ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երբ անընդհատ պնդում եմ, որ մեր ԱՄԲՈՂՋ քաղաքական համակարգը...

01:29:00 15.02.2026

Երբ անընդհատ պնդում եմ, որ մեր ԱՄԲՈՂՋ քաղաքական համակարգը...

Երբ անընդհատ պնդում եմ, որ մեր ԱՄԲՈՂՋ քաղաքական համակարգը մինչև հիմքը փտած է ու վերից վար լի է դավաճան սրիկաներով, որոնք հովանավորվում են տարբեր օտար գործակալական ցանցերի (մասնավորապես՝ ՖՍԲ-ի), ինչպես նաև նրանց ենթարկվող աղանդների ու օլիգարխների կողմից, կարծում են, թե ես չափազանցնում եմ կամ «ծայրահեղական» եմ։ Սակայն ինձ համար ծայրահեղականը մեր ներկայիս ողբալի վիճակն է, որտեղ դեպի նոր ցեղասպանություն գնացող ժողովրդի մեծամասնությունը ապրում է ջայլամի պես, իսկ նրանց որպես «այլընտրանք» անընդհատ մատուցվում են նույն ազգադավ դեմքերը՝ տարբեր դիմակներով, կարծես թե հայ ազգը դատապարտված է մշտապես այսպիսի ազգուրացների միջև ընտրելու։ Ծայրահեղականն այն է, որ ներկայիս բոլոր՝ իրարից ոչ մի կերպ չտարբերվող քաղաքական կուսակցությունները և նրանց փոքրոգի արբանյակները ընդունել են հանձվելու գաղափարախոսությունը և թշնամուն հնազանդվելը ուղղակիորեն կամ անուղղակիորեն փաթեթավորում են որպես «խաղաղություն»։

Ես մեղավոր չեմ, որ մեր երկրում այսպիսի դավաճանական համակարգ է տիրում։ Ես միայն ասում եմ պարզ ճշմարտությունը, որը մեր երկրում գրեթե ոչ մի այլ քաղաքական գործիչ հետևողականորեն ու այսքան հստակ չի ասում, ուստի «լրաբերներին» մի հալածեք։ Սա, իհարկե, մեր ազգին սպառնացող գլխավոր ներքին խնդիրն է, և ես մշտապես ասել եմ, որ միայն այս նեոբոլշևիկյան համակարգից ամբողջությամբ դուրս և ամբողջությամբ դրա դեմ կանգնած քաղաքական գործիչը և քաղաքական շարժումը կարող են իսկական ու դրական փոփոխություն առաջացնել մեր երկրում։ Փաստն այն է, որ ով մաս է կազմել կամ նույնիսկ առնչություն ունեցել այս աղտոտված ճահճի հետ, ինքն էլ է աղտոտված լինելու։

Եթե իրական փոփոխություն եք ուզում, բայց շարունակում եք ընտրել նույն համակարգից՝ տարբեր դիմակներով սրիկաներին, ապա դուք ընդհանրապես չեք հասկացել բուն խնդիրը։ Ով շարունակում է աջակցել այս համակարգի որևէ մաշված դեմքի կամ խամաճիկի, իրականում՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար, դավաճանություն է գործում, որովհետև մաս է կազմում այդ հակահայկական գործընթացին։ Ավելի հեշտ ուղտը ասեղի ծակով կանցնի, քան արդար ու ազնիվ մարդ կհայտնվի այս համակարգից։

Շատերը խոսում են փոփոխությունից, բայց իրականում վախենում են դրանից, հատկապես տարեցները։ Այդ է պատճառը, որ իրական փոփոխությունը կարող է առաջանալ միայն նոր սերնդի ազգային երիտասարդությունից։ Մեզ իշխանափոխությունը կամ բարեփոխումները բացարձակ չեն կարող փրկել, ինչպես վերանորոգումը չի կարող փլուզումից փրկել ներսից նեխած տունը։ Պետք է հաղթահարել վախը, դադարել ինքնախաբեությամբ զբաղվել և վերջապես գալ այն եզրահանգմանը, որ միայն արմատական ազգային հեղափոխությունը կարող է այս՝ դեպի ինքնակործանում գնացող համակարգի մոխիրների վրա կառուցել ցեղային արժեքների վրա հիմնված լիովին նոր ազգային պետություն, որը կվերականգնի մեր փառքն ու պատիվը՝ փրկելով մեր Հայրենիքը համընդհանուր մասնատումից և մեր անկախությունը՝ վերջնական կործանումից։ Միայն այսպես մենք կկարողանանք կոտրել այս խղճուկ ու ստրկամիտ մտածելակերպը՝ կրկին դառնալով հզոր և հաղթանակած ազգ։

Երբ շատերը այս գալիք կրկեսային ու խայտառակ ընտրությունների ժամանակ պայքարելու են «Ազգային ժողովում» աթոռներ զբաղեցնելու համար, մենք՝ հայ ազգայնականներս, շարունակելու ենք քարոզել և գործել հետևյալ պարզ ճշմարտության ուղղությամբ․ հայ ազգային հեղափոխությունը՝ մեր միակ լուծումը։ Հաստատակամորեն առաջ կգնանք, մինչև գա մեր աստղային ժամանակը։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Դեպի Մեծ Հայք, Դեպի Փառահեղ Ապագա՛

Դարձե՛ք այդ գալիք հեղափոխության մաս՝ միանալով մեր շարժմանը՝ hosank.net/am/join

#Այս_Անգամ_Աշխարհը 

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։