07:26:00 02.02.2026
ԱՄՆ-ում եմ ծնվել, 27 տարի այնտեղ ապրել ու բարձրագույն կրթություն ստացել, և ընդամենը երկու «Հոնդա» ավտոմեքենա եմ ունեցել, որոնցից մեկը հին, խփած-սարքած մեքենա էր, մինչդեռ իմ բոլոր ընկերներն ու ծանոթները վարում էին «Մերսեդեսներ» ու «ԲՄՎ»-ներ։ Եթե շատ ցանկանայի, ես էլ կկարողանայի այդ ավելի թանկ մեքենաներից վարել, պարզապես ինձ երբեք չի հետաքրքրել շքեղությունը։ Այնտեղ ապրում էի շատ սովորական կյանքով և իմ վաստակած գումարով գնում էի գրքեր, տեխնիկա, զինվորական իրեր, օրինական զենքեր կամ գումար էի հավաքում, որպեսզի մի օր Հայաստանում մի փոքր տուն գնեի, և հենց այդպես էլ արեցի մոտ տասը տարի առաջ։
Այսպես եմ ապրել Կալիֆորնիայում, դրա համար ապշում եմ, երբ լսում եմ Հայաստանից Ամերիկա նոր գնացած հայերի մասին, ովքեր հղփացած լակոտների պես են իրենց պահում։ Օր ու գիշեր առաքիչ են աշխատում (բայց Հայաստանում նույն գործը չէին ցանկանա անել), որպեսզի կարողանան վարձով վերցրած իրենց շատ թանկ ու շքեղ մեքենաների ծախսերը փակել (նույնիսկ բազմաթիվ ամերիկացի միլիոնատերեր կան, ովքեր նման մեքենաներ անգամ չեն վարում)։ Ոմանք նաև խարդախությունների մեջ են մտնում, որովհետև չեն ցանկանում ծանր ու արժանապատիվ աշխատանք կատարել։ Որքան նյութապաշտ ու վիժվածք պետք է լինի մարդը, որ ուրիշներին ցուցադրելու համար այդքան չարչարվի։ Այդ անհոգի դուրսպրծուկների մեծամասնությունը նաև նիկոլին աջակցած զոմբիներ ու բանակից փախած վախկոտներ են: Ցավալին այն է, որ այդ տհաս չտեսների ծնողները իրենց փոքր լակոտներից շատ չեն տարբերվում, քանի որ պտուղը ծառից շատ հեռու չի ընկնում: Այս ամբողջ երևույթը պարզապես խայտառակություն է, և ես ուրախ եմ, որ Ամերիկայից Հայաստան տեղափոխվեցի տասը տարի առաջ, քանի որ չէի ուզի ասոցացվել նման գեղցիների ու քաղքենիների հետ:
Սա ևս մի ապացույց է, թե ժամանակակից հուդայականացված «հայը» որքան է թունավորվել հեդոնիզմով, նիհիլիզմով և նյութապաշտությամբ: Հուսով եմ այդ նոր գնացած անհայրենիք, ցուցամոլ, ձրիակեր սրիկաները կարդան այս գրառումը, որպեսզի տեսնեն, թե իրականում ինչ տականք են: Դրանք լավ օրինակ են ոչ թե հայի, այլ հակահայի:
Հ.Գ. Նկարը 2013 թ.-ից է իմ սովորական «Հոնդա»-ի մեջ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ