05:52:00 17.09.2026
Գերագույն խրտվիլակ դավաճանը շարունակում է հոգեբանական տրավմա ապրած հայ ժողովրդի զգալի հատվածին խաբելով, մոլորեցնելով ու վախեցնելով հիպնոսի տակ պահել։ Աներեսաբար ամեն անգամ շարունակում է ողջ հասարակությանը շանտաժի ենթարկել, որ եթե ոսոխի ուզածը չանենք, ապա «պատերազմ է լինելու»։ Պարոն ժեխապետը ու նրա քեմալական պատգամավորները այդ շանտաժի մեթոդը սկսեցին հիմնականում կիրառել, երբ Արցախը 2023 թվականին շրջափակման մեջ մտավ ու սկսեց հայաթափվել։ Այս հայադավ սրիկաները այդ ժամանակ պնդում էին, որ եթե Հայաստանի Հանրապետությունը միջամտի, ապա «պատերազմ է լինելու», և Ադրբեջանը «ուզում է Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ», հետևաբար մենք «չպետք է տրվենք նման սադրանքներին»։ Սակայն իրականությունը հակառակն էր՝ Բաքվի բռնապետը ու նրա հետևում կանգնած ռուս-թուրք-սիոնիստական կոալիցիան ամեն ինչ անում էին, որ 2023 թվականին ու նույնիսկ 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանը չներքաշվի պատերազմի մեջ, որովհետև դա կարող էր կործանարար լինել ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի համար։ Այսպես ստելով, ահաբեկելով ու դավաճանելով հայությանը՝ կարողացան Արցախը թշնամուն հանձնել, և այդ ամենը արեցին հենց «խաղաղության» անվան տակ։
2023 թվականից հետո լկտիաբար շարունակում են հայ ժողովրդին սարսափեցնելու ու շանտաժի ենթարկելու հայադավ գործընթացը՝ այս անգամ ասելով, որ եթե Հայաստանի Հանրապետության այս կամ այն գյուղերը կամ դիրքերը չզիջենք, ապա «պատերազմ է լինելու»։ Ամենավերջին օրինակն այն է, որ եթե Տիգրանաշենը, կամ թրքասեր վիժվածքի ասած՝ «Քյարքին», չհանձնենք ոսոխին, ապա «պատերազմ է լինելու»։
Այսինքն՝ շարունակում են այն նույն պարտվողական ու ազգադավ քաղաքականությունը, որն Արցախը ամբողջությամբ տարավ թշնամու վերահսկողության տակ։ Այս ամենն ուշադիր վերլուծելով ու գիտակցելով՝ կարող ենք գալ միայն մեկ տրամաբանական եզրահանգման՝ որ այսպիսի դավաճանական մոտեցումը ողջ Հայաստանի Հանրապետությունն է արժանացնելու Արցախի ճակատագրին։ Երեկ կեղծ «խաղաղության» անվան տակ զիջեցին Արցախը, այսօր պատրաստ են զիջել Հայաստանի Հանրապետության տարածքները և վաղն էլ պատրաստ կլինեն զիջել մեր անկախությունը, քանի որ նման հայրենադավ մտածելակերպով կառավարությունը այլ կերպ չի կարող գործել։ Հող զիջողը նաև կզիջի անկախությունը, որովհետև հողն է անկախ պետականության հիմքը։
Եվ Հայաստանի Հանրապետության անկախությունը ոչնչացնելու և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու այս ամբողջ հակահայկական օրակարգի մեջ է մտնում նաև ռուսոֆիլ օլիգարխներից բաղկացած կեղծ ընդդիմությունը, որը պահպանում է այս թրքոֆիլ կառավարության թիկունքը։
Այս նեոբոլշևիկյան համակարգը՝ իր բոլոր դավաճանական կուսակցություններով, գիտակցաբար կամ անգիտակցաբար համագործակցում են օտար ու թշնամական ուժերի հետ, որոնք նպատակադրված են ավարտին հասցնել նախորդ դարում սկսված Հայոց ցեղասպանությունը։ Հայ ազգին այս հիպնոսից կարող է արթնացնել ու ոսոխի այս ցեղասպանական ծրագրերը կարող է խափանել միմիայն հայ ազգայնականության նոր ալիքի վերելքը, որը միանշանակ գալու է։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ