03:45:00 29.10.2026
Ինչպես երեկվա գրառմանս մեջ նշեցի, եթե նույնիսկ հարաբերականորեն կայուն ժամանակներում այս դավաճանական խմբակների միջև նման ծեծկռտուքներ են տեղի ունենում, ապա պատկերացրե՛ք, թե ինչ է կատարվելու գալիք մեծ ճգնաժամի ժամանակ, երբ այս նույն հայադավ ռուսոֆիլ ու թրքոֆիլ նեոբոլշևիկները սկսեն իրար հոշոտել։
Այս ամենը գալիք ցնցումների նախանշաններից է։ Երբ սկսվի այդ «բեսպրեդելի» ժամանակաշրջանը, այս ազգուրաց սրիկաները կարող են մեր երկիրը հասցնել վերջնական պառակտման ու կործանման։ Նման ճակատագրական իրավիճակում կարգ ու կանոն հաստատելու ունակ կլինի միմիայն այս նեխած ու հակահայկական համակարգից լիովին անկախ հայ ազգայնական քաղաքական շարժումը։
Նրանք շարունակում են պղծել մեր պալատը, իսկ մենք պետք է շարունակենք հիշել Ոդիսևսի օրինակը...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ