ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Եվ ահա այսպես, մենք ապրում ենք շատ հետաքրքիր ու ճակատագրական...

07:27:00 13.03.2026

Եվ ահա այսպես, մենք ապրում ենք շատ հետաքրքիր ու ճակատագրական...

Եվ ահա այսպես, մենք ապրում ենք շատ հետաքրքիր ու ճակատագրական ժամանակներում: Հասել ենք մի շրջադարձային փուլի, որտեղ կա՛մ վերջնականապես կորցնելու ենք մեր անկախ պետականությունը և դրա հետ նաև՝ մեր ազգի ապագան, կա՛մ գրելու ենք մի փառապանծ պատմություն, որը կողջունեին և որով կհպարտանային մեր հերոս նախնիները: Ինչպես Լեռնահայաստանում ու Փետրվարյան ապստամբության ժամանակ մեր ազատամարտիկները դիմադրություն ցուցաբերեցին թուրքերի ու բոլշևիկների դեմ, այնպես էլ մենք այդ նույն ոգով պարտավոր ենք այսօր դիմադրություն ցուցաբերել թրքասիրության և նեոբոլշևիզմի դեմ՝ օգտագործելով բոլոր օրինական միջոցները: 

Նրանց ոգիները մեզ այսօր վերևից նայում են և ուղղորդում, որովհետև հենց մեզ նմաններից է կախված մեր ամբողջ ազգի ճակատագիրը: Ուր նրանք չկարողացան ամբողջությամբ հասնել հաջողության, մենք կհասնենք, քանի որ ժամանակը  այս անգամ աշխատում է մեր օգտին: Գալիս է զարթոնքի և ազգային հեղափոխություն անելու ժամանակը: 

Այս ամենի ֆոնին մեզ՝ հայ ազգայնականներիս, մնում է սթափ գնահատել զարգացումները և այս պահից պատրաստվել տարածաշրջանային մեծ ցնցումներին, որպեսզի կարողանանք գալիք փոթորիկի ժամանակ դառնալ կայծակ և մեր հայրենակիցներին խավարի մեջ ցույց տալ լուսավոր ճանապարհը: Միայն այսպես մենք կկարողանանք պաշտպանել մեր ազգային շահերը՝ հիմնադրելով իրական հայ ազգային պետություն, և չկրկնել անցյալի սխալները՝ այս անգամ Արարչի կողմից մեզ տրված պատմական սուրբ առաքելությունը լիարժեքորեն կատարելով: 

(14-02-2026)

#Այս_Անգամ_Աշխարհը 

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։