ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Պատերազմի ժամանակ կամավորագրվելը ու առաջնագիծ մեկնելը հերոսուչություն չէ, այլ պարտականություն է...

01:56:00 29.09.2025

Պատերազմի ժամանակ կամավորագրվելը ու առաջնագիծ մեկնելը հերոսուչություն չէ, այլ պարտականություն է...

Պատերազմի ժամանակ կամավորագրվելը ու առաջնագիծ մեկնելը հերոսուչություն չէ, այլ պարտականություն է: Սահմանին կանգնող ամեն զինվոր հերոս չէ, ինչպես Օլիմպիական խաղերին մասնակցող ամեն մարզիկ չեմպիոն չէ: Չպետք է արժեզրկենք հերոսությունը և «հերոս» բառը: Հերոսությունը չափվում է ոչ թե ուղղակի պատերազմ գնալով, այլ ինչ աստիճանի սխրանքներ են գործվում մարտի դաշտում՝ երբ տրվում է այդ հնարավորությունը: 

Այնուամենայնիվ այս օրերին եկեք հիշենք բոլոր քաջերին ու հերոսներին, ովքեր զոհվեցին ու նահատակվեցին 5 տարի առաջ սկսած 44-օրյա դավադիր պատերազմում: Ցավոք, նրանք այսօր մեզ հետ չեն, բայց եկեք նրանց ոգու օրհնությամբ համախմբվենք, կազմակերպվենք և պատրաստվենք գալիք օրհասական պայքարի և հաջորդ պատերազմում մեր հաղթանակի համար, որպեսզի ցույց տանք աշխարհին, որ նրանց թափած արյունը զուր չէր: Ապագա մեր հաղթանակը կերտվելու է հենց նրանց հիշատակի համար:  

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք մեր քաջերի ու հերոսների անմահ հիշատակին 

Փա՛ռք Հաղթանակին 

#Այս_Անգամ_Աշխարհը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։