ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Գերագույն որկրամոլ դավաճանը աշխատանքից ազատեց Հայոց ցեղասպանության...

02:02:00 14.03.2026

Գերագույն որկրամոլ դավաճանը աշխատանքից ազատեց Հայոց ցեղասպանության...

Գերագույն որկրամոլ դավաճանը աշխատանքից ազատեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին, ինչ է թե նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ նրան նվիրեց Արցախի մասին գիրք, որտեղ ներառված են 1905-1921 թվականներին հայերի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ ամերիկյան մամուլի արձագանքները։ Ըստ վարչապետի աթոռը զբաղեցնող մանկամիտ խրտվիլակի՝ Գզոյանի այս արարքը սադրիչ գործողություն է։ Նա ասաց․ «Երբ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում»։

Կարող եմ շատ պարզ պատասխանել այս հարցին։ Սա նշանակում է, որ մեր ամբողջ կառավարությունը և, այո՛, նաև ողջ քաղաքական դաշտը վերից վար լի է թրքասեր նեոբոլշևիկներով, ովքեր վաղուց դավաճանել են Արցախին, ուրացել հայ ազգային-ազատագրական պայքարը և ընդհանուր առմամբ ոտնահարել մեր ազգային շահերը։ Դա անելով՝ բնականաբար նաև դավաճանում են մեր անկախ պետականությունը՝ անկախ նրանից, թե որքան երկերեսանիորեն խոսեն մեր անկախությունը իբր ավելի ամրապնդելու մասին։ Անհնար է դավեր նյութել Արցախի դեմ՝ առանց դավելու մեր անկախությունը, որովհետև Արցախի ազատագրումը սերտորեն կապված է անկախության համար մեր պայքարի հետ։ Արցախյան ազատագրական պատերազմը ոչ միայն Արցախի ազատագրման համար էր պատերազմ, այլև մեր անկախությունը պահպանելու համար։

Այս նույն Փաշինյան կոչեցյալը ընդամենը 7 տարի առաջ ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա մարդկանց աշխատանքից ազատում է օտար պաշտոնյաներին Արցախի մասին գիրք նվիրելու համար։ Գնալով տեսնում ենք, որ սովետական ու հետսովետական Հայաստանի միջև շատ տարբերություն չկա։ Եթե Արցախի հանդեպ անամոթաբար այսպես վարվեցին, որևէ կասկած չունենաք, որ ճիշտ նույն կերպ կվարվեն Հայաստանի Հանրապետության անկախության նկատմամբ, որովհետև դա է այս ազգուրացների վարած մուրացող ու պարտվողական քաղաքականության բնական շարունակությունը։

Սակայն նրանք շատ երկար չեն կարողանալու շարունակել իրենց դավաճանությունը, քանի որ այս ամբողջ հակահայկական համակարգը գնում է ինքնակործանման և գալիք մեծ ճգնաժամի ժամանակ թղթե տնակի պես քանդվելու է հենց այս բոլոր դավաճանների գլխի վրա։ Գալիս է ժամանակը, որ մենք ազատվենք այս բոլոր սրիկաներից, և մեր ազգի, հայրենիքի ու պետականության ճակատագիրը իրենց ձեռքը վերցնեն նվիրյալ ու իրական հայ ազգայնականները։


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։