08:17:00 23.03.2026
Եթե սիոնիստները կարողացել են վերջին 150 տարիների ընթացքում գրավել ու կոռումպացնել ողջ Արևմուտքի քաղաքական, ֆինանսական և մեդիա ոլորտները, ապա Ռուսաստանի տիրույթում գտնվող, տարածքով փոքր Հայաստանը ի՞նչ է, որ Կրեմլը (որը ևս ջհուդական ազդեցության տակ է) վերջին հարյուր տարվա ընթացքում չկարողանա նույնը անել մեր երկրում։ Ընդամենը մի քանի միլիարդ դոլարով կարելի է ամբողջ Հայաստանի բիզնեսները գնել, մեդիան բռնազավթել և քաղաքական դաշտը պահել ամբողջությամբ իր վերահսկողության տակ՝ գրեթե բոլոր քաղաքական գործիչներին իր գրպանում պահելով։ Չհաշված այն փաստը, որ ուժային լծակները, ցավոք սրտի, Ցարական Ռուսաստանից մինչև այսօր ռուսական ազդեցության տակ են։
Դրա համար ամենևին զարմանալի չէ, որ այսքան ազգադավ նեոբոլշևիկ է վխտում մեր երկրում։ Նույնիսկ այն իբր «հակառուս» քաղաքական գործիչները ևս մի շերտ են այս համակարգի։ Ռուսական կայսրության մահվան ճիրաններն այնքան խորն են խրված մեր երկրում, որ շատերը դեռ չեն էլ կարողանում դա պատկերացնել։ Երբ տեսնում եմ մեր ողբալի քաղաքական իրավիճակը, հաճախ հիշում եմ ռուսական մատրյոշկա տիկնիկներին, քանի որ բոլորը ինչ-որ չափով կամ ինչ-որ ձևով իրար հետ կապ ունեն։ Շատերն էլ պարզապես ազդեցության գործակալներ են ու չեն էլ գիտակցում: Այդ է պատճառը, որ այս փտած համակարգից որևէ մեկին անհնար է վստահել։ Անհեթեթություն է կարծել, թե կեղծ ընտրություններով ու խամաճիկներին փոխելով հնարավոր է արմատական փոփոխություն առաջացնել մեր երկրում և իրական ազգային պետություն կերտել։
Սակայն լավ լուրն այն է, որ Ռուսական կայսրությունը մոտ ապագայում ներսից փլուզվելու է՝ ունենալով նույնիսկ ավելի դաժան ավարտ, քան Խորհրդային միությունը։ Փլուզվելու ժամանակ էլ իր հետ կործանման կտանի մեր երկրում գործող «մատրյոշկա տիկնիկների» համակարգը, որը տասնամյակներ շարունակ նենգաբար խաբել ու մոլորեցրել է մեր ժողովրդին։ Այդ ամենը մեզ՝ հայ ազգայնականներիս, ճանապարհ է բացելու մեր պետությունը, և իր հերթին մեր ճակատագիրը հետ վերցնելու համար։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ