05:45:00 21.02.2026
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը, ով Կրեմլի պատվերով և ողջ քաղաքական համակարգի ու գեներալիտետի հետ Արցախին դավաճանեց ու հետո հանձնեց Ադրբեջանին, կարծում է, թե մնայուն «խաղաղություն» է բերել մեր երկրին, ինչ է թե վեց ամիս առաջ հայի արյունը տենչացող Բաքվի բռնապետի հետ մի թուղթ է ստորագրել, որտեղ գրավոր կերպով միջանցք է տվել այդ ահաբեկչական պետությանը, և որտեղ երաշխավոր ու միջնորդ է հանդես եկել մի խաբեբա սիոնիստ բումեր, ով մի քանի տարի հետո այլևս նախագահ չի լինելու։
Կարծում է, թե միայն դատարկ խոսքերով ու «խաղաղության խորհուրդների» ժամանակ ոսոխի ձեռքը սեղմելով է խաղաղություն հաստատվում, և ոչ թե մեր ազգը ուժային գործոնի վերածելով ու մեր երկրում մարտական ոգին բարձրացնելով։ Սրանից ավելի լավ ապացույց չկա, թե ինչպես են գործում աճպարարությունն ու մանիպուլյացիան, իսկ Փաշինյան կոչեցյալը, ինչպես գիտենք, դրանց վարպետն է։ Գուցե այդ է պատճառը, թե ինչու ութ տարի առաջ Մոսկվան Հայաստանում նրան իշխանության բերեց, որովհետև ուրիշ ոչ մի նեոբոլշևիկ դավաճան այսքան լավ չէր կարողանա խաբել ու մոլորեցնել հայ ժողովրդին, որքան մեր գերագույն խրտվիլակը։
Այս կեղծ «խաղաղության» հակահայկական օրակարգը, երբ խայտառակորեն տապալվի, իր հետ կործանման կտանի նաև այս ամբողջ նեոբոլշևիկյան համակարգը, որը տասնամյակներ շարունակ իշխել է մեր երկրում։ Սրանց իշխանության վերջը գալու է:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ