ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ներկայիս հակահայկական կառավարությունը և ազգադավ կեղծ «ընդդիմությունը»...

07:46:00 18.02.2026

Ներկայիս հակահայկական կառավարությունը և ազգադավ կեղծ «ընդդիմությունը»...

Ներկայիս հակահայկական կառավարությունը և ազգադավ կեղծ «ընդդիմությունը» սիրում են խորհրդարանում իրար հարվածել, շիշ նետել և իրար գեղավարի հայհոյել, իսկ խորհրդարանից դուրս՝ անկապ ու դատարկ հարցերի շուրջ վիճել և տարաձայնություններ ունենալ, բայց այս ամենը իրականում թատրոն է: Իրականում երկու կողմն էլ նույն նեոբոլշևիկյան գաղափարի կրողներն են, քանի որ երկուսն էլ նույն նեոբոլշևիկյան մետաղադրամի երկու տարբեր կողմերն են: Բազմաթիվ փաստերով սա նախկինում ապացուցել ենք, բայց մի պարզ փաստ այն է, որ երկու կողմն էլ կա՛մ ֆոբիա ունեն «հաղթանակ» բառից, կա՛մ պարզապես նեոբոլշևիկների բառապաշարից պակասում է այդ բառը:

Օրինակ՝ 44-օրյա դավադիր պատերազմում մեր խայտառակ պարտությունից հետո կեղծ «ընդդիմադիրների» թագավոր Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցների ու ասուլիսների ժամանակ անընդհատ պնդել է՝ «եթե ես վարչապետ լինեի, պատերազմ երբե՛ք չէր սկսվի», իսկ գերագույն դավաճան Նիկոլ Փաշինյանն էլ Արցախի ամբողջական հայաթափումից հետո շարունակում է «Ազգային ժողովում» ու հարցազրույցների ժամանակ ասել՝ «Պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն»:

Նախ սկսենք նրանից, որ աշխարհի պատմության մեջ ոչ մի երկրի ղեկավար երբեք նման խոստում չէր կարող տալ՝ հարյուր տոկոս վստահ լինելով, որ իրոք պատերազմ չի լինի, որովհետև պատերազմները շատ անկանխատեսելի են: Ոչ ոք, նույնիսկ գերտերությունների ղեկավարները, չեն կարող ասել նման բան, քանի որ ոչ մեկը չգիտի, թե ինչպես կամ երբ է լինելու պատերազմ: Իսկ այս երկու ապիկարները և նրանց նախորդները, ովքեր 26 տարում չկարողացան ազատագրած Արցախը միացնել Հայաստանին, կարծում են, որ կարող են պատերազմ կանխել: Որքան էլ մենք պատերազմ չուզենք և ձգտենք խաղաղության, դա շատ բան չի փոխի, որովհետև պատերազմը միայն մեզնից կախված չէ:

Ողջամիտ ու ազգային առաջնորդը Փաշինյանի դեպքում կասեր, օրինակ՝ «պատերազմ չի՛ լինելու, լինելու է խաղաղություն, ԲԱՅՑ ԵԹԵ ԼԻՆԻ պատերազմ, այս անգամ մենք անպայման կհաղթենք ու կջախջախենք թշնամու բանակը, որպեսզի 2020 թ. նոյեմբերի 9-ը երբե՛ք չկրկնվի», կամ Քոչարյանի դեպքում՝ «եթե ես վարչապետ լինեի, պատերազմ երբե՛ք չէր սկսվի, ԲԱՅՑ ԵԹԵ ՍԿՍՎԵՐ, մենք հաստատ կհաղթեինք, ինչպես հաղթեցինք 94 թ-ին և ոսոխին դուրս կվռնդեինք մեր հողերից»: Նման պատասխաններ սրանց շուրթերից երբեք չեք լսի, որովհետև այս հայրենադավ նեոբոլշևիկների և նրանց կամակատարների նպատակն է հայ ազգին հնազանդեցնել և զինաթափել, ոչ թե մարտական ոգին բարձրացնել ու ուժային գործոնի վերածել:

Ես հաճախ եմ ասել՝ եթե ուզում եք իմանալ, թե մի քաղաքական գործիչ արդյոք ազգային ու ճշմարիտ է, թե ոչ, ապա ուշադրություն դարձրեք ոչ թե ինչ են ասում, այլ ինչ չեն ասում ու ինչի մասին են լռում: Դա անելով՝ ամեն ինչ ավելի պարզ կդառնա: Այս քաղաքական կեղծ հակառակորդները չեն օգտագործում «հաղթանակ» բառը, որովհետև երկուսն էլ պարտվողական մտածելակերպ ունեն և հանձնվելու գաղափարախոսություն են քարոզում, ինչպես իրենց տերերն են ուզում:

Մեր կերտած ապագա ազգային պետությունը արմատախիլ է անելու այս ամբողջ ստրկամիտ հոգեբանությունը և հայ ազգին դաստիարակելու է միմիայն մարտական ու հաղթական ոգով:


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։