ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ահա՛ տեսեք, թե ինչպես է այս ռուսոֆիլ նեոբոլշևիկ գեներալը,,,

12:57:00 10.09.2026

Ահա՛ տեսեք, թե ինչպես է այս ռուսոֆիլ նեոբոլշևիկ գեներալը,,,

Ահա՛ տեսեք, թե ինչպես է այս ռուսոֆիլ նեոբոլշևիկ գեներալը սեփական բերանով ասում, կարճ ասած, որ եթե Ռուսաստանը հեռանա Հայաստանից, ապա դա վատ կլինի Ռուսաստանի համար, և ինքը՝ որպես գեներալ, ներկայացնում է Հայաստանում ռուսների շահերը։ Նա նաև ասում է, որ Հայաստանը Ռուսաստանի «ֆորպոստն» է, այսինքն՝ ըստ էության՝ գաղութ, ինչը ճիշտ է, բայց, իհարկե, դա ներկայացնում է որպես դրական բան։

Ես նորից չէի անդրադառնա այս անտանելի կերպարին, բայց քանի որ շատ մարդիկ սկսեցին ինձ քննադատել, երբ իմ կարծիքը հայտնեցի նրա և Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու նրա քայլի մասին, որոշեցի սա կիսել և մտցնել այդ մարդկանց աչքերը։ Թող բոլորը իմանան, որ բանակում նման՝ Կրեմլին ծախված կոմունիստ գեներալները, որոնք անուղղակիորեն համագործակցելով դավաճանական քաղաքական իշխանության հետ՝ դավեր նյութեցին Արցախի դեմ և 2020 թվականին մեզ տարան խայտառակ պարտության, իսկ հիմա էլ տանում են վերջնական կործանման։

Երբ ես հրապարակայնորեն ինչ-որ մեկին քննադատում եմ, իզուր կամ անկապ տեղը դա չեմ անում։ Եթե անում եմ, ուրեմն ունեմ հիմնավորված պատճառներ, այլապես չէի անի։ Եվ դա ոչ միայն այն պատճառով, որ անկախ ու պատասխանատու քաղաքական գործիչ եմ, այլև որովհետև ներկայացնում եմ հայ ազգայնական քաղաքական շարժում, որն ամբողջությամբ դուրս է այս դավաճանական ու հակահայկական համակարգից։ Անհիմն մեղադրանքներով ես իմ վարկանիշը ջուրը չեմ գցելու։


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։