11:35:00 09.11.2025
Այս օրերին, երբ Օհանավանում կառավարության ու եկեղեցու միջև տեղի ունեցող թեժ վեճերն ու անիմաստ թոհուբոհը նպատակ ունեն մեր ազգին բաժանել ու իրար դեմ կանգնեցնել, մենք այսօր՝ Նոյեմբերի 9-ին, գնացինք Օհանավան՝ 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, որպեսզի հիշեցնենք բոլորին, որ կան ազգայնական հայեր, որոնք չեն մոռացել իրական ու կարևոր պայքարի մասին։
Գնացինք մեր հարգանքի տուրքը մատուցելու բոլոր նրանց, ովքեր 5 տարի առաջ իրենց կյանքը տվեցին մեր Հայրենիքին ու անմահացան։ Գնացինք նաև հիշեցնելու, որ նրանց թափած արյունը զուր չէր։ Նրանք այսօր մեզ հետ չեն, բայց մենք նպատակադրված ենք շարունակելու նրանց կռիվը։ Մեր պատասխանատվությունն ու պարտականությունն է ոչ միայն նրանց հիշատակը վառ պահել, այլև նոր և գալիք սերունդներին ճիշտ ճանապարհը ցույց տալ՝ հանուն մեր ապագա հաղթած բանակի և ապագա փառահեղ պետության։ Մեր թշնամիները այսօր նշում են որպես տոն, իսկ մենք հիշում ենք, որ այս պայքարը դեռ չի ավարտվել...
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
#Ճակատագրի_Շարժումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ