08:15:00 13.02.2026
Ինչպես կանխատեսել էինք, Սամվել Կարապետյանը անցյալ տարի Մոսկվայից հատուկ ուղարկվեց Հայաստան, որպեսզի «հալածանքների» ենթարկվելով՝ հեղինակություն ձեռք բերի քաղաքական դաշտում և հետո մասնակցի գալիք կրկեսային ու դավաճանական ընտրություններին։ Այս՝ Կրեմլի կամակատար հայադավները ամեն ինչ անում են, որպեսզի ընդդիմության դաշտից հեռու պահեն հայ ազգայնականներին, որպեսզի ժողովրդի աչքին երբեք չերևա իրական այլընտրանք։
Իրենց ներկայացնում են որպես «ընդդիմադիրներ», բայց իրականում, գիտակցաբար թե անգիտակցաբար, պահում են ներկայիս կառավարության թիկունքը և երաշխավորում նրանց հակահայկական իշխանության շարունակությունը։ Այս ամբողջ նեոբոլշևիկյան համակարգը այնքան կոռումպացված ու փտած է, որ բարեփոխումներով անհնար է որևէ բան փոխել։ Այս համակարգը մեր պետությունը տանում է կործանման։ Այս իրավիճակից այլ ելք չկա, քան իրական ազգային հեղափոխությունը, և սա բացարձակ ճշմարտություն է։ Մնում է, որ ճակատագիրը մեզ համար բացի այդ հնարավորության պատուհանը...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ