05:31:00 01.11.2026
Մաթեմատիկայում և ֆիզիկայում սինգուլյարության կետը (Singularity) բնութագրում է այնպիսի սահմանային իրավիճակ, երբ համակարգի սովորական օրենքներն ու նկարագրության մեխանիզմներն այլևս չեն գործում այնպես, ինչպես նախկինում։
Քաղաքականության մեջ այս հասկացությունը կարելի է կիրառել փոխաբերական իմաստով՝ նկարագրելու պատմական այնպիսի շրջադարձային պահ, երբ գոյություն ունեցող քաղաքական համակարգը հասնում է իր զարգացման սահմանագծին, իսկ նախկին օրինաչափություններն այլևս չեն կարողանում բացատրել կամ պահպանել ստեղծված իրականությունը։
Պատկերացնենք մի երկիր, ինչպիսին մերն է, որտեղ տասնամյակներ շարունակ կուտակվում են պետական ինստիտուտների քայքայումը, կոռուպցիան, տնտեսական լճացումը, ազգային անվտանգության խնդիրներն ու հանրային վստահության անկումը։ Այդուհանդերձ, քաղաքական համակարգը շարունակում է գործել նախկին տրամաբանությամբ՝ պահպանելով արտաքին կայունության պատրանքը։
Սակայն գալիս է մի պահ, երբ որևէ խոշոր իրադարձություն, օրինակ՝ տնտեսական ու պետական կառավարման համակարգի խորքային ճգնաժամը, դառնում է կուտակված հակասությունների բացահայտման վճռորոշ հանգրվանը։ Այդ պահից հասարակության ընկալումները փոխվում են։ Հին քաղաքական ուժերը, գաղափարներն ու ինստիտուտները կարող են կորցնել իրենց նախկին ազդեցությունը, իսկ մինչ այդ անհնարին կամ անիրատեսական թվացող այլընտրանքները՝ դառնալ իրական քննարկման առարկա։ Սա կարելի է բնութագրել որպես քաղաքական սինգուլյարություն։
Ինչպե՞ս է տեղի ունենում այդ գործընթացը։
Այն պայմանականորեն կարելի է բաժանել չորս փուլի.
Խնդիրների կուտակում։ Տարիների ընթացքում խորանում են պետական, տնտեսական, սոցիալական և քաղաքական հակասությունները։
Բեկումնային իրադարձություն։ Տեղի է ունենում այնպիսի իրադարձություն, որը բացահայտում է գոյություն ունեցող համակարգի սահմանափակումները և խաթարում դրա բնականոն ընթացքը։
Քաղաքական խզում։ Հին պատկերացումները կորցնում են իրենց ազդեցությունը, իսկ հասարակության առաջ բացվում են զարգացման այլընտրանքային ուղիներ։
Նոր կարգի ձևավորում։ Քաղաքական ուժերի, գաղափարների և ինստիտուտների մրցակցության արդյունքում ձևավորվում է նոր իրողություն, որը կարող է էապես տարբերվել նախորդից։ Եվ սա շատ մեծ նշանակություն ունի այս փտած համակարգից դուրս գտնվող «մարգինալ» շարժման համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ նման շրջադարձային պահերը հաճախ չեն ստեղծվում մեկ օրում։ Դրանց նախորդում են տարիների ընթացքում կուտակված հակասություններն ու ճգնաժամերը։ Սակայն բեկումնային պահի արդյունքը մեծապես պայմանավորված է նաև նրանով, թե ինչպիսի ուժեր են պատրաստ այդ իրավիճակին։
Հենց այստեղ է ի հայտ գալիս հակահամակարգային ու անկախ քաղաքական շարժման հնարավոր դերը։ Քաղաքական շարժումը պարտադիր չէ, որ ինքն առաջացնի պատմական ճգնաժամը։ Սակայն այն կարող է նախապես ձևավորել այն գաղափարական և կազմակերպական ներուժը, որն անհրաժեշտ է պատմական հնարավորության բացման դեպքում այլընտրանքային ուղի առաջարկելու և դրա իրականացմանը մասնակցելու համար։
Դրա համար անհրաժեշտ են՝ ամբողջական աշխարհայացք, որը բացատրում է երկրի առկա խնդիրներն ու առաջարկում ապագայի հստակ տեսլական, և կազմակերպական կարողություն, որը թույլ է տալիս գաղափարները վերածել համակարգված գործողությունների, ու իրատեսական այլընտրանք, որը ներառում է պետական կառավարման, տնտեսության, անվտանգության և ազգային զարգացման վերաբերյալ կոնկրետ պատկերացումներ, ինչպես նաև պատմական պահը ճանաչելու կարողություն, որպեսզի շարժումը կարողանա արձագանքել փոփոխվող իրողություններին և մասնակցել նոր քաղաքական կարգի ձևավորմանը։
1917 թվականին Ցարական Ռուսաստանի անկումը, 1918 թվականին Օսմանյան կայսրության պարտությունն ու դրան հաջորդած փլուզման գործընթացը, ինչպես նաև 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումը պատմական օրինակներ են, երբ երկար ժամանակ կուտակված հակասությունները հանգեցրին քաղաքական համակարգերի հիմնարար վերափոխման։ Այդ պատմական իրադարձություններից կարողացավ օգտվել նաև մեր ժողովուրդը՝ առաջին դեպքում հռչակելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը, իսկ երկրորդ դեպքում՝ վերականգնելով Հայաստանի անկախությունը և ազատագրելով Արցախը։ Այս օրինակները ցույց են տալիս, որ պատմական շրջադարձերից հետո բացվող հնարավորությունները կարող են հանգեցնել զարգացման միանգամայն տարբեր ուղիների։
Եվ այստեղ գալիս ենք ամենակարևոր գաղափարին։ Պատմությունը միշտ չէ, որ զարգանում է գծային և կանխատեսելի ընթացքով։ Երբեմն տասնամյակներ շարունակ կուտակված բացասական էներգիան հանկարծակի բռնկվում է՝ հնարավորություն ստեղծելով, որ կարճ ժամանակահատվածում տեղի ունենան արմատական ու համակարգային մեծ փոփոխություններ։ Մինչև այդ պահը կարող է թվալ, թե հասարակությունը փակված է գոյություն ունեցող քաղաքական իրականության սահմաններում։ Սակայն պատմական բեկման պահին այդ սահմանները կարող են վերանալ՝ առաջ բերելով մինչ այդ անհնարին կամ անիրատեսական թվացող նոր հնարավորություններ։
Այդ հնարավորությունները, սակայն, ինքնաբերաբար չեն վերածվում իրականության։ Դրանցից օգտվելու համար անհրաժեշտ են գաղափարներ, կազմակերպվածություն, քաղաքական կամք և համապատասխան պատրաստվածություն։ Ուստի քաղաքականության մեջ կարևոր է ոչ միայն հասկանալ, թե ինչ վիճակում է գտնվում երկիրը տվյալ պահին, այլև գիտակցել, թե ինչպիսի պատմական գործընթացներ են հասունանում, ինչ կարող է դառնալ դրանց բեկումնային հանգրվանը և ովքեր են պատրաստ լինելու դրանից հետո ձևավորվող նոր իրականությանը։ Պատմական հնարավորության պատուհանը կարող է բացվել անսպասելիորեն, բայց այն, թե ինչ կկառուցվի այդ պատուհանի բացվելուց հետո, մեծապես կախված է նրանից, թե ինչ է նախապատրաստվել դրանից առաջ։
Եվ մեր շարժումը, ուշադիր դիտարկելով աշխարհում տեղի ունեցող խոշոր իրադարձությունները, ինչպիսիք են սպասվող տնտեսական ու էներգետիկ ճգնաժամը և պատերազմներում կրած ձախողումների հետևանքով գերտերությունների անխուսափելի անկումը, եզրակացնում է, որ աշխարհը և հատկապես մեր երկիրը մոտենում են քաղաքական սինգուլյարության կետին՝ այն բեկումնային, ճակատագրական ու շրջադարձային հանգրվանին, որի արդյունքում փլուզվելու է ներկայիս հակաարիական աշխարհակարգը՝ մեզ համար ստեղծելով պատմական հնարավորություն՝ հիմնովին հեղափոխելու մեր երկիրը և այս պիղծ ու նեխած նեոբոլշևիկյան համակարգի մոխիրների վրա կառուցելու այնպիսի ազգային պետություն, որի մասին այսօր նույնիսկ մեր երազներում չէինք համարձակվի պատկերացնել։
Մեր շարժումը կանխատեսում է, որ քաղաքական սինգուլյարության այդ կետը կգա մոտավորապես 2028 թվականին՝ մեկ տարվա հնարավոր շեղմամբ։ Գալակտիկայի կենտրոնից մեծ մակընթացություն է գալիս, և մենք չենք կարող բաց թողնել այդ պատմական պահը։ Անկախ, միացյալ ու հզոր Ցեղակրոն Հայաստան կերտելու ժամանակը հորիզոնում է...
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Դեպի՛ Մեծ Հայք, դեպի՛ փառահեղ ապագա
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ