ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Դրաստամատ Կանայանը, մի մարդ, որի անունը վախ էր սփռում թշնամու սրտում, մեզ սովորեցրեց, որ հայրենիքին ծառայելը անձնական ու կուսակցական շահից վեր է...

03:00:00 14.09.2025

URL: http://www.hosank.net/storage/gallery/1773839708.jpg

Դրաստամատ Կանայանը, մի մարդ, որի անունը վախ էր սփռում թշնամու սրտում, մեզ սովորեցրեց, որ հայրենիքին ծառայելը անձնական ու կուսակցական շահից վեր է: Նրա օրինակն այսօր մեզ ասում է՝ մի՛ հանձնվեք, մի՛ դավաճանեք ձեր ինքնությանը, մի՛ կորչեք պարտվողականության մեջ: Դրոն իր անձի մեջ համադրել էր զինվորի խիզախությունն ու մտավորականի խորագիտությունը. նա գիտեր, որ միայն զենքով չէ, որ հաղթում են, այլ նաև՝ երկաթե կամքով, ամուր ոգով, անսասան հավատով, և ճշմարիտ նպատակի զորությամբ: Մենք պետք է շարունակենք նրա գործը. ամրապնդենք մեր բանակը, հզորացնենք մեր պետությունը՝ երաշխավորելով մեր ազգի զարգացումը այս անբարեհույս աշխարհում:

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։