ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ճակատագրի բերումով մենք նորից կանգնած ենք նույն խնդրի առջև...

06:17:00 20.02.2026

Ճակատագրի բերումով մենք նորից կանգնած ենք նույն խնդրի առջև...

Ճակատագրի բերումով մենք նորից կանգնած ենք նույն խնդրի առջև, որի դիմաց մեր Սպարապետն էր կանգնած մոտ հարյուր տարի առաջ: Սյունիքը, ինչպես նաև ողջ Հայաստանի անկախ պետականությունը, կրկին խորտակման եզրին են: Դրա համար առավել քան երբևէ պարտավոր ենք մեր օրերին նոր շունչ տալ Նժդեհի գաղափարներին: Այն, որ Նժդեհի նման մի մարդ ծնվել էր մեր Հայրենիքի օրհասական ժամանակներում, ապացույց էր, որ Հայաստանը դեռ կենսունակ էր։ Մնում է, որ Հայաստանը դարձյալ ցուցաբերի իր կենսունակությունը մեր պատմության այս ամենաօրհասական ժամանակում։

Միայն Նժդեհի վճռական կամքով ու բոցավառ ոգով օրհնված քաղաքական պայքարը կարող է մեր երկիրը մաքրել այս նեոբոլշևիկյան աղետից ու հակահայկական երևույթից, որոնք մեր Հայրենիքը տանում են  վերջնական մասնատման, իսկ մեր ազգին` նոր ցեղասպանության: Մենք պետք է կասեցնենք այս ամբողջ ազգակործան գործընթացը: Դրա համար մենք այլընտրանք չունենք. Նժդեհի ուսերի վրա նստելով պետք է շարունակենք նրա գործը՝ հանուն մեր վեհ արժեքների, հանուն մեր պատվի և հանուն մեր ազգի ու սուրբ հողի։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։