ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Այսօրվա Հայաստանում շատերը քնած են...

07:50:00 06.03.2026

Այսօրվա Հայաստանում շատերը քնած են...

Այսօրվա Հայաստանում շատերը քնած են, որովհետև ապրում են հարմարավետության մեջ կամ իրենց առօրյա հոգսերով։ Նրանց հեշտ է կերակրել կեղծիքներով, քանի որ ճշմարտությունը ցավոտ է, և նրանք սովորել են խուսափել ցավից։ Բայց մի ազգային շարժում, որը ցանկանում է իրական հաղթանակ բերել և իսկական ազգային վերածնունդ առաջացնել, չպետք է հետևի այդ քնի մեջ ընկած բազմությանը։ Այն պետք է բարձրանա և կառուցվի միայն մեկ բանի վրա՝ ճշմարտության։

Առանց ճշմարտության չկա ուժ, և առանց ուժի չկա միասնություն, և առանց միասնության չկա փրկություն։ Շարժումը, որ խուսափում է ճշմարտությունից՝ ժողովրդին դուր գալու կամ հեշտ ճանապարհով գնալու համար, գուցե ամբոխ կհավաքի, բայց ազգ չի կառուցի։ Գուցե այսօր ծափահարում են, բայց վաղը դա կդառնա դավաճանություն։ Մեր ապրած պատմության ընթացքում բազմիցս ենք տեսել այս օրինակը՝ քաղաքական մարմնավաճառներ, որոնք կեղծ խոսքեր են տվել ու սին հույսեր փայփայել՝ արհամարհելով ճշմարտությունը, և այդ կերպ մեզ տարել են դեպի խայտառակ պարտություն, և հիմա էլ տանում են համընդհանուր կործանման։

Ճշմարտությունը յուրաքանչյուր իսկական ազգայնական շարժման հիմքն է։ Այն ցույց է տալիս, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ինչպիսին պիտի դառնանք։ Այն բացահայտում է ստերը։ Այն պահանջում է կարգապահություն և զոհողություն։ Այդ պատճառով էլ մարդիկ այն մերժում են, բայց հենց դրա համար է անհրաժեշտ։ Ոմանք կասեն. «Բայց ժողովուրդը հիմա ճշմարտություն չի ուզում»։ Թող ասեն։ Մենք այստեղ չենք՝ ժողովրդին հաճոյանալու։ Մենք այստեղ ենք՝ արթնացնելու և ճշմարիտ ու հավիտենական ճանապարհը ցույց տալու համար։ Ճշմարտությունը զենք է, որը կոտրում է պատրանքները, և այն կոփում է ազգի հոգին ապագա փորձությունների համար։ Եվ միայն ճշմարտության վրա հիմնված շարժումը կմնա կանգուն, երբ մյուսները փլուզվեն գալիք մեծ ճգնաժամի ժամանակ։

Կարճաժամկետում կեղծիքը գուցե ապահով թվա, բայց երկարաժամկետում այն մահացու է։ Կեղծ շարժումը երբեք չի կարող բերել իրական հաղթանակ։ Անկախ, միացյալ և հզոր Հայաստանը կարող է ծնվել միայն ճշմարտության հիմքի վրա՝ ասված համարձակությամբ, ապրած կարգապահությամբ և պաշտպանված կրքով ու անկոտրում կամքով։ Թող մյուսները վազեն հարմարավետության հետևից։ Թող ուրիշները ստեն՝ անցողիկ հետևորդներ հավաքելու համար։ Մենք ընտրում ենք ճշմարտությունը և քայլում ենք մեր միակ ճշմարիտ ուղով, որովհետև գիտենք՝ առանց դրա չենք կարող կառուցել իրական հայկական ազգային քաղաքական շարժում, և առանց դրա չենք կարող իրականացնել ազգային հեղափոխություն և կերտել մեր երազած ազգային պետությունը։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

Մի՛շտ Հայ

#Sic_Parvis_Magna #Այս_Անգամ_Աշխարհը #Ճակատագրի_Շարժումը


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։