02:00:00 18.01.2021
Ներիˊր
ինձ Արցախ, քանի որ իմ օրոք կորցրինք քեզ: Կապ չունի, որ ես ի սկզբանե դեմ
եմ եղել այս դավաճանական իշխանությանը և եղել եմ քո առաջնագծում պատերազմի
սկզբից մինչև վերջ, կարևորն այն է, որ քեզ կորցրինք իմ աչքի առաջ և ես դա
չպիտի թույլ տայի: Անձնական պատասխանատվություն եմ կրում այս մեղքի համար,
բայց խոսք եմ տալիս ամեն ջանք կկիրառեմ քեզ հետ բերելու համար և ոչ միայն
քեզ, այլև քո եղբայր Նախիջևանին, անկախ նրանից, թե որքան փոքր լինի դրա
հավանականությունը: Այլ կերպ չեմ կարող գործել, որովհետև մարմնիս բոլոր
բջիջները անգիտակցաբար աշխատելու են այդ ուղղությամբ ու հոգիս միայն դրան է
ձգտելու: #ՊատժելուԵնք #2018
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ