12:29:00 08.03.2026
Հայաստանում 1991թ-ին Լենինի արձանները տապալվեցին (թեև այլ կոմունիստների արձաններ դեռ կան), սակայն լենինյան-մարքսիստական մտածելակերպն ու գաղափարախոսությունը, ցավոք սրտի, շարունակեցին այս նոր դարաշրջանում այլ ձևաչափով տարածվել մեր երկրում և առհասարակ հայության մեջ, քանի որ այսօր մեր ԱՄԲՈՂՋ քաղաքական դաշտը բռնազավթված է հայրենադավ, թրքասեր բոլշևիկների ժառանգների կողմից, որոնք որդերի պես արդեն 35 տարի ներսից կրծում ու քայքայում են մեր պետությունը։
Միայն ցեղակրոնության նոր ալիքը և այս ամբողջ դավաճանական համակարգից ամբողջությամբ դուրս գտնվող ազգայնական շարժումը կարող է Հայաստանը մաքրել այս նեոբոլշևիկյան քաղցկեղից և նոր ազգային վերածնունդ առաջացնել։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Ոչնչացրո՛ւ Նեոբոլշևիզմը
«Ես էի և շարունակում եմ մնալ լենինյան գաղափարաբանության անհաշտ թշնամին: Մենք միայն զենքի թշնամիներ չէինք, չե՛նք: Մենք թշնամներ ենք նաև քաղաքական դավանանքով, աշխարհայեցողությամբ: Եթե այսօր դադար են առել զենքերը, զարնվում են, չափվում են գաղափարները:» - Գարեգին Նժդեհ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ