ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ահա՜ սա այն ժամանակներն են, երբ ամեն տեսակի դավաճան...

01:16:00 22.02.2026

Ահա՜ սա այն ժամանակներն են, երբ ամեն տեսակի դավաճան...

Ահա՜ սա այն ժամանակներն են, երբ ամեն տեսակի դավաճան քաղաքական մարմնավաճառ խավարասերների պես դուրս են գալիս քարի տակից՝ մասնակցելու գալիք կրկեսային ու խայտառակ ընտրություններին՝ «Ազգային ժողովում» աթոռներ զբաղեցնելու նպատակով։ Հետաքրքիր է, որ մեր շարժումը չկարողացավ անցյալ տարի մի փոքրաթիվ համաժողով կազմակերպել Երևանի բիզնես կենտրոններից մեկում՝ առանց Կրեմլի մեծ վայնասուն բարձրացնելու։ Հայաստանում գործող իրենց կամակատար ազգուրաց լրագրողները զանգեցին հյուրանոցին ու ամեն տեսակ բողոքներ հայտնեցին, ինչի արդյունքում չեղարկվեց մեր համաժողովը։ Իսկ այս բազմազան, բայց իրարից ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չտարբերվող քաղաքական անպիտան խմբավորումները կարողանում են հանգիստ կուսակցություններ ստեղծել, Կենտրոնում հավաքներ ու համաժողովներ բացահայտ կազմակերպել և մասնակցել ընտրություններին, մինչդեռ Մոսկվան մի ծպտուն չի հանում։ Այս փաստը իմանալով՝ հերիք է գալ այն եզրահանգմանը, որ, բնականաբար, ընտրություններին հանգիստ մասնակցողները իրականում «դաբրոն» են ստացել հիմնականում Մոսկվայից, և գուցե այլ օտար գործակալական ցանցերից, քանի որ Ռուսաստանի վերահսկողության տակ է մեր ամբողջ քաղաքական համակարգը, այդ թվում՝ իհարկե նաև այս կեղծ «ընտրությունները»։

Առհասարակ, այսպես կոչված «ժողովրդավարությունը», որն իրականում ժողովրդավարական բռնապետություն է, շինծու, կոռումպացված ու ձախողված համակարգ է, հատկապես այս ժամանակակից դարում, որտեղ մեդիա-բարոն օլիգարխներն են իրենց կամքը թելադրում քաղաքական դաշտին։ Եվ Հայաստանում էլ, ինչպես արդեն վաղուց պետք է պարզ լիներ բոլոր արժանապատիվ հայերին, այդ մեդիա-բարոն օլիգարխների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ենթարկվում են Կրեմլին, և նրանց վարած քաղաքականությունը պետք է համապատասխանի Ռուսաստանի վարած քաղաքականությանը։ Հետևաբար ամեն ինչ անում են, որ մեզ նման՝ համակարգից ամբողջությամբ դուրս անկախ-ազգայնական շարժումը քաղաքական դաշտում երբեք չերևա՝ որպես այս պիղծ նեոբոլշևիկյան համակարգի իրական այլընտրանք։ Այդ է պատճառը, որ ով մասնակցում է ընտրություններին և մեդիայի տարբեր հարթակներում հաճախ լուսաբանվում է, պարզապես ծախված հայրենադավ սրիկա է, ով իրականում թքած ունի մեր ազգային շահերի վրա։ Այդ նույն դեմքերն են պարզապես տարբեր դիմակներով մատուցվում մեր ժողովրդին՝ որպես «չարյաց փոքրագույններ»։

Այս ամենը հաշվի առնելով՝ «Հոսանքը» այս իրավիճակում ընտրություններին մասնակցելը սխալ է համարում, քանի որ ամբողջ գործընթացը սկզբից մինչև վերջ վերահսկվում է թշնամական, հակահայկական ուժերի կողմից։ Բացի դրանից, մենք նաև չենք ուզում թաթախվել այս աղտոտված ճահճի մեջ և մեր հեղինակությունը վարկաբեկել ու բիծ դնել մեր անվան վրա՝ հանուն մի քանի աթոռ զբաղեցնելու կամ մի քիչ ավելի հայտնի դառնալու։ Սակայն երբ գա մեծ ճգնաժամը, և ինքնակործանման գնա նեոբոլշևիկյան այս ամբողջ դավաճանական համակարգը, և մեր հայրենակիցները տենչան կամքով հզոր ու մաքուր ուժի՝ կարգ ու կանոն հաստատելու համար, ապա նոր՝ այդ ծայրահեղ պայմաններում, կմտածենք ընտրություններին մասնակցելու մասին, քանի որ մենք պատրաստ ենք իշխանության գալու համար օգտագործել բոլոր օրինական միջոցները։ 

Մենք սովորական քաղաքական շարժում չենք, մենք հեղափոխականներ ենք և պետք է գործենք այդպիսին՝ հավատարիմ մնալով մեր վեհ գաղափարներին, արժեքներին, նպատակներին, տեսլականին ու առաքելությանը։ Մեզ համար այդ բոլոր օրինական միջոցները հենց դա են՝ միջոցներ՝ իրական ազգային հեղափոխություն կատարելու և հայ ազգային պետություն հաստատելու համար։ Միայն այս ճանապարհային քարտեզով հնարավոր կլինի ապագայում կերտել Նժդեհի երազած Ցեղակրոն Հայաստանը։

Ձևովորվում ենք ստվերում, կոփվում ենք պայքարով և կանչվում ենք ճակատագրի կողմից: 

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Ոչնչացրո՛ւ Նեոբոլշևիզմը 


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։