ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Բոլոր գերիները նույնը չեն, և ամեն գերի...

05:49:00 26.01.2026

Բոլոր գերիները նույնը չեն, և ամեն գերի...

Բոլոր գերիները նույնը չեն, և ամեն գերի, իհարկե, հերոս չէ, ինչպես ամեն զինվոր միանշանակ հերոս չէ։ Դրա համար պետք չէ թացը չորի հետ խառնել։

Պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ զինվորը թշնամու դեմ մինչև վերջ կռվելիս վիրավորվել է կամ ճակատամարտի ընթացքում ուշքը կորցրել, ինչի պատճառով գերի է ընկել, իսկ ազատ արձակվելուց հետո պարգևատրվել է արիության բարձր շքանշաններով։ Նման դեպքերը, իհարկե, քիչ են՝ համեմատած այն դեպքերի հետ, երբ զինվորները ուղղակի հանձվում են (հաճախ նույնիսկ առանց կռվելու) և գերի ընկնում։

Հետևաբար, բանակն ու պետությունը պարտավոր են տարբերություն դնել նման գերիների միջև, որովհետև բոլորին հավասար դատելը կոպիտ սխալ է և անարդար։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։