ONE NATION, ONE STATE, ONE WILL

Ներիˊր ինձ Արցախ

02:00:00 18.01.2021

Ներիˊր ինձ Արցախ

Ներիˊր ինձ Արցախ, քանի որ իմ օրոք կորցրինք քեզ: Կապ չունի, որ ես ի սկզբանե դեմ եմ եղել այս դավաճանական իշխանությանը և եղել եմ քո առաջնագծում պատերազմի սկզբից մինչև վերջ, կարևորն այն է, որ քեզ կորցրինք իմ աչքի առաջ և ես դա չպիտի թույլ տայի: Անձնական պատասխանատվություն եմ կրում այս մեղքի համար, բայց խոսք եմ տալիս ամեն ջանք կկիրառեմ քեզ հետ բերելու համար և ոչ միայն քեզ, այլև քո եղբայր Նախիջևանին, անկախ նրանից, թե որքան փոքր լինի դրա հավանականությունը: Այլ կերպ չեմ կարող գործել, որովհետև մարմնիս բոլոր բջիջները անգիտակցաբար աշխատելու են այդ ուղղությամբ ու հոգիս միայն դրան է ձգտելու: #ՊատժելուԵնք #2018

Comments

Subscribe

Subscribe and receive news to your email address.