ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

2020 թվականի 44-օրյա դավադիր պատերազմից և մեր խայտառակ պարտությունից հետո մեր թշնամիներն...

05:46:00 07.08.2026

2020 թվականի 44-օրյա դավադիր պատերազմից և մեր խայտառակ պարտությունից հետո մեր թշնամիներն...

2020 թվականի 44-օրյա դավադիր պատերազմից և մեր խայտառակ պարտությունից հետո մեր թշնամիներն ու հայադավները մեզ գցել են փակուղու մեջ և շարունակում են Հայաստանին ստորացնել ու հնազանդեցնել։ Մեր թշնամիները նպատակադրված են իրենց լիակատար գերակայությունը հաստատել մեր պետության վրա՝ մասնատելով ու գրավելով մեր Հայրենիքը, իսկ մեր երկրի ներսում ազգադավ սրիկաները շարունակում են կեղծ «խաղաղություն» քարոզել և առաջ տանել պարտվողական քաղաքականությունը։ Անուղղակիորեն և տարբեր բառախաղերով նրանք մեր հայրենակիցների մեջ ներարկում են այն հոգևոր թույնը, թե իբր միայն մեր զենքերը վայր դնելով ու հանձնվելով կկարողանանք «խաղաղ» ապրել մեր դարավոր թշնամիների հետ։

Սակայն մենք՝ հայ ազգայնականներս, քաջ գիտակցում ենք, որ այս ամենաանգութ պայքարում ու այս փակուղուց դուրս գալու համար կա միայն երկու ճանապարհ. կամ հանձնվելու ճանապարհով գնում ենք դեպի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», որը բնականաբար ավարտին կհասցնի նախորդ դարում ոսոխի կողմից սկսված Հայոց ցեղասպանությունը, կամ էլ պայքարի ճանապարհով գնում ենք դեպի Ցեղակրոն Հայաստան՝ Բաքվին ծնկի բերելով և մեր հայացքները սևեռելով Արևմտյան Հայաստանի վրա։ Այդ է պատճառը, որ մենք դիմադրության դրոշ ենք բարձրացնում ոչ միայն այս դավաճանական համակարգի ու ազգակործան օրակարգի, այլև այս ամբողջ հակահայկական երևույթի դեմ, որը տասնամյակներ շարունակ ակնհայտորեն տարածվում է մեր երկրում: 

Մենք բարձրացնում ենք այդ դիմադրության դրոշը և փորձում ենք մեր ազգի մեջ արթնացնել մարտական ոգին, որովհետև հանձնվելու ճանապարհն ընտրելու փոխարեն ընտրում ենք պայքարի ուղին։ Մենք պատմության առաջ ընդունում ենք մեր այս պարտականությունը և ստանձնում ենք այս անձնական պատասխանատվությունը՝ հանուն մեր հերոս նախնիների ու ապագա սերունդների։

Ընտրի՛ր պայքարի ուղին:

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Դեպի՛ Մեծ Հայք, դեպի՛ փառահեղ ապագա

#Այս_Անգամ_Աշխարհը #Ճակատագրի_Շարժումը #Վերականգնումը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։