03:20:00 17.11.2024
Շատերին, երբ ասել եմ, որ զրոյից իմ սակավաթիվ ռեսուրսներով քաղաքական շարժում եմ հիմնադրել ու առաջնորդում, որը լուրջ նպատակ ունի օրինական միջոցներով մինչև 2033թ իշխանության գալ, շատերը ասում են կամ կարծում են (հատկապես կարճատես մարդիկ), որ դա հնարավոր չէ, դա աբսուրդ է, քանի որ մենք մրցակցելու ենք այն մեծ քաղաքական ուժերի հետ, ովքեր մեզնից այս պահին հարյուր անգամ կամ գուցե ավելի շատ անգամ ռեսուրսներ ունեն: Կարծում են, որ ինչ է թե այս պահին մեր շարժումը շատ ռեսուրսներ չունի, ուրեմն դատապարտված է ձախողման:
Սակայն նրանք հաշվի չեն առնում շատ կարևոր փաստ, որ մենք ունենք մի բան, որ երկարատև հաջողություն արձանագրելու համար չափազանց ավելի կարևոր է, քան ներկայում շատ ռեսուրսներ ունենալը, և դա հենց ամուր գաղափարախոսությունն ու նվիրվածությունն է, որը շատ ավելի մեծ արժեք է, որը չունեն աստղաբաշխական ռեսուրսներ ունեցող քաղաքական ուժերը: Նորաստեղծ երիտասարդական շարժումը, որն ունի ամուր գաղափարական հիմք կարող է ժամանակի ընթացքում հետևողական ու անհողդողդ պայքար մղելով ձեռք բերել ռեսուրսներ և դրա շնորհիվ ավելի աճել ու զարգանալ, բայց նույնը չենք կարող ասել հակառակ դեպքում. գաղափարապես սին, բայց շատ ռեսուրսներ ունեցող քաղաքական շարժումը երբեք չի կարող տարիների ընթացքում «ձեռք բերել» վեհ գաղափարախոսություն, անկախ նրանից, թե որքան շատանան տվյալ շարժման ռեսուրսները:
Դրա համար նման շարժումները, ինչպես վերջին մեր երկրի 30 տարվա պատմությունը ցույց է տվել, դատապարտված են ոչ միայն ձախողման, այլև՝ կործանման, քանի որ նման շարժումները պարզապես թղթե տնակներ են, որոնց փոքր իմչ դիպչելուց հետո փլուզվում են: Հետևաբար, այսուհետ, երբ լսում եք նորաստեղծ շարժման մասին, այդ շարժման ռեսուրսների վրա ուշադրություն դարձնելու փոխարեն ուշադրություն դարձրեք այդ շարժման գաղափարախոսության և այդ շարժման առաջնորդի ու անդամների հաստատակամության և նվիրվածության վրա, որովհետև միայն դրանից կարող եք իմանալ, որ այդ շարժումն իսկապես կարող է ապագայում ազգին օգուտ տալ թե ոչ: Միայն դրանից պարզ կլինի, որ այդ շարժումը արդյոք ապագա ունի, որ իսկապես պատմություն կկերտի, թե՞ նետվելու է պատմության աղբանոցը:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ