ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ոչ մի «կլոր սեղանի» շուրջ չեմ նստելու այն քաղաքական ուժերի հետ, որոնց...

03:00:00 19.09.2025

URL: http://www.hosank.net/storage/gallery/1774799063.jpg

Ոչ մի «կլոր սեղանի» շուրջ չեմ նստելու այն քաղաքական ուժերի հետ, որոնց գաղափարակից չեմ համարում, և ոչ էլ «համագործակցելու» եմ ինձնից ֆինանսապես ու նյութապես ավելի մեծ ռեսուրսներ ունեցող գործիչների հետ, ովքեր ցանկանում են իմ շարժումը պարզապես «կուլ տալ» կամ ինձ օգտագործել որպես խամաճիկ։ Դա պարզապես բացառվում է: Ես չեմ պղտորելու իմ շարժման մաքրությունը և բիծ դնելու իմ անունի վրա՝ հանուն գումարի կամ մի փոքր ավելի հայտնի դառնալու։ Չեմ դավաճանելու իմ գաղափարներին, իմ սկզբունքներին, և իմ առաքելությանը։ Հետևաբար, այլևս մի փորձեք ինձ ներքաշել, քանի որ ինձ համար կոմպրոմիսը անհնար է։ Սա ո՛չ «գոռոզություն» է, ո՛չ էլ «անիրատեսություն», այլ միակ ճշմարիտ դիրքորոշումը անկախ ու ազգայնական քաղաքական շարժման համար, որն ուզում է մաքուր մնալ ու աճել այս կոռումպացված նեոբոլշևիկյան քաղաքական ճահիճում՝ հաղթելով բոլոր մյուս կազմակերպություններին ու կուսակցություններին։ Մենք ապրում ենք օրհասական ժամանակներում, և պարտավոր ենք լինել վճռական ու անզիջող։ Թող ուրիշները նստեն «կլոր սեղանի» շուրջ, բանավիճեն ու դատարկ բողոքեն, որքան ուզում են։ Իսկ ես շարունակելու եմ իմ երկաթե կամքով ու հաստատակամությամբ ոգորել, քաղաքականության մեջ ներգրավել և համախմբել ազգայնական երիտասարդությանը։ Ոչ մի տոկոս կասկած չունեմ, որ իմ բռնած ուղին ամենաճշմարիտ ուղին է։ Եվ որքան ժամանակն անցնի, որքան մոտենանք գալիք Մեծ ճգնաժամին, այնքան ավելի ակնհայտ կդառնա դա։ «Հոսանք»-ը ճակատագիր ունի, և մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին #Կոմպրոմիստ_Անհնար_է #Այս_Անգամ_Աշխարհը

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։