09:08:00 25.03.2026
Մեկ-մեկ լինում են մարդիկ, ովքեր ինձ ասում են, որ մեր ոճը և գաղափարները տարբերվում են, ինչը լավ է, բայց նաև «լուրջ» էլ չեն: Սակայն ես այդ մարդկանց միշտ հարցրել եմ, թե նրանց պատկերացմամբ իրականում ո՞րն է «լուրջը» կամ «լուրջ» լինելը ի՞նչ է նշանակում: Երևի նկատի ունեն, որ մեր ոճը, գաղափարներն ու մոտեցումը շատ «ռոմանտիկ», «անիրատեսական» կամ «ծայրահեղական» են, քանի որ ես հաճախ խոսում եմ վճռական պայքարի միջով անցնելու, ոսոխին ջախջախելու, հաղթանակը նորից մերը դարձնելու, փառահեղ ապագա կերտելու և նման այլ բաների մասին ու անընդհատ քարոզում եմ այդ գաղափարները:
Ամեն դեպքում, ոչ մեկը չի կարողանում պատասխանել իմ հարցին, թե «լուրջ» կամ «իրատեսականը» ո՞րն է, կամ ովքե՞ր են: «Լուրջը» ու «իրատեսականը» նա՞ է, ով հավատում է «խաղաղության» կեղծ օրակարգին և այն մտքին, որ խաղաղություն մուրալով ու պարտվողական հայացքներ ունենալով մենք կարող ենք բարգավաճ ու անվտանգ երկիր կառուցել: Թե՞ նա է «լուրջ» ու «իրատեսական», ով կեղծ խոստումներ է տալիս, հաճախ ստում է կամ ամեն տարի զիջումների գնալով պատեհապաշտորեն կուսակցություն փոխում և հանուն պաշտոնի դավաճանում իր սկզբունքներին: Այսպիսի «լուրջ» մարդիկ ե՞ն մեր Հայրենիքին պետք: Սրա՞նք են, ովքեր կարող են ազգային հեղափոխություն անել և իրական ազգային պետություն կերտել:
Տասնամյակներ շարունակ մեր հայրենակիցները, ցավոք սրտի, այսպիսի սրիկաներին են ամեն անգամ տեսել քաղաքական դաշտում և ենթագիտակցորեն նման մարդկանց են ասոցացնում «լրջության» ու «իրատես» լինելու հետ: Աչքերին դա է սովոր: Սակայն երբ տեսնում են սկզբունքային, անկախ, ճշմարտախոս, նվիրված և իսկապես ազգայնական «մարգինալ» քաղաքական ուժ, չեն հասկանում, որովհետև սովոր չեն նման բան տեսնել: Եվ այն, ինչ մարդիկ միանգամից չեն հասկանում, նաև չեն վստահում և կպիտակավորեն որպես «անլուրջ», «անիրատես», «ծայրահեղական» և նման այլ անհիմն պիտակներով:
Սա իրականում նորմալ է, քանի որ պատմության մեջ բոլոր հեղափոխական շարժումները համեմատաբար կայուն ժամանակներում սկզբում հենց այսպիսին են համարվել հանրության կողմից: Դրանք հասկանալի են դարձել միայն այն ժամանակ, երբ ճգնաժամը մոտեցել է: Եվ մենք, որպես հեռատես ազգային հեղափոխականներ, ժամանակից առաջ ենք և գործում ենք այլ հաճախականության վրա: Այդ է պատճառը, որ շատերը մեզ այս պահին չեն հասկանում, բայց երբ ժամանակները փոխվեն և ճակատագիրը մեզ կանչի, շատերը կհամախմբվեն մեր հավերժության դրոշի ներքո, որովհետև մենք մեր ազնվությամբ ու անհողդողդ պայքարով վաստակած կլինենք մեր հայրենակիցների վստահությունը:
Մենք ամեն տեսակ փորձության տակ ենք դրվելու և պետք է պատրաստ լինենք այդ ամենի միջով անցնել ու հաղթահարել բոլոր մարտահրավերները՝ հանուն մեր ազգի միասնության և ապագա ազգային վերածննդի:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Դեպի Մեծ Հայք, Դեպի Փառահեղ Ապագա՛
#Այս_Անգամ_Աշխարհը #Sic_Parvis_Magna #Ճակատագրի_Շարժումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ