Հայկ Նազարյան - Ճառ #7 անգլերեն ենթագրերով (17-05-2025)
03:00:00 17.05.2025
Ճառ #7
Ժողովում
Այս տարի մենք նշեցինք 110 ամյակը հայոց ցեղասպանության, մի աղետ, որը կարծես թե անդառնալի հարված հասցրեց մեր ազգին: Հայ չկա աշխարհում, որ չիմանա այդ սարսափելի դեպքերի մասին, քանի որ դրանք բոլորիս ճակատագրի վրա բացասաբար ազդել են և չափազանց մեծ պառակտում մտցրել հայության մեջ: Հայոց ցեղասպանությունը մեր ժամանակակից պատմության ամենամութ էջն է եղել, և դա բոլոր հայերի համար ակնհայտ փաստ է, բայց մեր պատմաբանների մեծ մասը չի շեշտում մեր ցեղասպանությանը հաջորդող մի դեպք, որը գրեթե նույնքան բացասական ազդեցություն ունեցավ մեր ազգի ճակատագրի վրա, որքան հենց ցեղասպանությունը:
Այդ դեպքը հենց մեր՝ Առաջին հանրապետության բանակի պարտությունն էր 1920թ.-ին ռուս-թուրք-սիոնիստական դաշինքի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում, որի արդյունքում դավադրաբար ընկավ Կարսը և կորցրինք Արևմտյան Հայաստանը ամբողջովին: Այս դեպքը շատ հետաքրքիր նմանություններ ու զուգադիպություն ունի 2020թվի 44-օրյա դավադիր պատերազմի հետ թե՛ժամանակագրությամբ, թե՛ իր էությամբ: Սա գուցե լավագույն ապացույցն է գրող Մարկ Տվենի այն ասածի, որ պատմությունը չի կրկնվում, բայց հաճախ նմանակվում է:
Չափազանց կարևոր է, որ մենք լավ հասկանանք ու վերլուծենք, թե ինչ կատարվեց 1920-ականների սկզբում, որպեսզի ավելի լավ կարողանանք հասկանալ, թե ինչ կատարվեց մեր նկատմամբ ընդամենը 5 տարի առաջ: Այդ դեպքերը լավ վերլուծելու գործում լավ աշխատանք է կատարել Մարտական Եղբայրության Հրանտ Տեր-Աբրահամյանը իր՝ ռուս-թուրքական վանդակ հաղորդաշարում, և հարկավոր գտա սա նշել, քանի որ այդ ժամանակների ամենալավ վերլություններից մեկն է: Եթե լավ հասկանանք, թե ինչ կատարվեց 1920 թվականին, մենք շատ ավելի լավ պատկերացում կունենանք 2020թ.-ի պատերազմի մասին, որի արդյունքում մենք ավելի խելամիտ ու իմաստուն քայլեր կանենք ապագա մարտահրավերները հաղթահարելու համար, քանի որ նրանք, ովքեր չեն սովորում պատմությունից, դատապարտված են այն կրկնել:
1920թ.-ի սեպտեմբերին Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմը լավ հասկանալու համար, պետք է իմանանք, որ Սյունիքը պաշտպանելու համար կռիվը այս պատերազմի մի մասն է եղել, որտեղ քեմալական զորքերը հարձակվում էին Արևմուտքից Արևմտյան Հայաստանի վրա, իսկ ռուս բոլշևիկները՝ Արևելքից Սյունիքի վրա: Հայաստանը իր անկախության համար երկու ճակատում պատերազմ էր մղում, և սա փաստ է, որը չեն շեշտում մեր պատմաբանների մեծամասնությունը: Նրանք այնպես են ներկայացնում, կարծես թե լիովին տարբեր պատերազմներ են եղել, որոնք իրար հետ կապ չունեին, բայց դա ամենևին չի համապատասխանում իրականությանը: Գուցե պատմաբանները այդպես չեն ձևակերպում, որպեսզի շատ չշեշտվի այն իրականությունը, որ ռուսները ու թուրքերը իրար հետ միասին գործում էին մեր հայրենիքի դեմ:
Այդ պատերազմը համակարգված հարձակում էր Հայաստանի անկախ պետականության վրա, քանի որ պատերազմից առաջ՝ 1919 թվականին, բոլևշիկները քեմալական թուրքերի հետ դաշինք էին կնքել՝ Աթաթուրքի շարժմանը զգալի ռազմաքաղաքական օգնություն տրամադրելով, ինչպես օրինակ՝ ֆինանսական աջակցություն և զինամթերքի մատակարարում, որոնց մեջ մտնում էին մոտ 39 հազար հրացան, 327 գնդացիր, 54 հրանոթ, 63 միլիոն փամփուշտ և հազարավոր այլ ռմբեր ու արկեր: Եթե այս աջակցությունը չլիներ, քեմալիստները ոչ միայն չէին կարողանա մեր բանակին հաղթել, այլև ընդհանրապես չէին կարող ոչ մի ապստամբություն շարունակել իրենց երկրում: Հարկավոր է հիշեցնել բոլորին, որ այդ ժամանակվա քեմալական ու հայկական բանակի համեմատությունը ամենևին նման չէ այսօրվա համեմատությանը, քանի որ այդ ժամանակ թուրքերը մոտավորապես 8 միլիոն էին, իսկ հայության բնակչությունը՝ 2 միլիոն, դրա համար մեր պարտությունը բոլորովին անխուսափելի չէր: Մեր հաղթանակը շատ հավանական էր, հատկապես, երբ հաշվի առնենք այն, որ դրանից ընդամենը երկու տարի առաջ Սարդարապատում Օսմանյան կայսրության կանոնավոր բանակին հաղթեցինք մենք ինքներս՝ կանոնավոր բանակ չունենալով հանդերձ:
Իհարկե, բացի այդ արտաքին նյութական աջակցությունից, Ռուսաստանը ուներ Հայաստանում գործող իր՝ հայ բոլշևիկների հինգերորդ շարասյունը, ովքեր Կրեմլի կա՛մ ուղիղ գործակալներ էին, կա՛մ էլ՝ ազդեցության գործակալներ: Նրանք բացահայտ քարոզում էին հանձնվելու գաղափարը և ներսից ամեն ձևով փորձում էին ոչնչացնել դիմադրության ոգին: Սա կործանարար երևույթ է, քանի որ ժողովուրդը սկսում է պարտվել, երբ սկսում է կորցնել պայքարելու կամքը: Այդ արևմտյան ճակատում նաև կային հայ սպաներ, ովքեր ծառայել էին ռուսական կայսրության բանակում և իրականում չգիտեին՝ ինչպես պետք է մղել ազատագրական պայքար կամ իրականում հոգեպես պատրաստ չէին նման պայքարի: Այս ամենը առանցքային դեր կատարեց, թե մենք ինչու պարտվեցինք արևմտյան ճակատում և կորցրինք Կարսը: Իհարկե, կան պարտության նաև այլ օբյեկտիվ պատճառներ, բայց առանց կասկածի կարող ենք պնդել, որ սրանք են եղել հիմնական պատճառները, քանի որ ներսից էր գլխավոր խնդիրը:
Իսկ արևելյան ճակատում, որտեղ նորաստեղծ արհեստածին Ադրբեջանից բոլշևիկյան հրոսակախմբերը իրենց հարձակումներն էին անում, մեր թշնամիները ձախողեցին, որովհետև այդ ճակատում գործում էր բոլշևիկների ոխերիմ թշնամին՝ Գարեգին Նժդեհը: Մեր Սպարապետը, չեզոքացնելով բոլշևիկյան ներքին թշնամիներին, կարողացավ հայ բնակչությանը համախմբել հանցավոր կարմիր բանակի դեմ: Կարճ ասած՝ Արևելյան ճակատում մենք հաղթեցինք, որովհետև Նժդեհի նման ազգային ու հակաբոլշևիկ Սպարապետ ունեինք, ով ազատագրական ու պարտիզանական պատերազմ էր մղում, իսկ Արևմտյան ճակատում, որտեղ միայն կանոնավոր բանակով սովորական պատերազմ էինք մղում, պարտվեցինք, որովհետև պակաս էր Նժդեհի նման մի ուժեղ առաջնորդ: Սյունիքում հաղթանակ կերտեցինք, որովհետև նման մի ուժեղ առաջնորդի շնորհիվ՝ մենք ճիշտ քաղաքական դիրքորոշում ցուցաբերեցինք և կարողացանք ճիշտ ուղղությամբ վճռական պայքար մղել:
Այդ պատերազմում, եթե երկու ճակատներում հաղթեինք մենք լրիվ այլ բարենպաստ վիճակում կհայտնվեինք ու չէինք տեսնի մեր Առաջին հանրապետության վախճանը: Եթե Արևմտյան ճակատում մենք կարողանայինք չեզոքացնել բոլշևիկյան ներքին հինգերորդ շարասյունը, ինչպես Նժդեհը արեց Սյունիքում, և տրամադրված լինեինք մինչև մեր վերջին շունչը նժդեհաբար կռվել մեր անկախության համար, թուրքական պետություն հավանաբար հիմա չէր լինի և կունենայինք այն սահմանները, որոնք մեզ իրավականորեն տրվել էին Սևրի պայմանագրով:
Քեմալիստները բոլշևիկների օգնությամբ հաղթեցին իրենց անկախության համար տված պատերազմում, իսկ մենք պարտվեցինք, դրա համար դրանից հետո թուրքերը տասնապատկվել ու հզորացել են, որի շնորհիվ համեմատաբար խաղաղ են ապրել, իսկ մենք միայն քչացել ու թուլացել ենք, որի պատճառով շարունակում ենք անընդհատ ընկնել պատերազմների գրկում: Սա ապացուցում է այն, որ հաղթանակով է ամրապնդվում անկախությունը և ոչ պարտությամբ, ինչպես հիմա ներկայիս ստրկամիտ իշխանությունը մեզ փորձում է համոզել:
Այս բոլոր փաստերը հիշելով՝ զավեշտալի է, որ մեր օրերի նեոբոլշևիկները շարունակում են ասել, որ, եթե ռուսները չլինեին, մենք նույնիսկ ներկայիս 29,800 քկմ սահմանը չէինք ունենա: Սա ասում են, որովհետև Կարսի դավադրական անկումի արդյունքից հետո Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրվեց, որը ըստ էության Բաթումի պայմանագրի շարունակությունն էր, որի արդյունքում մեզ՝ հայերիս, մնում էր մոտ 12,000 քկմ սահման: Բայց դա օրինական ուժ չունեցավ, քանի որ Երևանում արդեն խորհրդային իշխանություն էր, և այդ պայմանագիրը չեղարկվեց, երբ 1921թ.-ին ստորագրվեցին Մոսկվայի և Կարսի ռուս-թուրք-սիոնիստական պայմանագրերը:
Սակայն, ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք Կարսը երբեք չէինք կորցնի և առհասարակ քեմալիստներին չէինք պարտվի 1920թ.-ին, եթե, ինչպես արդեն նշեցի, բոլշևիկյան Ռուսաստանը դաշինք չկազմեր քեմալական զորքերի հետ՝ ընդդեմ Հայաստանի: Բոլշևիկները, եթե նույնիսկ ընդամենը չեզոք մնային, մենք հիմա ոչ թե կունենայինք 29,800 քկմ սահման, այլ՝ 160,000 քկմ սահման, իսկ, եթե Ռուսաստանը մեր իսկական դաշնակիցը լիներ մեր «ոխերիմ դաշնակիցը» լինելու փոխարեն, մենք հիմա, ամենայն լրջությամբ կունենայինք ծովից ծով Հայաստան: Հետևաբար, ոչ թե բոլշևիկները մեզ փրկեցին թուրքերից, այլ թուրքերին փրկեցին մեզնից:
Բոլշևիկները ու իրենց թուրք եղբայրները Հայաստանի առաջին հանրապետությունը կործանելուց հետո Հայաստանը իրենց միջև բաժանեցին: Բոլշևիկները թուրքերին տվեցին այն, ինչը, որ նրանք ուզում էին՝ Կարսը, Սուրմալուն, Արդահանը, իսկ մնացածը, որոնք թուրքերին պետք չէին, ռուսները վերցրին իրենց։ Փաստերը հաստատում են, որ թուրքերը, բոլշևիկները և սիոնիստները Հայաստանի նկատմամբ ունեին պարզորոշ նպատակ՝ թույլ չտալ Սևրի դաշնագրի գործադրությունը, թույլ չտալ միացյալ հայկական պետության ամրապնդումը։
Այդ նեոբոլշևիկները գովաբանում են այն «ոխերիմ դաշնակցին», ով մեր դեմ դավեր է նյութում, և հետո ներկայանում որպես՝ «փրկիչ»: Նույն բանը արեցին հարյուր տարի հետո հենց մեր օրերին, երբ Արցախի դեմ թաքուն աջակցեցին թուրքերին, և հետո պատերազմը դադարեցրին՝ մեզ «փրկության» հասնելով: Դա նման է նրան, որ մեկը քո մեջքին դանակ խրելով քեզ հաշմանդամ դարձնի, և հետո հենակներ տա՝ կարծելով, որ դու պետք իրեն շնորհակալ լինես դրա համար:
Հայ բոլշևիկները, հարյուր տարի առաջ մարքսիզմի գաղափարները քարոզելով, շատ ավելի բացահայտ էին գործում ու չէին էլ փորձում թաքցնել իրենց ապազգային էությունը, իսկ մեր օրերի նեոբոլշևիկները այս վերջին 34 տարում հանդես են եկել ազգային մորթիով և՝ իրենց ներկայացնելով որպես ազգային գործիչներ: Սակայն, հետզհետե, հատկապես՝ 44-օրյա դավադիր պատերազմից ու Արցախի կորստից հետո, նեոբոլշևիկները ջրի երես են ելնում ու տարեցտարի սկսում են ավելի բացահայտ ցուցաբերել իրենց իրական էությունը ու ավելի բացահայտ ներկայացնել՝ մեր անկախության դեմ իրենց նպատակները:
Սրա վառ օրինակը հենց այն է, որ անցյալ ամիս Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հաղթեց Գյումրիի քաղաքապետարանի ընտրություններում, որը ևս մի խելագարություն է: Այդ ազգադավ ու հակապետական կուսակցությունը ընդհանրապես չպետք է գոյութուն ունենա անկախ Հայաստանում, ուր մնաց մի հատ էլ ոչ միայն ընտրություններին մասնակցի, այլև մեծ հաջողություն գրանցի: Կարող եք վստահ լինել, որ նրանք մասնակցելու են նաև մյուս տարվա խորհրդարանական ընտրություններին, որը ավելի մեծ խայտառակություն կլինի մեզ համար:
Հարյուր տարի անց այս դասը լավ չքաղելու և 2020թ.-ի պատերազմի ժամանակ Նժդեհի նման առաջնորդ չունենալու պատճառով, մենք տանուլ տվեցինք այդ պատերազմը, և ինսունականներին մեր ազատամարտիկների կողմից ազատագրված Արցախը մեր ձեռքերից պլստաց: Կարելի է ասել, որ Շուշին ընկավ այս վերջին պատերազմում այնպես, ինչպես Կարսն ընկավ դրանից հարյուր տարի առաջ:
Այսօրվա նեոբոլշևիկները հարյուր տարի առաջվա դավաճան հայ բոլշևիկների ժառանգներն են, ովքեր նպատակադրված են շարունակել իրենց պապերի պետականաքանդ գործունեությունը մինչև Հայաստանը ամբողջությամբ զրկվի նույնիսկ իր դե յուրե ինքնիշխանությունից ու անկախությունից: Նրանց դեմն կարող են առնել միայն հայ ազգայնականները, մասնավորապես իրական ցեղակրոները, ովքեր անկախ պետականությունը դիտարկում են որպես գերագույն արժեք ու սրբություն, իսկ Հայաստանը՝ ամեն ինչից վեր: Պետք է հեռացնենք ու արմատախիլ անենք այս նեոբոլշևիկյան անտանելի երևույթը ու նրանց քարոզած կեղծիքները մեր կյանքից ու Հայրենիքից, եթե մենք ուզում ենք երբևէ ունենալ իսկական անկախ ու հզոր Հայաստան: Հարկավոր է ազգովի ոչնչացնենք նեոբոլշևիզմը:
Մեր անկախության համար պայքարը դեռ շարունակվում է, և միայն Նժդեհի ոգու փայլուն օրինակով մենք կարող ենք հաղթել մեզ սպասվող օրհասական պատերազմները և մեր անկախ պետականության դեմ գործող ռուս-թուրք-սիոնիստական տանդեմի վերջը դնել: Մենք պետք է շարունակենք նրա գործը մինչև հայկական բանակը նորից դուրս գա հաղթանակած:
- Հայկ Նազարյան
17 Մայիսի 2025թ