03:58:00 26.03.2026
Հայաստանի բնակչության մեծամասնությունը մասնակցում է կրկեսային ու խայտառակ ընտրություններին ոչ թե այն պատճառով, որ իրապես համակրում է այս կամ այն խամաճիկ թեկնածուին կամ համաձայն է նրա բարբաջանքի հետ, այլ նրա համար, որ հակառակորդը հանկարծ չընտրվի: Նրանց ասածով իրենք «աջակցում են չարյաց փոքրագույնին», ինչը իրենց պատկերացմամբ խելամիտ ու պրագմատիկ մոտեցում է, առանց հասկանալու, որ իրականում սա հակահայկական համակարգի ստեղծած ծուղակն է, որի մեջ մեր հայրենակիցները ընկնում են ամեն հինգ տարին մեկ: Նախկինում նշել եմ, որ «չարյաց փոքրագույնները» հաճախ ավելի մեծ վտանգ են ներկայացնում ազգի համար, քանի որ շեղում ու մոլորեցնում են բնակչության՝ համեմատաբար ավելի խելացի ու հայրենասեր հատվածին: Այս երևույթը կարող ենք տեսել բոլոր ժողովրդավարական բռնապետություններում։
Նման նենգ մանիպուլացիայով և ժողովրդին անընդհատ շանտաժի ենթարկելով է, որ այս հայրենադավ նեոբոլշևիկյան համակարգը վերջին 35 տարիների ընթացքում անընդհատ վերարտադրվել է՝ օգտագործելով տարբեր քաղաքական մարմնավաճառների: Այդ պատճառով էլ, ում էլ ընտրեն մարդիկ, բան չի փոխվում, որովհետև բոլոր ազգադավ թեկնածուները բուծված են նույն նեխած համակարգից: Այս համակարգից մեկին ընտրել ու ակնկալել, որ նա ազգանվեր հայրենասեր կլինի, նման է գիշերային ակումբից պարուհի ընտրել ու ակնկալել, որ նա կույս կլինի: Դրա համար էլ հաճախ քաղաքացիներից լսում ենք, որ ոչ ոքի չեն վստահում ու աջակցում, որովհետև «բոլորը նույնն են», նույնիսկ եթե լավ չեն հասկանում, թե ինչու են բոլորը նույնը: Ենթագիտակցորեն նրանք զգում են, որ այս համակարգը մինչև հիմքը կոռումպացված է. տեսնում են, որ նրանք պարզապես հիդրայի տարբեր գլուխներն են:
Սա նշան է, որ նեոբոլշևիկյան համակարգը գնալով սպառվում է, քանի որ կրճատվում է կեղծ ընտրություններին մասնակցողների քանակը, հատկապես երիտասարդների շրջանում: Այնքան սպառված ու ներսից փտած է համակարգը, որ գալիք մեծ ճգնաժամի մեկ քամու հարվածից այն թղթե տնակի պես փլուզվելու է և այլևս չի կարողանալու վերարտադրվել ու խաբել ժողովրդին: Հայ ազգը վաղ թե ուշ ազատվելու է այս չարիքից:
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ