11:58:00 27.09.2025
Փոքրուց՝ երբ մյուս երեխաները, իսկ հետո՝ դասընկերներս, մտածում էին լավ մեքենաների ու շքեղ տների մասին, ես՝ որպես հայրենասեր սփյուռքահայ, երազում էի Հայաստանի համար դառնալ ազատամարտիկ։ Ինչպես մեր ազատամարտիկները ազատագրեցին Արցախը, ես էլ ուզում էի մասնակցել Նախիջևանի ազատագրմանը։
Հինգ տարի առաջ այս օրը՝ մեր թշնամիների կողմից Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմը, ինձ դրա հնարավորությունը տվեց, բայց ցավոք՝ մեր թիկունքում տեղի ունեցած վախկոտությունն ու դավաճանությունը ժամանակավորապես հետ պահեց այդ երազանքի իրականացումը։ Ամեն դեպքում՝ նեոբոլշևիկները որքան էլ փորձեն իրենց պարտվողականությունը ներշնչել և կեղծ «խաղաղություն» քարոզել, միևնույն է՝ Մեծ Հայքի կերտելու երազանքը չեն կարող իմ ու իմ նմանների միջից հանել։
Կարծում էին՝ այս պատերազմով կարող էին սպանել մեր պայքարի հոգին, վերացնել այդ երազանքը և թերթել մեր պատմության վերջին էջը, սակայն նրանք գաղափար անգամ չունեն. երբ փորձում են այդպես վարվել, իրականում հակազդեցություն են առաջացնում՝ որովհետև հենց այդ պահից կերտվում է նոր ու ավելի վեհ պայքարի, նոր ու ավելի մեծ երազանքների և ավելի փառահեղ ապագայի սկիզբը։ Կարծում էին՝ հայ ազգի վերջն է լինելու՝ չգիտակցելով, որ իրականում նրանք, անկախ իրենց կամքից, ստեղծելու են են վերածննդի հիմքը։ Այն, ինչ մեզ չի սպանում, միայն ավելի է հզորացնում...
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ