ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Այս դարում ամենևին բավական չէ լինել պարզապես զինվոր...

07:44:00 08.04.2026

Այս դարում ամենևին բավական չէ լինել պարզապես զինվոր...

Այս դարում ամենևին բավական չէ լինել պարզապես զինվոր․ հարկավոր է լինել քաղաքական զինվոր։ Զինվորը զենքը ձեռքին պաշտպանում է Հայրենիքի սահմանները։ Նրա առաքելությունը հայրենի հողի պաշտպանությունն է։ Քաղաքական զինվորը նույնպես պատրաստ է զենքով պաշտպանել իր երկիրը, երբ դրա ժամանակը գա և դրա անհրաժեշտությունը լինի։ Բայց նա գիտակցում է, որ ազգերի միջև պայքարը մղվում է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև տեղեկատվական, գաղափարական և հոգևոր դաշտերում։

Քաղաքական զինվորը պայքարում է միաժամանակ երկու ճակատում՝ հրացանով, երբ վտանգված է Հայրենիքը, և ճշմարիտ խոսքով, վեհ գաղափարներով ու անկոտում կամքով՝ երբ վտանգված են ազգի ինքնությունն ու ապագան։ Եթե զինվորը պաշտպանում է ազգին ֆիզիկական վտանգներից, ապա քաղաքական զինվորը նաև պաշտպանում է նրա ոգին և ճակատագիրը։

Մեր շարժման այս համազգեստն էլ հենց այս նոր դարաշրջանի համար հայ քաղաքական զինվորի համազգեստն է։

Մենք ոչ միայն կյանքի ենք կոչում հայ ազգայնականությունը 21-րդ դարում, այլև մեր ապագա սերունդների համար դնում ենք նոր հայ ազգային քաղաքական Օրդենի հիմքը։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

#Այս_Անգամ_Աշխարհը 


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։