ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Տասնյոթ տարեկան էի, երբ սկսեցի ինքնուրույն սովորել հայերեն գրել...

07:40:00 10.03.2026

Տասնյոթ տարեկան էի, երբ սկսեցի ինքնուրույն սովորել հայերեն գրել...

Տասնյոթ տարեկան էի, երբ սկսեցի ինքնուրույն սովորել հայերեն գրել ու կարդալ, քանի որ երբեք հայկական դպրոց չեմ գնացել։ Գնում էի Գլենդել, Կալիֆորնիայի հայկական գրախանութներ, դպրոցական գրքեր էի գնում և բառիս բուն իմաստով զրոյից սովորում։ Մի քանի ամիս անց արդեն կարողանում էի կարդալ սովորական գրքեր, և առաջին գրքերից մեկը, որ կարդացի, Նժդեհի «Հատընտիր»-ն էր (բարակ տարբերակը)։ Հետագա տարիներին նաև մաս-մաս կարդացել եմ Նժդեհի գրածները, խորապես ընդունել նրա գաղափարները և փորձել հնարավորինս կիրառել դրանք իմ կյանքում։

Վերջերս, սակայն, ավարտեցի Նժդեհի հաստ «Հատընտիր»-ը, և այսօր կարող եմ շատ պարզ մի բան ասել․ աշխարհում կա երկու տեսակի հայ՝ նա, ով կարդացել է Նժդեհի «Հատընտիր»-ը, և նա, ով չի կարդացել։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։