04:21:00 19.02.2026
Հովհաննես Թումանյանի ծննդյան 157-ամյակի կապակցությամբ եկե՛ք նորից հիշենք նրա գրած բանաստեղծությունների լավագույն տողերից մեկը, որը մեր շարժման համար ամենակարևոր խոսքերից է՝
«Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։»
Այս տողերում անուղղակիորեն նշվում է, որ մենք մեր անցողիկ կյանքը պետք է ծառայեցնենք հավերժությանը՝ արարչաստեղծ գործընթացին. միայն այդպես է հնարավոր, որ մենք ինքներս դառնանք հավերժության մաս և իմաստալից կյանք ապրենք։
Թումանյանի այս տողերը հաճախ նմանեցրել եմ վիկինգների հայտնի ասույթին, որը մոտավորապես այսպես է թարգմանվում՝
«Անասունը կմեռնի, հարազատը կմարի,
Մարդն էլ ինքն է մի օր հողին հանձնվելու։
Բայց մի բան կա, որ երբեք չի ծերանում ու չի մեռնի՝
Մեռածի գործերի փառքն է ապրելու։»
Պատմության բոլոր իմաստունները խորապես գիտակցել են, որ մենք մերկ ենք եկել այս աշխարհ և մերկ էլ հեռանալու ենք։ Մեր բոլոր ունեցած իրերն էլ, մեր ոսկորների պես, փոշիանալու ու վերանալու են։ Հետևաբար այս կյանքում ամենակարևոր բանը մարդու կատարած աշխատանքն է իր ցեղի հզորացման համար։ Դա պետք է լինի մեր կյանքի գլխավոր նպատակը, և մեր վարած քաղաքականությունը, ստեղծած արվեստն ու գիտությունը, ինչպես նաև զինված պայքարը պետք է ծառայեն այս գերագույն առաքելությանը։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ