ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյանի ճառը Ամբերդում՝ անգլերեն ենթագրերով (16-07-2024)

03:00:00 14.07.2024

Հայկ Նազարյանի ճառը Ամբերդում՝ անգլերեն ենթագրերով (16-07-2024)

Ճառ #3
Ամբերդում

Իմ գաղափարակի՛ց եղբայրներ,

Շատերին կհետաքրքրի, թե մենք մեր առաջին արշավը կազմակերպելու համար ինչո՞ւ որոշեցինք գալ հենց Ամբերդ։ Այս հարցն ունի շատ պարզ պատասխան։ Ամբերդը մեզ և ողջ հայության համար ոչ միայն պատմական բերդաքաղաք ու ամրոց է, այլև՝ ազգային խորհրդանիշ, որը խորհրդանշում է անվտանգություն, ամրություն և անպարտելիություն։ 
Ամբերդը հենց իր անվամբ մեզ հուշում է, որ մենք պետք է միշտ ազգովի ձգտենք հասնել ամպերի բարձրությանը, անկախ նրանից, թե մեր թշնամիները որքան են ուզում մեզ ծնկի բերել։ Որքան շատ նրանք մեզ փորձեն ծնկի բերել, այնքան ավելի լավ կհասկանան, որ Վահագնի կրակով օրհնված հայ ազգը չի կարող երկար մնալ ծնկների վրա, և վաղ թե ուշ նորից ոտքի է կանգնելու։  
Ամբերդը, որպես ամրոց է կառուցվել ու ծառայել հատկապես միջնադարում, երբ մեր ազգը արյունալի պայքար էր մղում մեր նոր ձեռք բերած թագավորությունն ու անկախությունը պահպանելու համար։ Այս փաստը մեզ հիշեցնում է, որ մենք էլ մեր նախնիների օրինակին հետևելով՝ նույնը պետք է անենք այս օրհասական ժամանակներում, երբ վտանգված են մեր հայրենիքի սահմանները, անկախ պետականությունը ու մեր ազգի գոյությունը։ 
Ամբերդը նաև իր ամրությամբ մեզ օրինակ է ծառայում, որ այս և գալիք ավելի դժվար օրերին մենք ամուր մնանք՝ վստահ լինելով, որ մեր հերոս նախնիների ոգիները մեզ հետ են և ուղղորդում են մեզ մեր պայքարի ճանապարհին, որպեսզի մենք կարողանանք դիմակայել ու հաղթահարել մեր առջև դրված բոլոր մարտահրավերները և ոչնչացնել մեզ սպառնացող բոլոր թշնամիներին։ Մեր թշնամիները չեն կարողանալու խուսափել հայի գալիք ցասումից, որի շնորհիվ նրանց մարմնով սարսուռ կանցնի։ 
Դարեր շարունակ Հայաստանի շուրջ հարյուրավոր ժողովուրդներ են ապրել և գրեթե ամբողջությամբ վերացել են՝ լիովին կորցնելով իրենց հայրենիքն ու պետությունը, բայց մեր ազգը, անցնելով անթիվ ճնշումների, հալածանքների ու ցեղասպանության միջով, կամք է դրսևորել մնալ իր հողում և պայքարել իր պետականությունը վերականգնելու համար։ Մեր դեմ պատերազմած բազմաթիվ կայսրություններ են կործանվել և անհետացել, բայց Հայաստանը շարունակել է մնալ քարտեզի վրա, քանի որ Ամբերդ ամրոցի պես անսասան է եղել հայ ազգի գոյատևման կամքը։
Մենք հաճախ ենք տեսնում, թե քանի գաղափարապես սին ու ազգին մոլորեցնող քաղաքական շարժումներ են բուծվում գրեթե ամեն շաբաթ, որոնք նույնիսկ մեկ ամսվա կյանք չեն ունենում, քանի որ իրենցից ներկայացնում են ընդամենը թղթե տնակներ, որոնք փլուզվում են ընդամենը մեկ արտաշնչից։ Սակայն մեր գաղափարական, հեռատես ու վճռական մոտեցումը լիովին այլ է։ Մեր մոտեցումը այնպիսին է, որպիսին՝ ժամանակակից հայոց պատմությունը երբևէ չի տեսել։ Ինչպես Ամբերդն է կառուցվել՝ քարը քարի վրա դնելով, այնպես էլ մենք՝ հետևողականորեն, քարը քարի վրա դնելով կկառուցենք մեր շարժումը, որովհետև մեզ համար ջրի պես պարզ է, որ մինչև մենք չունենանք ամուր հիմքերով կառուցած գաղափարական շարժում՝ մենք չենք կարողանա մեր շարժումը հաստատակամորեն զարգացնել և կերտել այն ազգային պետությունը, որը մեր նախնիները կերազեին ունենալ և, որով կհպարտանան մեր գալիք սերունդները։ 
Առանց զոհաբերությունների չենք կարող այս ամենն անել։ Հեշտ ճանապարհ չկա մեր խնդիրները լուծելու և մեր նպատակներին հասնելու համար, և բոլոր նրանք, ովքեր ասում են, որ կա նման հեշտ լուծում՝ պարզապես խաբեբա սրիկաներ են, և նման ճանապարհներ փնտրողները դատապարտված են ձախողման։ 
Մենք պետք է քաջ գիտակցենք այս ամենը հատկապես այս օրերին, երբ երկու կողմից շրջապատված ենք թշնամիներով, ու թուրքի յաթաղանը կրկին սպառնում է մեր երկրի ողնաշարը կազմող Սյունիքին։ Արարիչը, գուցե, մեզ ների Արցախը կորցնելու համար, բայց Սյունիքը կորցնելու դեպքում՝ մեզ հաստատ չի ներելու։ Չի ներելու, որովհետևՍյունիքը կորցնելու դեպքում մենք կկորցնենք ամեն ինչ, որի արդյունքում մենք այլևս հնարավորություն չենք ունենա ապաշխարվելու։ 
Սյունիքը ներկայումս քաղաքակրթությունների բախման կիզակետում է, և այն կարելի է համարել ժամանակակից պատմության «Թերմոպիլեն»՝ դարպասը վայրենի հորդաների ու քաղաքակիրթ աշխարհի միջև։ Եթե կորցնենք Սյունիքը՝ կկորցնենք մեր պետականությունը, որից հետո կկորցնենք մեր տեղը արևի ներքո և «Մեծ Թուրանը», իրական դառնալով, արիական քաղաքակրթությունը կկործանի ամբողջությամբ։ 
Բաքվի բռնապետը, ինչպես նաև նրա հետ համագործակցող ու նրա թիկունքում կանգնած մեր մյուս բոլոր թշնամիները հենց սա են ուզում, բայց մենք դա թույլ չենք տալու։ Սյունիքը, Ամբերդ ամրոցի պես պինդ պահելով, մենք ճանապարհ կկերտենք Արցախը նորից ազատագրելու և հետ բերելու համար՝ դարձյալ սարսափ ներշնչելով ոսոխին։ Մենք ցույց կտանք նրանց, որ հայի ոգին չի կոտրվել ու չի կոտրվելու, քանի դեռ ազատության ու անկախության համար պայքարելու անկոտրում ներուժը մեր մեջ վառ է մնացել։ 
Հետևաբար՝ մեր մղած պայքարը ոչ միայն մեր ինքիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու և պահպանելու համար է, այլև՝ արդարությունն ու քաղաքակրթությունը մարդկության թշնամիներից պաշտպանելու պայքար, որը  կավարտվի մեր թշնամիների ջախջախիչ պարտությամբ ու Հայաստանի զինված ուժերի վերջնական հաղթանակով։ 
Այնուամենայնիվ մենք կեղծ խոստումներ չենք տալու ու մենք չենք խաբելու մեր հայրենակիցներին, մենք գիտենք ու պարզ ասում ենք, որ մեզ շատ դժվար օրեր են սպասվում։ Դժվար օրեր, բայց նաև պատմական ժամանակներ, որոնց մասն է կազմելու մեր շարժումը։ Մենք մութ թունելի միջով առաջ ենք գնում, բայց վստա՛հ եղեք, որ թունելի հակառակ կողմում լույս կա, և մենք մեր շարժմամբ պարտավոր ենք մեր հայրենակիցներին ճանապարհ ցույց տալ դեպի այդ լույսը, և այդ ճանապարհը հնարավոր է անցնել՝ միայն պայքարելով, զոհաբերելով, մարտնչելով ու երբե՛ք չհանձնվելով։ 
Եկեք պի՛նդ մնանք՝ մեր մտքում միշտ պահելով Ամբերդ ամրոցի անհողդողդ տեսքը ու խոսուն պատմությունը։
Հզո՛ր բանակ, անառի՛կ սահմաններ, կանգո՛ւն Հայրենիք, ահա՛ մեր նոր մարտական նշանաբանը։
 
Փա՛ռք Հայաստանին և Փա՛ռք Հաղթանակին։
 
- Հայկ Նազարյան
14 Հուլիսի 2024թ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։