ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ #6՝ անգլերեն ենթագրերով (26-04-2025)

03:00:00 26.04.2025

Հայկ Նազարյան - Ճառ #6՝ անգլերեն ենթագրերով (26-04-2025)

Ճառ #6 
Ժողովում

Որքան շատ է ժամանակն անցնում, հատկապես 44-օրյա դավադիր պատերազմի ավարտից հետո, այնքան ավելի ակնհայտ են դառնում այն բոլոր վտանգները, որոնց առաջ կանգնած են մեր ազգը, հայրենիքը և պետությունը: Նախ և առաջ, իհարկե, ակնբախ են դառնում մեր արտաքին անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք կարծես թե ամեն տարի ավելի են բարդանում և, որոնց լուծումը չի երևում: Այս արտաքին խնդիրները միշտ եղել են ու կլինեն, բայց այս խնդիրները այդքան վտանգ չէին հանդիսանա մեզ համար, եթե մենք չունենայինք տագնապալից ներքին խնդիրներ: Այդ գլխավոր ներքին խնդիրը, իհարկե, մեր ժողովրդի պառակտվածությունն է, և որքան շատ է պառակտվում մեր հասարակությունը ու ազգաբնակչությունը, այնքան ավելի հավանական է դառնում, որ կմասնատվի ու մեր արտաքին թշնամիների կողմից կհոշոտվի մեր հայրենիքը: Եթե ուզում ենք կանխել այդ մասնատումը, որը կբերի մեր անկախության վերացմանը ու պետականության վերջնական կործանմանը, պետք է նախ և առաջ լուծենք այն խնդիրները, որոնք մեր Հայրենիքի սահմանների ներսում են: Դա է միակ ճանապարհը մեր արտաքին վտանգները չեզոքացնելու համար, քանի որ մեր արտաքին աշխարհը ընդամենը մեր ներքին աշխարհի արտացոլանքն է: 
Մեր ժամանակների այս պառակտությունը, ինչպես գիտենք, չի սկսվել 44-օրյա դավադիր պատերազմից հետո, այլ, ցավոք սրտի 1991թ.-ից՝ մեր անկախությունը նորից վերականգնելու առաջին իսկ օրվանից, քանի որ այս նորաստեղծ հանրապետությունը լիովին սխալ հիմքերի վրա դրվեց, որի պատճառով մենք չստեղծեցինք իսկապես անկախ հայկական պետություն՝ շարունակելով մնալ այս կիսանկախ ու կիսագաղութային վիճակում: Փաստացի մենք ոչ թե ապրում ենք իրական անկախ Հայաստանում, այլ հետսովետական Հայաստանում: Սխալ հիմքերի վրա դրվեց, քանի որ Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը հռչակվելու և Արցախը Հայաստանին ամբողջությամբ միացնելու փոխարեն՝ արհեստածին Երրորդ հանրապետություն ստեղծեցինք և Արցախի արհեստական հանրապետություն հիմնադրեցինք: Այս ամենն, իհարկե, եղավ ոչ միայն Կրեմլի ուզածով, այլև հենց նրա պատվերով ու ուղիղ միջամտությամբ: 
Սխալ հիմք դրվեց նաև այն իմաստով, որ մենք, ինչպես նաև մյուս բոլոր արիական ազգերը, ստիպված ընդունեցինք այս լիբերալ դեմոկրատիան և նրա հետ եկած բոլոր ապազգային արժեքները: Ժողովրդավարական համակարգը իրականում ամբոխավարություն է կամ ավելի ճիշտ՝ ժողովրդավարական բռնապետություն, քանի որ ազգի ճակատագիրը դրվում է ժողովրդի այն լայն զանգվածների վրա, որոնք անկախ մտածելու ունակություն բնավ չունեն: Այդ լայն զանգվածներն իրականում անգիտակցաբար կառավարվում են մեդիա բարոնների կողմից, որոնք նաև քրեաօլիգարխ հսկա կապիտալիստներն են: 
Եվ ահա այդպես, տարիներ շարունակ, սկսեցին բուծվել այդ փչացած սերմերի դառը պտուղները: Շարունակեց համատարած դառնալ կոռուպցիան, որը, ցավոք սրտի, ժառանգեցինք սովետական համակարգից: Սկսեցին բուծվել նաև ճոխ-ճոխ անուններով, բայց իրենցից ոչ մի արժեք չներկայացնող բազմաթիվ ապազգային կուսակցություններ, ինչպես նաև՝ այլասերություն քարոզող տարբեր հասարակական կազմակերպություններ և մեր հայրենակիցների ուղեղները լվացող աղանդներ, որոնք շարունակում են ֆինանսավորվել և սատարվել տարբեր գործակալական ցանցերի ու օլիգարխների կողմից: Այս բոլորը միասին սկսեցին պառակտել մեր ազգին և այդ պառակտվածությունը հասցրին գագաթնակետին, հատկապես 44-օրյա դավադիր պատերազմի ժամանակ, երբ դավաճանվեց մեր բանակը ու դավադրաբար թշնամու ձեռքն ընկավ ամբողջ Արցախը: Այս կուսակցություններն իհարկե լինում են թե' իշխանությանը կողմ, թե' այսպես ասած` ընդդիմությանը, որոնց միջև նույնքան տարբերություն կա, որքան առնետի ու բորենու էությունների միջև:
Ավելի զավեշտալի է այն, որ նույնիսկ այս «ընդդիմադիրների» միջև են անիմաստ ու անկապ վեճեր ծագում: Պատերազմի ավարտից մի քանի շաբաթ անց մենք տեսանք, թե Հայաստանի «ընդդիմության» դաշտում գործող տարբեր քաղաքական խմբավորումները ինչպես էին հաճախ միմյանց մեղադրում ներկայիս իշխանության հետ համագործակցելու մեջ: Մի պահ դադար տվեցին այդ ամենին, բայց կարծես թե նորից սկսել են, քանի որ մյուս տարի նորից ընտրություններ են լինելու: Միմյանց նաև սկսկել են մեղադրել նրանում, թե ով Փաշինյանին օգնեց, որ նա իշխանության գա 2018թ.-ի, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխության» ժամանակ: 
Ամեն տեսակի մեղադրանք ու փաստարկ ասես առաջ են բերում, որպեսզի համոզեն, թե ով էր այդ ժամանակ ավելի շատ դեմ, իսկ ով էր ավելի շատ կողմ: Արտախորհրդարանական, այսպես կոչված, «արևմտամետ» ուժերն էլ են խառնված եղել այս վեճերի մեջ: Սակայն, իրականությունն այն է, որ այդ բոլոր ուժերը իրենց տարբեր ձևերով աջակցել ու օգնել են, որ 2018թ.-ին իրականացվի այդ իշխանափոխությունը, քանի որ երեքն էլ իրենց հրահանգները ստացել են հիմնականում հյուսիսից՝ նկատի ունենալով, իհարկե, Կրեմլը, նույնիսկ իրենց արևմտամետ համարողները, որոնց մեծ մասը իմ կարծիքով՝ ռուսական ծպտված գործակալներ են: Ամեն դեպքում սա չի նշանակում, որ 2018թ.-ի իրադարձությունները նաև ձեռնտու չէին Արևմուտքին, քանի որ Արևմուտքում ոչ մի պետություն չդատարպարտեց Հայաստանում տեղի ունեցող կրկեսը: Հաճախ է եղել պատմության մեջ, երբ Ռուսաստանի ու Արևմուտքի շահերը համընկել են, և սա կարելի է ասել այդ օրինակներից մեկն է:
Այս տարբեր քաղաքական ուժերը միմյանց վրա մատ են թափ տալիս և նույնիսկ հայհոյում են իրար և բոլոր մակերեսային, անցողիկ հարցերում միշտ տարաձայնություն են ունենում, բայց առանցքային ու շատ կարևոր հարցերում բոլորը կարծես թե միահամուռ կերպով համաձայն են, ինչպես օրինակ՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ պայմանագրի պահպանումը, հանձնվելու գաղափարախոսության քարոզչությունը և պարտվողական քաղաքականության շարունակությունը: Բոլորը հայության փրկության հույսը միշտ դրսում են ման գալիս. ոչ թե փորձում են դաշնակիցներ փնտրել, այլ՝ հովանավորողներ, ովքեր իբրև կգան ու մեր փոխարեն մեր հողերը կպահեն: Ոչ մեկը չի փորձում նախ և առաջ մեր մեջ մարտական ոգին նորից վերականգնել և հայ ազգին կրկին անգամ ուժի գործոն դարձնել, որովհետև առանց դրա իրական դաշնակիցներ ձեռք բերելը անհնար կլինի, իսկ իրական դաշնակիցներ փնտրելը՝ թանկագին ժամանակի կորուստ: Ոչ մի երկիր, որքան էլ հայամետ լինի ու որքան էլ նրա շահերը համընկնեն մեր շահերի հետ՝ մեզ չի օգնի ու չի էլ կարող օգնել, եթե նախ և առաջ մենք չենք ուզում ինքներս մեզ օգնել: 
Մեր ազգին մոլորության մատնող այս կուսակցությունները այդ տարաձայնության պատրանքը ստեղծել են և, իրար դեմ կեղծաբար պայքարելով, շոու են ցուցադրում բոլորիս համար: Բայց սա, իհարկե, միայն Հայաստանին բնորոշ չէ, այս երևույթը համատարած է նաև Եվրոպայում,  Ամերիկայում, և բոլոր մյուս ժողովրդավարական երկրներում, երբ օրինակ լիբերալները ու պահպանողականները իրար դեմ նույնպես պայքարում են մակերեսային հարցերի շուրջ, բայց կարևորագույն հարցերում միշտ համաձայն են: Պարզապես իրավունք չունեն այդ կարևորագույն հարցերը բարձրաձայնելու, որոնք իսկապես մեծ ու դրական փոփոխություններ կբերեն իրենց երկրների համար, իսկ ովքեր, որ բարձրացնեն այդ կարևոր հարցերը՝ մեդիան իրենց ամբողջությամբ կանտեսի կամ վատ ձևով կներկայացնի: Սա միգուցե ապացուցում է այն, որ այս ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կարծես թե նույն ապազգային համակարգն է գործում, որտեղ ճնշվում են իսկական ազգայնականները, որպեսզի առանց խոչընդոտների շարունակի առաջ գնալ սիոնիզմի «Նոր Համաշխարհային աշխարհակարգի» ազգավեր օրակարգը:  
Այսքանը հակիրճ ներկայացրի, թե ինչ է կատարվում այլ կարևոր երկրներում, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք, քանի որ առանց դրա դժվար կլինի հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում, և ինչպես են գործում մեր երկրում տիրող տարբեր քաղաքական ուժերը, ովքեր տարբեր դիմակներով սպասարկում են նույն տիրոջը: Ժամանակն է, որ սթափվենք և պատռելով այս պատրանքը՝ հասկանանք, որ խորքում վերոհիշյալ բոլոր ուժերն ինչ-որ չափով համագործակցում են միմյանց հետ՝ անկախ նրանից, թե որքան են մակերեսորեն իրար ատում, և նրանց այս համագործակցությունը կործանարար է Հայաստանի անկախ պետականության համար, անկախ նաև նրանից՝ դա նրանք գիտակցում են, թե ոչ: 
Մենք հաճախ ենք լսում, որ, եթե ընտրություն պետք է կատարենք երկու չարիքների միջև, ապա ավելի լավ է ընտրենք «չարյաց փոքրագույնը»՝ կարծելով, որ դա ավելի տրամաբանական ու խելամիտ որոշում է: Մարդկանց զգալի մասը կարծում է՝ սա է միակ իրատեսական լուծումը, բայց սա իրականում ծուղակ է, որի մեջ ընկնում են բազմաթիվ մեր հայրենակիցները: Շատ տարիներ առաջ եկավ մի պահ, որ ես էլ ընկա այդ ծուղակի մեջ, բայց հետո հասկացա, որ «չարյաց փոքրագույնները» իրականում ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան՝ «ավելի մեծ չարիքը», որովհետև այդ «ավելի մեծ չարիքին» հիմնականում ընտրում են տհասները, հիմարները և այլասերվածները, իսկ «չարյաց փոքրագույններին» ընտրում են բավականին խելացի ու արժանապատիվ մարդիկ, ովքեր վրդովմունքից պարզապես խաբվում են: Եվ ահա, հենց սա է ամբողջ խնդիրը, քանի որ այդ «չարյաց փոքրագույնները» կեղծ հույսեր են տալիս և շեղում են ժողովրդի լավ հատվածին, որպեսզի նա չմիանա իսկական հայրենասեր ու ազնիվ առաջնորդին և շարժմանը, որն իսկապես ցանկանում է և կարող է իրենց հայրենիքին ոտքի հանել: 
Կարճ ասած՝ այս «չարյաց փոքրագույնները» կամ կեղծ ընդդիմադիրները խաբեբաներ են, ովքեր իրականում ավելի վտանգավոր ու վնասակար գործ են անում, քան՝ «գլխավոր չարիքները», որովհետև ժողովուրդների լավ հատվածին շեղելուց, շփոթեցնելուց և մոլորեցնելուց բացի՝ նաև խորը հիասթափություն ու անտարբերություն են առաջացնում մարդկանց մեջ, երբ բացահայտվում է այդ սուտասանների կեղծությունը: Իսկ հիասթափությունն ու անտարբերությունը ամենակործանարար երևույթներից են ազգի համար, ինչպես հիմա տեսնում ենք մեզ մոտ: Իրականում հենց այդպիսի զգացողություններից է սկսում առաջանալ պառակտումը: 
Սակայն, մենք չենք ուզում մաս կազմել մեր երկրում ընթացող խայտառակ թոհուբոհին՝ նպաստելով մեր ազգի պառակտմանը: Երբ պատերազմից վերադարձա և տեսա մեր հասարակության պառակտումը, իմ ամենակարևոր նպատակն էր մի բան անել, որ շտկել այդ խառնիճաղանջ վիճակը, որպեսզի մեր երկրում տիրող քաոսը վերածվեր կարգ ու կանոնի: Մենք ուզում ենք բուժել այս վերոհիշյալ ուժերի կողմից հասցրած վնասը, որքան որ կարող ենք: Մենք ուզում ենք դառնալ այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել մեր Հայրենիքում: Մենք ուզում ենք մաս կազմել միացյալ Հայաստանի և դրա համար մենք մեր շարժման՝ «Հոսանք»-ի մասն ենք կազմում, քանի որ մեր շարժումը, մեր շարժման էությունը մարմնավորում է այդ միացյալ Հայաստանի գաղափարը: Քաջ գիտակցում ենք, որ առանձին-առանձին մենք ընդամենը ողորմելի էլեկտրոններ ենք, իսկ միասին՝ «Հոսանք»:
Մենք տեսնում ենք, որ մեր ազգին պառակտող բոլոր ներքին խմբավորումները այլևս այն նույն ուժը չունեն, ինչը ունեին նախկինում, քանի որ մեր հայրենակիցները սկսում են սթափվել ու արթնանալ: Այդ խմբավորումները մեր ողջ քաղաքական համակարգը հասցնում են համընդհանուր փլուզման, դրա համար նրանք դատապարտված են կործանման: Սա միանգամայն բնական է, քանի որ, ինչպես արդեն ասացի, սկզբում ամեն ինչ սխալ հիմքով կառուցվեց: Վաղ թե ուշ բոլոր ստերը կկործանվեն իրենց իսկ ծանրության տակ, և ճշմարտությունը նորից կհաղթանակի: Դրա համար մենք վստահ ենք, որ ճշմարտությունը կրելով ու մեր շարժմամբ ճշմարիտ և հայամետ գաղափարները մարմնավորելով՝ մենք այս անգութ պայքարից մի օր հաղթանակած դուրս կգանք և մեր ազգին կառաջնորդենք դեպի բարգավաճ ու փառահեղ ապագա: 
Մեր թշնամիները ուրախանում են, երբ տեսնում են պառակտված հայ ժողովուրդ՝ միաժամանակ ամենից շատ վախենալով միավորված հայ ազգից: Նրանց այդ վախը իզուր չէ, քանի որ պատմությունը մեզ անթիվ անգամ ապացուցել է, որ հայ ազգը անպարտելի է դառնում, երբ միասնական է լինում: Հետևաբար, չափազանց կարևոր է, որ մեր ազգի պառակտումը վերացնենք մեր Հայրենիքից՝ համախմբվելով հայաստանակենտրոն քաղաքական ուժի ու առաջնորդի շուրջ: 
Սակայն, եթե մենք չկարողանանք լավ հասկանալ ու վերլուծել, թե ինչ է կատարվում մեր երկրում՝ չենք կարողանա ճշմարիտ, հայկական ու ազգային դիրքորոշում ունենալ քաղաքականության մեջ և ճիշտ ուղղությամբ հայրենանպաստ պայքար մղել: Միայն այդպիսի դիրքորոշմամբ և ազգանպաստ, անհողդողդ պայքարով մենք կկարողանանք կերտել մեր երազած անկախ, միացյալ ու հզոր Հայաստանը:
 
- Հայկ Նազարյան
      26 Ապրիլի 2025թ


Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։