ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Կարող եմ վստահաբար պնդել, որ մեր ազգի ճնշող մեծամասնությունը...

07:29:00 10.04.2026

Կարող եմ վստահաբար պնդել, որ մեր ազգի ճնշող մեծամասնությունը...

Կարող եմ վստահաբար պնդել, որ մեր ազգի ճնշող մեծամասնությունը իրականում ոչ մի քաղաքական թեկնածուի չի վստահում, որովհետև մարդիկ իրենց հոգու խորքում զգում են, որ «բոլորը նույնն են»։ Նրանց զգացումը ճիշտ է, բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչու են «բոլորը նույնը», քանի որ առանց այդ բացատրության մարդիկ պարզապես հիասթափվում են։

Բոլոր թեկնածուները նույնն են և միայն մակերեսորեն են իրարից տարբերվում, որովհետև բոլորը նույն հայրենադավ նեոբոլշևիկյան համակարգի մասն են կազմում և գիտակցաբար կամ անգիտակցաբար դավաճանում են Հայրենիքին։ Այս վերջին 35 տարում Կրեմլի նեոբոլշևիկյան համակարգը Հայաստանում ձևավորել է իր քաղաքական ճակատը, որտեղ կան տարբեր գծեր, ինչպես կտեսնենք իրական ռազմաճակատում, որը շատ նման է ռուսական մատրյոշկաների։

Այդ քաղաքական ճակատը առնվազն ունի երեք գիծ, որպեսզի եթե հանկարծ առաջին գիծը տապալվի, միշտ էլ կլինեն երկրորդ, երրորդ և այլ գծեր, որոնք «կանգուն» կպահեն այս հակահայկական համակարգը։ Սակայն Կրեմլը չէր հաշվարկել, որ քաղաքական ճակատ ստեղծելու փոխարեն իրականում կառուցել է մի թղթե տնակ, որը այնքան անկայուն է, որքան երկոտանի սեղանը։ Այն չի կարողանալու դիմանալ գալիք փոթորկի հարվածներին։

Հետևաբար, եթե ուզում եք իրական փոփոխություն, պետք է աջակցեք ու սատարեք այն ազգայնական քաղաքական շարժմանը, որն ամբողջությամբ դուրս է այս դավաճանական համակարգից և այս թղթե տնակի մաս չի կազմում: Հակառակ դեպքում անընդհատ հիասթափվելու եք և կրկնելու եք, որ «բոլորը նույնն են»։

Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։