04:53:00 26.01.2026
Ազգը չի կարող բացել իր պատմության նոր էջը, քանի դեռ անցյալի հանցագործություններն ու դավաճանությունները մնում են անպատիժ։ Յուրաքանչյուր անպատիժ անարդարություն դառնում է ապագա կոռուպցիայի ու ոճրագործության սերմ, իսկ յուրաքանչյուր դավաճանություն, որ ներվում է առանց պատժի, դատապարտված է անընդհատ կրկնվել։ Եթե մի ժողովուրդ իսկապես ուզում է վերածնվել, պետք է նախ մաքրի ինքն իրեն։
Նրանք, ովքեր խաբել, կողոպտել և վաճառել են հայրենիքը, ինչպես նաև թշնամիները, ովքեր մեզ դաժանորեն կոտորել են, պետք է պատասխան տան. սա վրեժխնդրություն չէ, սա արդարության կանչն է։ Արդարությունը բարոյական կարգի հիմքն է, իսկ առանց բարոյական կարգի չի կարող լինել ազգային վերածնունդ։
Ներումը առանց պատժի առաքինություն չէ, այլ՝ վախկոտություն ու թուլություն, որը ներկայանում է որպես դատարկ խաղաղասիրություն։ Որպեսզի առաջ շարժվենք, ազգը պետք է ապացուցի ինքն իրեն և աշխարհին, որ պատիվը, ճշմարտությունն ու արդարությունը իր համար դեռ վեհ արժեքներ են։
Միայն արդարությունը վերականգնելուց հետո մենք կկարողանանք ազգովի նոր էջ բացել մեր պատմության մեջ՝ էջ, որը մեր անկոտրում կամքով և վճռական պայքարով գրվելու է ոսկե տառերով։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու հաղթանակին
#Պատժելու_Ենք
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ