այդ նոր մարդը, ով բոլորից անկախ է, ամեն օր լուսաբանվելու է համակարգի հայրենադավ մեդիայի կողմից: 
Քաղաքականության մեջ ճնշող մեծամասնությունը միաչափ է մտածում և դրա համար ոչ միայն ոչ մի բան չի փոխվել մեր երկրում այս վերջին 30 տարում, այլև ինչպես տեսնում ենք՝ ամեն ինչ ավելի է վատթարացել: Նրանք միաչափ են մտածում, իսկ մենք, որպես հեռատես ազգայնականներ, պարտավոր ենք ոչ թե երկչափ կամ նույնիսկ եռաչափ մտածել, այլ՝ քառաչափ՝ միշտ հաշվի առնելով, որ ժամանակները փոխվում են և փոխվելու են մեր նմանների օգտին: 
Ամեն դեպքում, ինչ էլ լինի մենք շարունակելու ենք զարգացնել մեր շարժումը և ցույց տալ մեր ողջ ազգին, որ մեր ուղուց բացի այլ ուղի չկա: Շարունակելու ենք կատարել մեր գործողությունները ու մեր փոքր քայլերը, քանի որ չենք կարող պարտեզ ունենալ՝ առանց սերմեր ցանելու: Պատմություն կերտող շարժումները չեն կառուցվում հասարակական հավանության կամ ատելության հիման վրա, այլ՝ հետևողական, նվիրված, հաստատակամ ու ազնիվ աշխատանքի և պայքարի վրա:
Արտառոց պատմական շարժումը չպետք է համակերպվի իր սկզբունքներին հակասող իրականության հետ. այն պետք է իր երկաթե կամքով շրջի իրականությունը, որպեսզի այն համընկնի իր գաղափարներին ու տեսլականին։ Եթե կա անկոտրում կամք, կա ճանապարհ և, եթե կա ճանապարհ, կա նաև հաղթանակ:   
Պատերազմի պարտությունից հետո ամեն ինչ ավելի պարզ դարձավ, թե ով ով է, և որքան մոտենում ենք կրկեսային ու կեղծ ընտրություններին, մեր երկրում համատարած դավաճանությունն ավելի ակնհայտ է դառնում, որովհետև հենց այս ժամանակներում բոլորի իսկական դեմքերը լրիվ բացահայտվում են։ Աստիճանաբար ավելի պարզ է դառնում շատերի համար, որ այս ամբողջ ազգադավ նեոբոլշևիկյան համակարգը մինչև արմատները փտած է, և հետևաբար իրական ու դրական փոփոխություն կարող է առաջացնել միայն այն քաղաքական ուժը, թեպետ առայժմ փոքրաթիվ, որն ամբողջությամբ դուրս է այս համակարգից և ամբողջությամբ՝ դրա դեմ։ Համակարգից լիովին դուրս կանգնած նման քաղաքական շարժման կամքից ու վճռականությունից միայն կարող է առաջանալ իրական ազգային հեղափոխություն։
Պատերազմի պարտությունը ու մեր թշնամիների կողմից Արցախի գրավումը մեծ վերք բացեց, բայց Հայաստանի քաղաքական էլիտան այդ վերքը բուժելու փոխարեն, ուղղակի փաթաթելով ծածկեց այն, որի արդյունքում հիմա սկսվում է 
 ներսից ավելի շատ թարախակալվել, և այդ թարախը նրանք գնալով չեն կարողանում թաքցնել: Քաղաքական դաշտում տեսնում ենք համակարգի ազգուրաց ծառաններին, թե նրանք ինչպես են անպիտան կոալիցիաներ ու դաշինքներ կազմում՝ զիջելով իրենց գաղափարներն ու սկզբունքները, որպեսզի կարողանան Ազգային Ժողովում տեղ զբաղեցնել: 
Իսկ մենք նրանց նման չենք վարվում, որովհետև մենք նրանց նման չենք ու նրանց նմանների հետ ընդհանրապես ոչ մի ընդհանրություններ չունենք: Թող նրանք կոմպրոմիսների գնան ու խորհրդարանում աթոռների համար պայքարեն՝ իրենց շարունակելով վարկաբեկել ու հեղինակազրկել. մենք կշարունակենք պատրաստվել անխուսափելի իրադարձությունների համար: Երբ մեր Հայրենիքը կանգնի այդ անխուսափելի մարտահրավերների առջև, մարդիկ այլևս չեն փնտրելու, ոչ էլ հանդուրժելու են զիջումների գնացող և փողին մեռած քաղաքական մարմնավաճառներին ու նրանց հայադավ խմբավորումներին: Նեոբոլշևիկյան թղթե տնակը բառիս բուն իմաստով մի գիշերվա մեջ փլուզվելու է գալիք փոթորիկի քամու մեկ հարվածից: Այդ ժամանակ մեր հայրենակիցները բնազդաբար գնալու են կարգապահ, եռանդուն, անկախ, նվիրված ու կամքով հզոր ուժի հետևից: Մենք սա քաջ գիտակցում ենք, դրա համար մենք շարունակում ենք մեր գործունեությունը, քանի որ, եթե մենք դա չանենք, ուրիշ ոչ մեկը դա չի անելու: Վերին ուժերի կողմից մեր ուսերին է դրված այս ծանր, բայց նաև պատվաբեր պատասխանատվությունը, դրա համար մենք չենք կարող ու իրավունք էլ չունենք դրանից հրաժարվել:  
Այս պայքարում, որտեղ մեր նպատակը ազգային գաղափարախոսությունը հասցնելն է հաղթանակի՝ կերտելով Ցեղակրոն պետություն, մենք չենք կարող թույլ տալ որևէ կիսատ-պռատություն։ Պետք է հստակ գիտակցել ճշմարտությունը և մեր ամբողջ սրտով ու հոգով նվիրվել այդ ուղուն՝ մինչև հասնենք մեր նպատակին և կատարենք մեր պատմական առաքելությունը։ Եթե իսկապես ուզում ենք ազգային հեղափոխություն ու վերածնունդ, ապա միանշանակ սա է միակ իրատես ճանապարհը։ 
Ստերը շատ են լինում, բայց ճշմարտությունը մեկն է։ Մենք վստահ ենք, որ ճիշտ ուղու վրա ենք, որովհետև այս պայքարը չէինք շարունակի, եթե այլ կարծիք ունենայինք։ Քանակապես մեծ կուսակցությունները, իրենց անթիվ փողերով ու անհոգի անդամներով մեզ չեն վախեցնում, քանի որ նրանք մի օր ներսից պայթելու են, ինչպես ուռչած փուչիկը, որը կպայթի մի փոքրիկ ասեղի հպումից։ Թող մյուսները վազեն քվեաթերթիկների ու կարճատև հավանությունների հետևից, մենք քայլում ենք մեր ճակատագրի ուղղությամբ՝ կերտելու նոր պատմություն։ Թող նրանք փողերով ստեղծեն ժամանակավոր, անցողիկ, սեզոնային ու դատարկ կուսակցություններ և դաշինքներ, մենք մեր անհողդողդ կամքով հավիտենական Օրդեն ու ապագա հայ ազգային պետության հիմքը կկառուցենք:
Առաջին համաժողովում, ես ներկայացրի մեր ընդհանուր գաղափարախոսությունը, աշխարհայացքը և մեր քաղաքական պայքարի հոգևոր հիմքը, քանի որ մեր բոլոր ներկա և ապագա գործողությունները այդ ամենից են բխում ու բխելու: Երկրորդ համաժողովում ներկայացրի մեր շարժման հստակ ծրագիրը, որը բաղկացած է 36 կետերից՝ հերթով նշելով այն կարևոր քայլերը, որոնք մենք նախաձեռնելու ենք իշխանության հասնելու դեպքում, որպեսզի մեր երկրում լուծենք ամենաառանցքային ու գլխավոր խնդիրները: Իսկ այս անգամ կուզեմ ձեզ ասել, թե մենք ինչպես ենք պատկերացնում մեր առաջընթացը և մեր պայքարի ուղին:
Երբ հետևողականորեն գրառումներ եմ անում, տեսանյութեր պատրաստում, ճառեր ասում և ժողովներ կամ փոքրաթիվ հավաքներ կազմակերպում, ինձ և մեր անդամներին ամենահաճախ կրկնվող քննադատությունն այս է․ «հերիք է միայն խոսեք, գործ արեք» կամ ինչ-որ նման անհեթեթ մի բան։ Իհարկե, նման բաներ ասողները քաղաքական ասպարեզում ընդհանրապես ոչ մի գործ չեն արել, և վստահ եմ, որ նրանք գաղափար անգամ չունեն, թե այդ «գործ անելը» իրականում ինչ է նշանակում, քանի որ նրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Վստահ եմ նաև, որ նրանք դա ասում են իրենց սեփական ծուլությունն ու անգործունեությունը արդարացնելու համար։ Նրանք ցանկանում են ստեղծել տպավորություն, թե իրենք են իսկական «գործ անողները», իսկ մեր նմանները միայն «խոսում են», բայց իրականում՝ ճիշտ հակառակն է։ Իրական դատարկախոսները հենց այդ մարդիկ են․ նրանք միայն մեծ-մեծ կխոսեն, բայց կյանքում մի փոքր գործ չեն անի և մի փոքր հաճույք չեն զոհաբերի, որովհետև էապես վախկոտ սրիկաներ են։
Այդպես խոսողները կա՛մ պատմությունից ոչինչ չեն սովորել, կա՛մ ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչպես են առաջացել և ինչպես են առաջանում իրական հեղափոխությունները։ Նրանք այնքան տհաս, տգետ ու կարճատես են, որ չեն պատկերացնում՝ յուրաքանչյուր մեծ շարժում կամ հեղափոխություն սկսվում է ամենափոքր և տարրական քայլերից։ 
Չեն հասկանում նաև, որ որքան էլ մարդ պատրաստակամ ու ոգով լինի, եթե իրավիճակը հասունացած չլինի, մեծ գործնական քայլ հնարավոր չէ անել։ Սակայն, սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք և սպասենք, թե, երբ է այդ հնարավորության պատուհանը բացվելու։ Մենք պետք է պատրաստվենք դրան, և պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նման հնարավորության պատուհան ճիշտ պահին միշտ բացվում է, և նրանք, ովքեր պատրաստ են եղել դրան, հասել են հաջողության ու կերտել են պատմություն։
Շատ հեռու պետք չէ գնալ տեսնելու համար, որ պատմությունը ամեն սերունդին նման հնարավորություն տալիս է։ Մեր ազատամարտիկները, ովքեր 30 տարի առաջ ազատագրեցին Արցախը, երբեք չէին կարողանա դա անել, եթե իրավիճակը չհասունանար նման գործողության համար։ Նրանք անսահման քաջություն ունեին և լիովին նվիրված էին մեր ազգին, բայց նույնիսկ նրանք չէին կարող, օրինակ, 80-ականների սկզբին ազատագրել Արցախը, որքան էլ ցանկանային։ Պատմությունը նրանց այդ հնարավորությունը տվեց Սովետի փլուզման ժամանակ, և նրանք կարողացան գործի անցնել ճիշտ պահին ու ազատագրել մեր հողերը։
Այսօր մենք ունենք մի շարք առավելություններ, որոնք նրանք չունեին: Մենք ունենք համախմբվելու, կազմակերպվելու և նախօրոք պատրաստվելու հնարավորություններ։ Սովետի օրոք նրանք չէին կարող ազատորեն կազմակերպություն ստեղծել, մարդկանց ներգրավել և հստակ ազգային գաղափարախոսություն քարոզել՝ առանց լուրջ հետապնդումների ու վտանգների։ Իսկ մենք այսօր կարողանում ենք դա գոնե ստվերում անել, թեպետ համակարգի մեդիան միտումնավոր անտեսում ու արհամարհում է մեզ նմաններին։ Սա է պատճառը, որ, երբ Սովետը փլուզվեց, մեր երկրում ամեն ինչ շատ վատ էր կազմակերպված․ ազգային գործիչները վերջին պահին մի կերպ էին կարողանում հավաքներ ու մարտական ջոկատներ կազմակերպել։ Անակնկալի եկան և պատրաստ չէին ճգնաժամը առավելագույնս ճիշտ օգտագործելու։ Եթե այդ անկազմակերպ ժամանակ կարողացան Արցախը ազատագրել, ապա պատկերացրե՛ք, թե ինչեր կարող էին անել, եթե տարիներ շարունակ նախօրոք կարողանային պատրաստվել դրան։
Ամեն դեպքում մենք այսօր ունենք այդ կենսական առավելությունը՝ նման ճգնաժամին պատրաստվելու հնարավորությունը, և պարտավոր ենք այն լիարժեք օգտագործել, որպեսզի հաջորդ հնարավորության պատուհանի բացման պահին մենք լինենք պատրաստ՝ հիմնադրելու իրական ազգային պետություն։ Այս անգամ իրավունք չունենք թույլ տալ, որ հայադավ ուժերը գրավեն պետությունը, ինչպես դա տեղի ունեցավ 90-ականների սկզբին։ Այս անգամ մենք պետք է երաշխավորենք, որ նույն սխալը չի կրկնվելու, որովհետև այս անգամ ամեն ինչ շատ տարբեր է լինելու:
Մենք վստահ ենք, որ գալու են մեծ փոփոխություններ, որովհետև այս անտարբերության ու անորոշության փուլը, որի մեջ մտել է մեր ազգը, բնականաբար, չի կարող երկար շարունակվել: Բոլորս տեսնում ենք մեր հայրենակիցների մեծ մասի հիասթափությունն ու անտարբերությունը, որը առաջացավ 2018թ․-ի կեղծ հեղափոխությունից հետո, և հատկապես 2020թ․-ի դավադիր պատերազմից ու 2021թ․-ի կրկեսային ընտրություններից հետո: Այս վերջին 7 տարվա մեջ առնվազն երեք անգամ շատ նենգ ձևով հիասթափեցրել ու հուսահատեցրել են մեր ազգին, դրա համար մենք չենք կարող անտարբերությունից բացի այլ բան ակնկալել մեր հայրենակիցներից: Շատերը կարծում են, որ սա մշտական է ու այս վիճակից մեր ազգը դուրս չի գալու, բայց չարաչար սխալվում են։ Ժողովուրդները տեխնիկական սարքի պես լիցքավորվում ու լիցքաթափվում են պարբերաբար, և եթե մենք դիտարկենք մեր պատմության վերջին 40 տարին, կնկատենք դրա նման մի օրինաչափություն:
1988թ․-ին սկսվեց Արցախյան շարժումը, որից առաջացավ ազգային զարթոնքը ու անկախությունը։ Արցախն ազատագրվեց, բայց մեր քաղաքական էլիտայի դավաճանության արդյունքում կիսատ մնաց գործը, քանի որ քաղաքականապես չամրագրվեց այդ ռազմական հաղթանակը, և Արցախը ամբողջությամբ չմիացվեց Հայաստանին: Այնուհետև, մեծ ատելություն սկսեց կուտակվել այդ ժամանակվա ազգադավ կառավարության դեմ։ Կուտակված էներգիան շարունակեց կուտակվել ու 1999թ․-ին նոր ռազմաքաղաքական դաշինք ստեղծվեց, որը հույս ներշնչեց մարդկանց մեջ, բայց այդ նույն թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ սարսափելի ահաբեկչություն, որը կոտրեց շատերի հույսերը։ Այդ էներգիան կրկին լիցքաթափվեց ու նորից առաջացավ մեծ հիասթափություն ու ատելություն նոր կառավարության ու առհասարակ, այսպես ասած «ղարաբաղցի կլանի» դեմ։ Մոտ տասը տարի անցավ ու 2008թ․-ին այդ լիցքավորված էներգիան թշնամական ուժերը նորից փորձեցին օգտագործել իրենց օգտին, որից հետո տեղի ունեցան Մարտի 1-ի աղետալի դեպքերը։ Այդ դեպքերից հետո նորից մեր ազգը ապրեց մեծ հիասթափություն և նորից հայտնվեց լիցքաթափված վիճակում։ Եվս մոտ տասը տարի տևեց, որպեսզի այդ էներգիան նորից կուտակվի, և 2018թ․-ին մի շարք հայրենադավներ դա շահագործեցին իրենց նպատակների համար, և բոլորս տեսանք, թե դրանից հետո ինչ փորձանք եկավ մեր ազգի ու հայրենիքի գլխին։ 
Այսինքն՝ մենք նկատում ենք, որ մոտ տասը տարի է տևում, որ ազգը նորից լիցքավորվի հիասթափված ու լիցքաթափված վիճակից։ Թշնամական ու պատեհապաշտ ուժեր կան, ովքեր դա շատ լավ գիտեն ու դրա համար փորձում են կա՛մ այդ կրակը մարել, ինչը տեսանք առաջին երկու օրինակներում, կամ՝ այդ կուտակված էներգիան օգտագործում են իրենց օգտին, ինչը տեսանք վերջին երկու օրինակներում։ Այս ամենը դիտարկելով՝ մենք կարող ենք մաթեմատիկական հետևություն անել և գալ այն եզրահանգմանը, որ այժմ ազգը լիցքավորման գործընթացում է։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, այդ կուտակված էներգիան հասնելու է իր գագաթնակետին մոտ ապագայում։ 
Իհարկե, մենք չենք կարող հաշվի չառնել աշխարհակարգի գալիք մեծ փոփոխությունները, որոնք ուղիղ կապված են լինելու գալիք մեծ ճգնաժամի հետ: Ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր, աշխարհը կանգնած է լուրջ տնտեսական ճգնաժամի շեմին, քանի որ Ամերիկայի, Եվրոպայի, Թուրքիայի, արաբական ու ասիական մեծ երկրների, և հատկապես Ռուսաստանի տնտեսությունները տարեցտարի ավելի են քայքայվում: Այս անգամ գալիք ճգնաժամը ավելի մեծ է լինելու տարբեր գործոնների պատճառով, հաշվի առնելով այն, որ աշխարհը այսօր ավելի շատ է կապված իրար հետ, քան երբևէ: 
Ռուսաստանի Դաշնության փլուզումը ամենաշատն է մեզ հետաքրքրում այս պահին, որովհետև դա չափազանց մեծ ձևով, ուղիղ ազդելու է մեզ վրա, քանի որ, ցավոք սրտի, Հայաստանը Կրեմլի պատճառով ունի կիսագաղութային կարգավիճակ ու ամեն առումով կախված է այդ նողկալի ֆեդերացիայից: Մեր համոզմունքն է, որ ինչպես Խորհրդային միությունը տրոհվեց տարբեր հանրապետությունների սովետ-աֆղանական պատերազմի ավարտից հետո, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը կտրոհվի տարբեր մեծ մարզերի` ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից տարիներ հետո: Երեք դար գոյություն ունեցող ռուսական կայսրությունը մահամերձ է և ապրում է իր վերջին տարիները: Սակայն, ինչպես բազմաթիվ անգամ կրկնել եմ, ամեն ճգնաժամի հետ գալիս է հնարավորություն, և այս իրադարձությունները մեզ կտան պատմական հնարավորություն ռուս-թուրքական ողորմելի վանդակից վերջապես դուրս գալու և իրական անկախություն ձեռք բերելու համար:
Սա մեզ՝ արժանապատիվ հայերիս հուշում է, որ մենք հիմիկվանից պետք է պատրաստվենք այդ օրհասական ժամանակին, որպեսզի կամաց-կամաց կուտակվող էներգիան ճիշտ ուղությամբ օգտագործենք, որը իսկապես կբխի մեր ընդհանուր, ազգային ու պետական շահերից։ Եթե մենք՝ հայ ազգայնականներս այս անգամ էլ չկարողանանք էներգիան ճիշտ օգտագործել, պատեհապաշտ ու գործակալ սրիկաներ կհայտնվեն, ովքեր նորից և վերջին անգամ մեր ազգին կհիասթափեցնեն՝ մեր Հայրենիքը վերջնականապես տանելով դեպի անդունդ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք շարունակենք մեր ազգային շարժումը զարգացնել. մենք պարտավոր ենք այդ գալիք մակընթացության ժամանակ մեր հայրենակիցներին ցույց տալ ճիշտ և հաղթական ճանապարհը, որովհետև դա լինելու է մեր վերջին հնարավորությունը: 
Այնուամենայնիվ, ցավալի իրականությունն այն է, որ որքան էլ մարդկանց փորձենք տրամաբանորեն բացատրել այս ամենն ու ցույց տալ, որ անխուսափելի է գալիք ճգնաժամը, միևնույնն է, մեր ասածը մի ականջի մեջ մտնում է և մյուսից դուրս է գալիս: Մարդիկ դեռ ուզում են լսել արագ ու հեշտ լուծումներ: Ժողովրդի մեծամասնությունը տեղից կշարժվի միայն այն դեպքում, երբ դանակը հասնի ոսկորին: Բոլոր ժողովուրդների մոտ նույն երևույթն է, բայց մեզ մոտ կարծես թե դա ավելի ակնայտ է, գուցե նրա համար, որ կորցրել ենք հեռատեսությունը՝ դարերով անկախ պետականություն չունենալու պատճառով:     
Երբ մեկի հետ նոր եմ ծանոթանում, և ինձ հարցնում են՝ ինչո՞վ եմ զբաղվում, պատասխանում եմ՝ քաղաքականությամբ: Այնուհետև՝ ինձ սովորաբար հարցնում են, թե ո՞ր կողմն եմ և ու՞մ եմ դեմ, և ես միշտ պատասխանում եմ՝ «հայկական կողմն եմ և այս ամբողջ հակահայկական համակարգի դեմ», քանի որ սա է միակ ճիշտ պատասխանը հայ ազգայնական քաղաքական գործչի համար: Միայն ներկայիս ազգադավ իշխանության դեմ լինելը ամենևին բավական չէ, որովհետև խորհրդարանական ընդդիմության և արտախորհրդարանական ընդդիմության ճնշող մեծամասնությունը էապես չեն տարբերվում նրանցից: Սա այն դառը իրականությունն է, որը շատ հայեր չեն ուզում ընդունել: Մարդիկ դեռ սին հույսեր ունեն այս ապիկար նեոբոլշևիկյան համակարգի այսպես կոչված «Երրորդ Հանրապետության» հետ՝ չգիտակցելով, որ այն ընդամենը հետսովետական կիսանկախ պետություն է, որովհետև ամենասկզբից սխալ հիմքերի վրա է կառուցվել: Շատերը, հատկապես տարեցների ճնշող մեծամասնությունը, չափից շատ հուսահատ ու ցինիկ են դարձել, դրա համար երբեք չեն կարող նոր մի բան ընդունել, երբեք չեն կարող իրենց քթից հեռու տեսնել և ծառի հետևում անտառը դիտարկել։ Ավելի լավ է կառչած մնան ներսից նեխած ու խորտակվող նավից, քան ցատկեն նոր, բայց ճիշտ ուղով գնացող նավի մեջ:
Իրական, անկախ, հայ ազգային քաղաքական գործիչը այլ ճար ու ճանապարհ չունի, բացի՝ այլախոհ լինել այս ողջ ապազգային քաղաքական համակարգի նկատմամբ: Առանց որևէ կասկածի վստահ եմ, որ այս համակարգը դատապարտված է ինքնակործանման, և այդ է պատճառը, որ մենք շատ էներգիա չպետք է ծախսենք այս՝ ստերի վրա կառուցված համակարգի դեմ պայքարելու համար, քանի որ դա նման կլինի հարձակվելուն խարխուլ շենքի վրա, որը մի քանի օրից ինքն իրեն կքանդվի: Դրա փոխարեն մենք, մեր էներգիան ու նյարդերը խնայելով, հետևողականորեն ու հաստատակամորեն պետք է փորձենք ստեղծել մի քաղաքական ուժ, որպեսզի կարողանանք ինքնակործանման գնացած հին համակարգի մոխիրների վրա կառուցել լիովին նոր մի պետություն, որը կլինի ապագա անկախ, միացյալ ու հզոր Հայաստանի հենարանը: Սոկրատեսը հենց սա նկատի ուներ, երբ ասում էր՝ «Փոփոխության գաղտնիքն այն է, որ քո ամբողջ ուժը կենտրոնացնես ոչ թե հնի դեմ պայքարելու, այլ նորը կառուցելու վրա»:
Նման ռազմավարություն մշակելու համար պետք է ունենալ անկոտրում կամք, հեռատեսություն և հաստատակամություն, բայց նման բաներից զուրկ է բնակչության մեծ մասը, դրա համար երբեք չեն հասկանա այս երկարատև մոտցումը: Նման մտքեր չեն հասկանում, դրա համար երբեք չեն կարող հասկանալ նման ճանապարհի միջով անցնող քաղաքական գործիչներին, բայց պատմությունը հաճախ ցույց է տվել, որ միայն այդ ճանապարհն է իրականում տվել երկարատև ու դրական արդյունք:
Հետևաբար, մինչդեռ շատերը խառնվում են իրար և փորձում են անհամբեր երեխայի պես արագ «գործ անել», որպեսզի արագ մի արդյունք տեսնեն, ավելի ողջամիտ ու իմաստուն հայերը պարտավոր են անցնել ավելի խելամիտ, երկար, տաժանակիր, բայց նաև ամենապատվաբեր ճանապարհը, եթե իսկապես ուզում ենք փրկել մեր Հայրենիքը ու անկախ պետականությունը, այլ ոչ թե ընդամենը ինքնահաստատմամբ զբաղվել: Սա է արժանապատիվ ու ազգայնական հայի միակ ճշմարիտ քաղաքական ուղին:
Նեոբոլշևիկյան համակարգի և նրանց աճպարարական մեխանիզմների ոչնչացման ժամանակ կպատռվի նաև ներկայիս պատրանքը: Մարդիկ դուրս կգան հիպնոսի ազդեցությունից և կհասկանան, որ մեզ նման այսպես ասած «մարգինալ» ազգայնականները ճիշտ էին ասում, որի արդյունքում քաղաքական դաշտում մեծ և անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն: Մարգինալները կդառնան կենտրոնական ու հետո գլխավոր ուժ, իսկ այսօրվա կենտրոնական ուժերը կնետվեն պատմության աղբանոցը: Մեր ազգը դարերով քնած է մնացել, բայց վստահ ենք, որ զարթոնքը գալու է՝ ցնցելով մեր լեռնաշխարհը, և ինչու չէ, նաև ողջ աշխարհը: Ինչպես Նիցշեն է ասել՝ «Եթե առաքինությունը քնած է մնացել, ապա կարթնանա առավել զորացած»:
Մեր նման շարժումները չեն տարածվում մեմերի պես՝ հանկարծակի ու անցողիկ։ Ընդհակառակը՝ աճում են ստորգետնյա արմատների պես՝ դանդաղ, անտեսանելի, հետո՝ պայթելով, երբ երկիրը կանգնում է մի նոր ճգնաժամի առաջ։ Այսօր մեր ապրած պասիվ ու անտարբեր օրերը ոչ այլ ինչ են, եթե ոչ փոթորիկից առաջ անդորրը: Փոթորիկ, որն օրեցօր մոտենում է: 
«Հոսանք»-ը սովորական քաղաքական կազմակերպություն չէ: Ոչ էլ միայն անկախ-ազգայնական շարժում է, որը 21-րդ դարում նորից կյանքի է կոչում Նժդեհի գաղափարները: «Հոսանք»-ը գալիք մեծ ճգնաժամի՝ այդ գալիք փոթորիկի կայծակն է:
Մենք շատ հստակ ու բնական ռազմավարություն ունենք՝ ձևավորվում ենք ստվերում, կոփվում ենք պայքարով և կանչվում ենք ճակատագրի կողմից:
Ինչպես բազմիցս շեշտել եմ, քաղաքական շարժումը ապագա չի կարող ունենալ, եթե այն հիմնված չլինի գաղափարախոսության, ինչպես նաև հեռահար նպատակի ու տեսլականի վրա: Այդ է պատճառը, որ մենք մեր շարժման ձևավորման ու սկզբնական փուլում շատ ենք խոսում մեր գաղափարների մասին, բայց հասկանալիորեն շատերին դա դուր չի գալիս, որովհետև մեծամասնությունը սիրում է քննարկել միայն մարդկանց ու իրադարձություններ: Մեծամասնությունը կարծում է գաղափարախոսությունը երկրորդական կամ երրորդական է՝ չգիտակացելով, որ իրականում այն առաջնային պետք է լինի: Հետևաբար, մենք չենք կարող անտեսել այս շատ կարևոր մասը, որի բացակայության հետևանքով են խորտակվում հարյուրավոր քաղաքական անցողիկ խմբավորումներ, որոնք այսօր կան, բայց վաղը չկան և դրան հաջորդող օրը արդեն մոռացվում են: Գաղափարախոսություն ունենալը հարկավոր է, բայց դա արժեք չունի և ոչինչ չի նշանակում, եթե մենք ջանք չկիրառենք ու չփորձենք այդ գաղափարները հետևողական աշխատանքով իրականություն դարձնել: 
Ուստի մենք միայն մեր հերոսների խոսքերը ցիտելու գործով չենք զբաղվում, այլ փորձում ենք նրանց գաղափարներին նոր շունչ տալ այս հազարամյակի նոր դարաշրջանի համար՝ ստեղծելով ու զարգացնելով մի կազմակերպված քաղաքական ուժ, որը բացառապես հայկական է ու անկախական: 
Այս ամենը իրականացնելու համար նյութական ռեսուրսներից ավելի կարևոր են կամքը, նվիրվածությունը, աշխատասիրությունն ու հաստատակամությունը, որոնք մեր զինանոցի ամենահզոր զենքերն են: Դրանցից կարող են ժամանակի ընթացքում նյութական ռեսուրսներ բխել, բայց կամքից զուրկ և նյութապես հարուստ ուժերը երբեք չեն կարող կամք ու ոգի ձեռք բերել անկախ նրանից, թե որքան փորձեն դա անել:
Ցանկացած քաղաքական շարժման սկզբնական փուլում, հատկապես այնպիսին, որը հիմնված է ազգայնականության ու անկախության գաղափարի վրա, ամենակարևոր բանը երկաթյա, անբեկանելի կամքն է։
Այսօր Հայաստանը կանգնած է խաչմերուկում. շրջապատված է թշնամիներով ու տարածաշրջանային սպառնալիքներով, ծանրաբեռնված է դավաճանության, ցեղասպանության և աշխարհաքաղաքական շահագործման ժառանգությամբ և ներսից քայքայված է դարերի ընթացքում կուտակված բարոյական ու հոգևոր հիվանդությամբ։ Ուղղակի ճիշտ գաղափարներ ունենալը այլևս բավական չէ։ Մեզնից առաջ շատերն են, թեպետ`ոչ հետևողական, խոսել հայրենասիրության, ավանդույթների և ուժի մասին, բայց նրանց պակասել է դիմացկունությունը՝ դիմանալու ճնշմանը, զրպարտությանը, մեկուսացմանը և պայքարի երկարատև, դանդաղ առաջխաղացմանը, որոնց անխուսափելիորեն բախվում է ցանկացած հեղափոխական շարժում։
Նոր ձևավորված ազգայնական շարժումը, հատկապես Հայաստանում, փորձության կենթարկվի բոլոր ճակատներից. արտաքինից՝ այն օտար ուժերի կողմից, ովքեր հայ ազգայնականությունը վտանգ են համարում իրենց տարածաշրջանային ազդեցության համար, ներսից՝ խորապես դախացած էլիտաների, ցինիկ մտավորականների և հուսալքված քաղաքացիների կողմից, ովքեր այլևս չեն հավատում վերածննդի հնարավորությանը: Սրան զուգահեռ մենք պետք է դիմանանք կասկածներին, ծաղրանքներին, և մենակությանը, քանի որ այս պահին շատ քչերն են իսկապես հասկանում մեր տեսլականը։
Միակ ուժը, որը կարող է կոտրել այս դիմադրության պատը, անզիջող կամքն է՝ հենված հստակ, վեհ նպատակի վրա։ Երկաթյա կամքն է պահում մեզ, որ ճնշման տակ չդավաճանենք շարժման հիմնական առաքելությանը։ Դա է ժամանակավոր ձախողումները ուժի աղբյուր դարձնում։  Դա է, որ կարգապահ փոքրամասնությանը ի վերջո հնարավորություն է տալիս փոխել ողջ ազգի ճակատագիրը։ Մեր մտածողությունն ու գործողությունները որևէ կերպ չպետք է պայմանավորված լինեն մեր ժամանակի հավանությամբ կամ մերժմամբ, այլ միայն այն ճշմարտության հանդեպ պարտավորությամբ, որին մենք անկասկած հավատում ենք։
Մենք չենք փնտրում հարմարավետություն, մենք չենք աղաչում հավանության, մենք չենք ճոճվում քամու հետ, մենք եկել ենք կառուցելու հավերժական մի բան, մենք եկել ենք՝ նոր ազգային հոսանք ստեղծելու։
Եվ այդ ամենը սկսվում է մեր ամուր կամքից, որը կոփվում է պողպատի պես՝ պայքարի բոցերի միջով։ Միայն այսպիսի անխորտակելի կամքի միջոցով կարող է հայ ազգայնական շարժումը գոյատևել այնքան, որ հասնի իր նպատակին՝ վերակենդանացնելով անկախ, միացյալ ու հզոր Հայաստանը։
Թող կասկածեն, թերագնահատեն կամ նույնիսկ ծաղրեն մեզ։ Թող փորձեն ճնշել կամ նույնիսկ`ոչնչացնել։ Միևնույնն է`մենք բոլորից երկար ենք դիմանալու ու հասնելու ենք հաջողության, քանի որ հաղթանակը պատկանում է նրան, ով երբեք չի հանձնվում։
Մենք չենք ծնվել հնազանդվելու համար, այլ՝ պայքարելու, քանի որ դա մեր գեների մեջ է։ Հանձնվելը ընտրություն չէ, դա դավաճանություն է հայրենիքին, արյան կանչին, պատմության վրեժին։ Մենք կարող ենք ընկնել, բայց չենք ջախջախվում։ Կարող ենք ժամանակավորապես հետ քաշվել, բայց երբեք չխոնարհվել։
Մեր ռեսուրսները քիչ են, բայց գաղափարը՝ վեհ։ Մեր շարժումը փոքր է թվով, բայց մեծ՝ ոգով։ Մեր հակառակորդներն ու թշնամիները շատ են, բայց մեր հավատն ու կամքը՝ անսասան։ 
Մենք չենք ձգտում անձնական շահերի, այլ՝ Հայրենիքի փառքի։ Մենք չենք սևեռում հայացքներս հաջորդ ընտրությանը, այլ՝ հավերժությանը։ Մենք չենք վախենում պարտությունից, որովհետև այն մեզ համար այլևս տարբերակ չէ:
Մենք հավատում ենք մեկ բանի՝ հաղթանակի: Մենք պայքարում ենք հանուն մեր Հայրենիքի փառքի, քանի որ մեզ համար Հայաստանը ամեն ինչից վեր է:
Մեր երազանքները իրականացնելու համար ոչ մի գաղտնիք չկա։ Եթե մենք ճիշտ ռազմավարություն մշակենք, նվիրված ու հետևողականորեն աշխատենք, հեռատես, կազմակերպված ու հաստատակամ լինենք, ունենանք անկոտրում կամք և անսասան հավատ մեր պայքարի հաջողության հանդեպ, ապա մենք կհաղթենք մեր բոլոր թշնամիներին։ Մեր պետականությունը գնում է դեպի անկում, բայց հենց այս անկման պահին է վերածնունդ առաջանում: Մենք համոզված ենք, որ Հայաստանը ոտքի է կանգնելու ու վերածնվելու է, ինչպես վստահ ենք, որ մայրամուտից հետո Արևը նորից ծագելու է ու աշխարհը նորից լուսավորելու: 
Մենք թևակոխելու ենք նոր դարաշրջան, և այնպիսի փոփոխություններ են լինելու, որոնք մենք նույնիսկ չենք էլ կարող այս պահին երևակայել: Այս համոզմունքից բխում է մեր կարգախոսներից մեկը՝ «Այս անգամ՝ Աշխարհը»: Սակայն, ի՞նչ նկատի ունենք, երբ օգտագործում ենք այդ կարգախոսը: 
Այն անցյալի շղթաները ջարդելու հայտարարություն է: Դարերով մենք պայքարել ենք միայն պահպանվելու համար՝ սահմանափակվելով բացառապես մեր ներքին խնդիրներով։ «Այս անգամ՝ Աշխարհը» նշանակում է, որ մենք հրաժարվում ենք փոքր մտածողությունից, զոհի հոգեբանությունից և միայն ինքնապաշտպանական դիրքերից։ Մենք վերջապես պատրաստ ենք կրկին վերածվել ուժի գործոնի և դուրս գալ համաշխարհային դաշտ։
Այն մեր ազգի հավակնությունների բարձրացումն է: Այս կարգախոսը մեր ազգին հիշեցնում է, որ հայկական հարցը միայն ներկայիս Հայաստանի սահմանների մեջ սահմանափակված խնդիր չէ։ Մեր ազգն ունի բավարար մտավոր, ռազմաքաղաքական և հոգևոր ներուժ՝ միջազգային հարթակներում շատ կարևոր դեր խաղալու համար։ 
Այն համաշխարհային ասպարեզում մեր քաղաքական պայքարի դրսևորումն է: Աշխարհը փոխվում է, ուժային կենտրոնները ապակայունանում են, և գերտերությունները կանգնած են կործանման եզրին։ «Այս անգամ՝ Աշխարհը» նշանակում է՝ մենք չենք սպասելու, որ աշխարհը որոշի մեր ճակատագիրը․ մենք ենք մտնելու աշխարհաքաղաքական խաղի մեջ մեր օրակարգով, որպեսզի մենք կերտենք մեր ապագան, քանի որ մենք ենք տերը մեր ճակատագրի։
Այն մեր հաղթական ոգու վերականգնումն է: Կարգախոսը կոտրում է պարտվողական ու հանձնվողական մտածելակերպը․ այն ուղերձ է մեր հայրենակիցներին ու ողջ աշխարհին, որ հայությունը իրավունք ունի ոչ միայն գոյատևել, այլև՝ հաղթել, բարգավաճել, ընդլայնվել և մեծ ազդեցություն ունենալ քաղաքակրթության վրա։ 
«Այս անգամ՝ Աշխարհը» նշանակում է, որ մեր ազատագրական պայքարը այս անգամ ստանալու է համաշխարհային ճանաչողություն՝ մեր հայկական լեռնաշխարհից արիական ցեղի ու ողջ մարդկության համար սկսելու մի նոր զարթոնքի կայծ: Այս կարգախոսը մեզ հուշում է, որ անցյալ դարում մեր պայքարը կիսատ մնաց, բայց այս անգամ՝ աշխարհի առջև մենք մեր երկաթե կամքով այն հասցնելու ենք հաղթական ավարտին:
Եկեք միասի՛ն շարունակենք զարգացնել մեր շարժումը, որն ապագայում դառնալու է հայ ազգային պետության հենասյունը, քանի որ մեր շարժումը ճակատագրի շարժումն է, իսկ մեր պայքարը ճակատագրական պայքար է: 
Թող Արարիչը օրհնի մեր ճանապարհը և ի կատար ածի մեր երազանքը՝ հանուն մեր ազգի, հայրենիքի և անկախ պետականության: 

Դեպի Մե՛ծ Հայք, դեպի փառահե՛ղ ապագա

- Հայկ Նազարյան
      20 Դեկտեմբերի 2025թ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։