ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երևի ամենամեծ ստերից մեկը, որը, ցավոք սրտի...

02:48:00 21.02.2026

Երևի ամենամեծ ստերից մեկը, որը, ցավոք սրտի...

Երևի ամենամեծ ստերից մեկը, որը, ցավոք սրտի, շարունակում եմ լսել, այն է, որ «Հայաստանը ծաղկում ապրեց Սովետի օրոք» կամ «առանց Սովետի Հայաստանը չէր զարգանա» կամ նման այլ աբսուրդ մտքեր։ Կարծում են՝ ինչ է թե Սովետի օրոք Հայաստանի տարածքում կառուցվել են տարբեր բաներ, ինչպես օրինակ՝ ատոմակայանը, Մատենադարանը ու Երևանի մետրոն, ուրեմն Սովետը ընդհանուր առմամբ չարիք չի եղել մեզ համար։

Նախ եկեք չմոռանանք այն փաստը, որ նրանց ասած այդ «վերելքը» տեղի ունեցավ Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Սովետը Արևմուտքի ֆինանսական ու ռազմական հսկայական աջակցության շնորհիվ հաղթեց պատերազմում և դարձավ գերտերություն։ Չմոռանանք նաև, որ կառուցված որակյալ լավ բաները հիմնականում կառուցվել են գերմանացի գերիների կողմից։ Չմոռանանք, որ այդ աղետալի պատերազմում հարյուր հազարավոր երիտասարդ հայ տղամարդիկ հանուն Մոսկվայի սպանվեցին կամ հաշմանդամ դարձան, ինչը իրականում երկրորդ ցեղասպանություն էր մեզ համար։ Վերջապես, չմոռանանք Սովետի ողջ ընթացքում հարյուր հազարավոր աշխատասեր, արժանապատիվ, ազգային մտավորական հայերին, ովքեր հալածվեցին Սովետի օրոք, որից հետո մնացել է այն աղբը, որը մենք այսօր տեսնում ենք մեր ակադեմիաներում, մեդիայում ու քաղաքական դաշտում։

Սակայն նույնիսկ եթե այս ամենը սուտ լիներ, միևնույն է, այն ասածը, որ «Հայաստանը Սովետի օրոք ծաղկել է», բացարձակ անհեթեթություն է, որովհետև առանց բոլշևիկների հսկայական ֆինանսական ու ռազմական աջակցության քեմալիստներին, մենք երբեք չէինք կորցնի մեր անկախությունը, և Թուրքիան հզոր պետություն երբեք չէր դառնա։ Եթե Հայաստանում չգործեին դավաճան բոլշևիկները և Կրեմլը չփրկեր Աթաթուրքին, մենք 1920թ-ի պատերազմում քեմալիստների դեմ չէինք պարտվի և ամենայն հավանականությամբ կունենայինք անկախ, միացյալ, հզոր Հայաստան։ Սա է ամենակարևոր փաստը, որը չեն նշում այդ ռուսոֆիլ, սովետամետ սրիկաները, ովքեր ամեն անգամ նման բարբաջանք են տարածում։ Սովետը չթողեց, որ հզոր հայկական պետություն ստեղծվի, որից հետո իր տարածք համարած տարբեր մասերում տարբեր բաներ կառուցվեցին։ Դա արվեց հենց իր կայսրության համար, ոչ թե հայ ազգի համար։ Այս ամենը նման է նրան, որ մեկը քո ոտքերը ջարդի, հետո քեզ հենակներ տա, և դու էլ նրան շնորհակալ լինես հենակներ տալու համար՝ փոխանակ նրան մեղադրելու քո ոտքերը ջարդելու մեջ։

Մի՞թե մենք այդքան ապուշ, թույլ և անպիտան ազգ ենք, որ սպիտակ թուրքերը կամ ուրիշ օտարները մեզ վրա պետք է անպայման իշխեին, որպեսզի մենք կարողանայինք պետություն կառուցել։ Բա մեր հայրենակիցները այդքան խոսում են Անի բերդաքաղաքի և Տիգրան Մեծի մասին: Այդ ամենը ձևակա՞ն է եղել, թե՞ ուղղակի պարզապես երբեք իրական հայրենասեր չեն եղել։ Սա ի՞նչ ստրկամիտի, խղճուկի ու իրականում, այո՛, նաև դավաճանի հոգեբանություն է։ Մեր հայրենակիցների ուղեղները լվացել են և հոգիները թունավորել, և մեծ մասը դա չի էլ զգում։ Այդ է պատճառը, որ շատերի համար խորթ են դարձել «պայքար», «անկախություն», «փառք» և «հաղթանակ» բառերը։ Դրա համար, երբ մեր նման շարժում է հայտնվում ու նման գաղափարներ է քարոզում, այն անհասկանալի է դառնում զգալի մասի կողմից, քանի որ մեծամասնությունը ուզում է միայն ձրիակեր վախկոտի պես մեկի ծոցը մտնել և ստրուկի պես գոյատևել։

Այսպես են այս հայրենադավ նեոբոլշևիկները մեծացրել ու դաստիարակել մեր ժողովրդին ավելի քան երեք սերունդ, և դրա համար ենք այս ողբալի վիճակին հասել։ Խեղաթյուրված է մեր ամբողջ մտածելակերպը, հոգեբանությունը և աշխարհայացքը։ Հետևաբար, ով շարունակում է տարածել նման անհեթեթ մտքեր, թե առանց Սովետի Հայաստանը առաջընթաց չէր ունենա, իրականում կա՛մ տգետ հիմար է, կա՛մ փոքրոգի սրիկա, կա՛մ էլ պարզապես նեոբոլշևիկ դավաճան։

Միմիայն արմատական ազգային հեղափոխությունը և լիարժեք հայկական վերածնունդը կարող են Հայաստանին բուժել այս կործանարար քաղցկեղից, որը ներսից քայքայում ու ոչնչացնում է մեր ազգը։ Այնուհետև նորից կգան այն ժամանակները, երբ մենք օտարներին նայելու փոխարեն, օտարները մեզ կնայեն, թե ինչպես պետք է կառուցվի իրական արդար ու ծաղկող պետությունը։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։