ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Գերագույն երջանիկ դավաճանը, շրջապատված իր քեմալական պատգամավորներով...

12:58:00 22.03.2026

Գերագույն երջանիկ դավաճանը, շրջապատված իր քեմալական պատգամավորներով...

Գերագույն երջանիկ դավաճանը, շրջապատված իր քեմալական պատգամավորներով ու իր անուղեղ զոմբիներով, լրագրողին ուղիղ եթերում ասաց՝

«Ղարաբաղյան շարժումը թակարդ ա եղել մեզ բոլորիս համար… և ես հպարտ եմ, որ այդքան ուժ ունեմ մեր ժողովրդին այդ թակարդից դուրս բերելու… Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դուրս է եկել Ղարաբաղյան շարժման թակարդից:»

Եվ սա ասում է այն նույն որկրամոլ խրտվիլակը, ով անընդհատ նաև խոսում է Հայաստանի ինքնիշխանության ու անկախության մակարդակը բարձրացնելու և Հայաստանը իբր ավելի անվտանգ դարձնելու մասին։ Սա, իհարկե, խելագարություն է, քանի որ առանց Արցախյան շարժման անկախության համար պայքարը չէր սկսվի, և մենք չէինք կարող ապահովել մեր անկախությունը, եթե մեր ազատամարտիկները, իրենց արյամբ ու զոհաբերությամբ, Արցախյան ազատագրական պատերազմում չջախջախեին ու չհաղթեին ոսոխին։ Միայն տգետ հիմարը կամ ազգուրաց դավաճանը կարող է Արցախյան շարժումը համարել թակարդ հայ ազգի համար, քանի որ Արցախյան շարժումը իրականում մեր անկախության, և իր հերթին նաև մեր անվտանգության հիմքն էր։ Նա, ով ուրանում է Արցախյան շարժումը, ուրանում է նաև մեր անկախությունը և առհասարակ հայ ազատագրական պայքարի առաքելությունը։

Նա պարզ ասում է, որ Արցախը մեզ համար բեռ էր, իսկ մենք՝ հայ ազգայնականներս, միշտ ասել ենք ու միշտ էլ ասելու ենք, որ Հայաստանի համար իրական բեռը նրանք են, ովքեր Արցախը բեռ են համարում։

Վարչապետի աթոռը բռնազավթած այս անտանելի էակը կարծում է, թե հայ ժողովրդին «ազատել է Ղարաբաղյան շարժման թակարդից», բայց նա իրականում Արցախին դավաճանելով մեզ ավելի խորն է գցել ռուս-թուրքական թակարդի մեջ․ մի թակարդ, որը հիմա սպառնում է Հայաստանի Հանրապետության անկախությանը և, այո՛, նաև մեր ողջ ազգի գոյությանը։ Սակայն արժանապատիվ հայերը սկսում են կամաց-կամաց գիտակցել, որ հայ ազգին ռուս-թուրքական թակարդի մեջ է պահում հենց այս նեոբոլշևիկյան հակահայկական համակարգը, որտեղ վխտում են ամեն տեսակի հայրենադավ սրիկաներ, ովքեր ամեն օր ոտնահարում են մեր ազգային շահերը։

Այս համակարգից ազատվելու և այս թակարդից դուրս գալու համար Հայաստանին անհրաժեշտ է ազգային հեղափոխություն և լիարժեք վերածնունդ։ Միայն այսպես մենք կարող ենք կերտել իրական ազգային պետություն, որն Արցախը ոչ թե «թակարդ» կհամարի, այլ դարպաս, որը մեզ համար ճանապարհ է բացում դեպի անկախ, միացյալ ու հզոր Հայաստան։

Միա՛յն պայքարով կա ազատություն

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։