03:03:00 19.03.2026
Փաստորեն «Ուժեղ Հայաստան», բայց ավելի ճիշտ՝ «Ուժեղ Հրեաստան», նեոբոլշևիկյան և ռուսոֆիլ կուսակցությունը իր կազմում ներգրավել է իսրայելցի սիոնիստ գեներալ Զվիկա Խայմավիչին, ով ահաբեկչական պետություն Ադրբեջանին մատակարարել է մարտական ԱԹՍ-ներ։ Եվ բազմաթիվ իրենց «ազգային» ու «հայրենասեր» համարող քաղաքական մարմնավաճառներ սա ողջունում են՝ այն լիովին նորմալ ընդունելով։ Սակայն, ինչպես հայտնի է, Իսրայելը փաստացի Ադրբեջանի մտերիմ դաշնակիցն է։ Հետևաբար, Իսրայելի որևէ բարձրաստիճան ներկայացուցչի հետ նման համագործակցությունը պետք է գնահատվի որպես պետական դավաճանություն։
Այս ազգուրացները անդադար մեղադրում են Գերագույն Խրտվիլակին և նրա Քեմալական Պատգամավոր կուսակցությանը՝ Ադրբեջանի հետ համագործակցելու մեջ, բայց իրենք ևս անուղղակիորեն համագործակցում են Ադրբեջանի հետ՝ գործելով ընդդեմ մեր ազգային շահերի։ Որքան ազգուրաց պետք է լինի մի կուսակցություն, որ թշնամի պետության գեներալին ներգրավի իր շարքերում և հպարտանա դրանով։
Սա պարզապես խելագարություն է։ Եվ պատահական չէ, որ «Հոսանք»-ը Հայաստանի միակ ազգային քաղաքական շարժումն է, որը հստակ շեշտում է Հայաստանի անկախ պետականության դեմ գործող ռուս-թուրք-սիոնիստական դաշինքի գոյությունը։ Ռուս-թուրք-սիոնիստական տանդեմը հայ ազգի դեմ ոչ թե դավադրական տեսություն է, այլ փաստարկված իրողություն, և սա դրա վառ օրինակներից մեկն է։
Այս ամենը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում գործող ԲՈԼՈՐ օլիգարխները ու կուսակցությունները դավաճանական են, և նրանց ներսում գործող քաղաքական մարմնավաճառները՝ նույնպես, քանի որ այս հակահայկական նեոբոլշևիկյան համակարգի մասն են կազմում։ Այնքան դավաճանություններ են գործել ու շարունակում են գործել, որ դավաճանությունն արդեն վաղուց մեր երկրում դարձել է նորմալ երևույթ, ինչը պետության կործանման ճանապարհին գտնվող հիմնական նշաններից մեկն է։
Միմիայն գալիք մեծ ճգնաժամի ժամանակ ազգային հեղափոխություն իրականացնելը և ազգային պետություն հիմնադրելը կարող է ուշքի բերել մեր ազգին և այս խելագարությունից փրկել մեր Հայրենիքը:
Հայ ազգային հեղափոխությունը՝ մեր ՄԻԱԿ լուծումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ