10:04:00 17.02.2026
Մի շարժման անունը, կարգախոսը, գույները, խորհրդանիշը, դրոշը և զինանշանը տեսնելուն պես պետք է լիովին պարզ լինի, թե այդ շարժումը ինչ գաղափարներ է ներկայացնում և ինչ նպատակ ու տեսլական ունի։ Պատկերը հազար բառ արժե և հազար անգամ ավելի խոսուն է, քան շարժման մասին գրավոր բացատրությունները (իհարկե, վերջիններս նույնպես չափազանց կարևոր են)։ Խորհրդանիշները խոսում են այնտեղ, որտեղ բառերը լռում են։
Շատերը գուցե մեծ կարևորություն չտան այս ամենին, բայց չարաչար սխալվում են, որովհետև դա շարժման հիմքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Նրանք մոռանում են հնագույն աշխարհի փիլիսոփա Կոնֆուցիոսի խոսքերը՝ «Նշաններն ու խորհրդանիշներն են իշխում աշխարհին, ոչ թե բառերն ու օրենքները»։
Ամեն դեպքում, մեր խորհրդանիշները պարզապես պատկերներ չեն․ դրանք մեր անկոտրում կամքի արտահայտությունն են։ Հզոր խորհրդանիշներից կերտվում է փառահեղ իրականությունը:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
#Ճակատագրի_Շարժումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ