ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Քսաներորդ դարում մեզ՝ հայ ազգայնականներիս համար կան երեք մեծ օրինակներ...

04:28:00 06.11.2025

Քսաներորդ դարում մեզ՝ հայ ազգայնականներիս համար կան երեք մեծ օրինակներ...

Քսաներորդ դարում մեզ՝ հայ ազգայնականներիս համար կան երեք մեծ օրինակներ, որոնցից ոգևորվում ենք ու անդադար դասեր քաղում։ Դրանք են Մայիսյան հերոսամարտերը Օսմանյան ցեղասպան զորքերի դեմ, Լեռնահայաստանի դիմադրությունը Քեմալ-բոլշևիկյան հրոսակախմբերի դեմ և Արցախյան ազատագրական պատերազմը Ադրբեջանի ահաբեկչական բանակի դեմ։ Այս օրինակները մեզ և ողջ աշխարհին ցույց են տվել, որ հայ ազգը հնազանդվող տեսակը չէ ու չի կարող լինել։ Ապացուցել են, որ հայությունը իր ազատության ու անկախության համար պատրաստ է ու կարող է պայքարել իրենից թվով ու ռեսուրսներով ավելի մեծ ուժերի դեմ։ Ցույց են տվել, որ անհրաժեշտ պահին հայ ազգը կարող է վերածվել ուժի գործոնի ու իր ճակատագրի տերը կանգնել։

Սա հատկապես ճիշտ է Արցախյան ազատագրական պատերազմի դեպքում, քանի որ այդ ազատամարտում մեր ազատամարտիկները ցույց տվեցին, որ մենք ոչ միայն կարող ենք պայքարելով հաղթել ոսոխին, այլև հակահարձակմամբ ազատագրել մեր պատմական հողերը։ Այս օրինակների շնորհիվ ցնդեց այն թշնամական միֆը, որ հայը «խղճուկ» է, «փոքր» է և «ոչինչ չի կարող անել», բայց, ցավոք, նույն միֆերը նորից վերադարձան՝ նեոբոլշևիկների կողմից հինգ տարի առաջ կատարված դավաճանության հետևանքով։

Այս երեք ժամանակակից օրինակներն են մեր շարժման՝ «Հոսանք»-ի պայքարի հիմքը։ Մեր պայքարը սնվում է բոլոր այն քաջերի ու նահատակված հերոսների օրինակներով, ովքեր անմահացել են այդ ճակատամարտերում։ Մեր շարժման ամբողջ նպատակը՝ քսանմեկերորդ դարում նորից կյանքի կոչել հայի այս նույն պայքարի ոգին, որից սարսափում են մեր բոլոր թշնամիները։ Մենք պետք է համադրենք Մայիսյան հերոսամարտերի խիզախությունը, Լեռնահայաստանի դիմադրության վճռականությունը և Արցախյան ազատագրական պատերազմի հաստատակամությունը մի ընդհանուր պայքարի մեջ՝ շարունակելով մեր հերոս նախնիների կիսատ թողած գործը, որպեսզի մեր ապագա սերունդները մեզ նայեն այնպիսի հպարտությամբ ու ակնածանքով, ինչպես մենք նայում ենք նրանց։ Մեզ տրվելու է մեկ վերջնական հնարավորություն՝ հաղթանակներ կերտելու և մեր պատմության նոր փառահեղ էջ գրելու համար։

Այս պայքարը շարունակելու համար մեզ միացի՛ր կամ աջակցի՛ր՝ hosank.net/am/join-hosank

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։