ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Այսօրվա Հայաստանը ողջ պատմության ընթացքում տարածքով երբեք այսքան փոքր...

10:56:00 22.03.2026

Այսօրվա Հայաստանը ողջ պատմության ընթացքում տարածքով երբեք այսքան փոքր...

Այսօրվա Հայաստանը ողջ պատմության ընթացքում տարածքով երբեք այսքան փոքր չի եղել, քանի որ այս սահմանը հատուկ գծվել էր ռուս-թուրք-սիոնիստական դաշինքի կողմից 105 տարի առաջ՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ժամանակ։ Իսկ այս իբր «հակառուս» Գերագույն խրտվիլակը հպարտանում է բոլշևիկների ու քեմալիստների կողմից գծված այս սահմաններով և կտրուկ մերժում է որևէ այլ Հայաստանի քարտեզ, որտեղ Հայաստանի սահմանների մեջ են ընդգրկվում Արցախը և մեր մյուս պատմական հողերը։

Այս խեղկատակ նեոբոլշևիկի ազգադավ քարոզարշավի նպատակներից մեկն է հայ ազգի ենթագիտակցությունից արմատախիլ անել Մեծ Հայք կերտելու մեր վաղեմի երազանքը, որը դարեր շարունակ ժառանգել ենք մեր հերոս նախնիներից։

Սակայն այս հայադավները որքան էլ փորձեն, չեն կարողանալու այդ երազանքը մեր միջից հանել, քանի որ այն շատ խորը ներդրված է զտարյուն հայերի գեների մեջ։ Այդ է պատճառը, որ այս պատուհասները ավելի շուտ իրենց ծոծրակները կտեսնեն, քան այն օրը, երբ մենք կհրաժարվենք Մեծ Հայք կերտելու երազանքից ու առաքելությունից։

Նրանք չեն կարող հասնել իրենց նպատակին և արմատախիլ անել Արցախի և հատկապես Մեծ Հայքի պատկերը մեր մտքից, քանի որ մենք մի օր հենց այս հակահայկական նեոբոլշևիկյան համակարգն ենք արմատախիլ անելու մեր երկրից և այս համակարգի բոլոր նեխած անդամներին էլ նետելու ենք պատմության աղբանոցը։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։